ԴԱՍ 3
Հարցերի կիրառում
Մատթեոս 16։13–16
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Նրբանկատորեն պատշաճ հարցեր տուր, որ արթնացնես ու պահես քեզ լսողների հետաքրքրությունը, մղես նրանց տրամաբանելու ասածիդ շուրջ և ընդգծես կարևոր մտքերը։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
-
Հետաքրքրություն արթնացրու և պահիր այն։ Տուր հռետորական հարցեր, որոնք ունկնդիրներիդ կմղեն մտածելու կամ հետաքրքրություն կարթնացնեն նրանց մեջ։
-
Մղիր տրամաբանելու ասածիդ շուրջ։ Հարցերի միջոցով ունկնդիրներիդ օգնիր տեսնելու դատողությունների և փաստարկների տրամաբանական շղթան և հանգելու ճիշտ եզրակացության։
-
Ընդգծիր կարևոր մտքերը։ Որևէ կարևոր միտք ասելուց առաջ հետաքրքրություն արթնացնող հարց տուր։ Իսկ կարևոր միտք քննարկելուց կամ ելույթդ ավարտելուց հետո հարցերի միջոցով ամփոփիր այդ կարևոր մտքերը։