Գաղտնիության կարգավորումներ

Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։

Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աղջիկը նայում է թիթեռին

Ինչի՞ն եք հավատում

Ինչի՞ն եք հավատում

Շատ քրիստոնյա ֆունդամենտալիստներ հավատում են, որ երկրագունդը և նրա վրա գոյություն ունեցող ամեն բան ստեղծվել է ընդամենը մի քանի հազար տարի առաջ՝ 24 ժամ տևողություն ունեցող 6 օրերի ընթացքում։ Իսկ աթեիստները հավաստիացնում են, թե Աստված չկա, թե Աստվածաշունչը առասպելների գիրք է և թե կյանքի բոլոր տեսակները առաջացել են մի շարք պատահականությունների արդյունքում։

Շատ մարդիկ մասամբ ընդունում են ֆունդամենտալիստների գաղափարները, մասամբ էլ աթեիստների։ Իսկ ո՞րն է ձեր տեսակետը։ Գուցե դուք էլ հավատում եք, որ Աստված կա և հարգում եք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Բայց հնարավոր է՝ ձեզ համար կարևոր նշանակություն ունեն նաև հայտնի գիտնականների տեսակետները, ովքեր չեն ընդունում, որ կյանքը ստեղծագործության արդյունք է։ Իսկ եթե երեխաներ ունեք, գուցե ցանկանաք իմանալ, թե ինչպես կարող եք պատասխանել էվոլյուցիայի կամ ստեղծագործության մասին նրանց հարցերին։

Ո՞րն է այս գրքույկի նպատակը

Այս գրքույկի նպատակը չէ ծաղրի ենթարկել ֆունդամենտալիստների կամ այն մարդկանց տեսակետները, ովքեր չեն հավատում Աստծու գոյությանը։ Ընդհակառակը՝ այն կմղի ձեզ վերանայելու, թե ինչին եք հավատում և ինչու։ Գրքույկում բացատըրվում է արարչագործության մասին Աստվածաշնչի արձանագրությունը, որը գուցե չեք ուսումնասիրել։ Կիմանաք նաև՝ ինչու է իսկապես կարևոր, թե ինչին եք հավատում։

Կվստահե՞ք արդյոք նրանց, ովքեր ասում են, թե չկա բանականություն ունեցող Արարիչ և Աստվածաշնչի արձանագրությունները հավաստի չեն։ Թե՞ ինքներդ կքննեք այն տեղեկությունները, որ հաղորդում է Աստվածաշունչը։ Ո՞ւմ խոսքերին կվստահեք ու կհավատաք՝ Աստվածաշնչի՞, թե՞ էվոլյուցիոնիստների (Եբրայեցիներ 11։1)։ Եկեք միասին քննենք որոշ փաստեր։