Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՇՐՋԱՆԱԿ 2Ա

Եզեկիելի մարգարեությունների առանձնահատկությունները

Եզեկիելի մարգարեությունների առանձնահատկությունները

Ի՞ՆՉ Է ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Աստվածաշնչում «մարգարեանալ» թարգմանված եբրայերեն նավա բայը հիմնականում վերաբերում է Աստծու ներշնչմամբ փոխանցած լուրը, դատաստանական խոսքը, բարոյական խրատը կամ պատվերը հայտնելուն։ Այն կարող է վերաբերել նաև ապագայի մասին Աստծու ներշնչմամբ որևէ լուր հաղորդելուն։ «Եզեկիել» գրքում հանդիպում են մարգարեության այս բոլոր երեսակները (Եզեկ. 3։10, 11; 11։4-8; 14։6, 7; 37։9, 10; 38։1-4

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

  • ՏԵՍԻԼՔՆԵՐ

  • ՕՐԻՆԱԿՆԵՐ

  • ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ

«Եզեկիել» գրքում Աստված մարգարեությունները հայտնում է տեսիլքների, պատկերավոր օրինակների, առակների և բեմականացումների միջոցով։

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ

Եզեկիելի հայտնած մարգարեությունները երբեմն մեկից ավելի կատարում ունեն։ Օրինակ՝ վերականգնման մասին մարգարեությունները մասամբ կատարվեցին, երբ Աստծու ժողովուրդը վերադարձավ Խոստացված երկիր։ Սակայն, ինչպես քննարկվում է այս գրքի 9-րդ գլխում, վերականգնման մասին շատ մարգարեություններ կատարվում են այսօր և նորից կկատարվեն ապագայում։

Նախկինում մենք կարծում էինք, որ Եզեկիելի մարգարեություններում կան նախապատկերներ և պատկերներ։ Այս հրատարակությունում, սակայն, չկա հիշատակում այն մասին, որ որևէ մարդ, առարկա, վայր կամ իրադարձություն մարգարեական նախապատկեր է, եթե, իհարկե, դրա մասին հստակ նշված չէ Աստվածաշնչում։ a Փոխարենը այս գրքում նկարագրվում են Եզեկիելի մարգարեություններից շատերի ավելի մեծ կատարումները, ինչպես նաև խոսվում է այն մասին, թե ինչ կարող ենք սովորել՝ խորհելով Եզեկիելի հայտնած լուրի, նրա հիշատակած մարդկանց, վայրերի և իրադարձությունների շուրջ։

a Այն մասին, թե նախապատկերների և պատկերների վերաբերյալ մեր հասկացողությունը ինչպես է փոխվել, տես 2015 թ. մարտի «Դիտարանը», էջ 9-11, պրբ. 7-12 և «Ընթերցողների հարցերը», էջ 17-18։