Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 16

Քաջալերական խոսք, դրական մոտեցում

Քաջալերական խոսք, դրական մոտեցում

Հոբ 16։5

ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Կենտրոնացիր այն մտքերի վրա, որոնք ցույց են տալիս՝ ինչպես լուծել խնդիրը, և վստահություն ու հույս են ներշնչում։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Ունկնդիրներիդ մասին դրական տեսակետ ունեցիր։ Համոզված եղիր, որ հավատակիցներդ ցանկանում են հաճեցնել Եհովային։ Անգամ եթե պետք է խորհուրդ տաս, նախևառաջ հնարավորության դեպքում անկեղծորեն գովիր նրանց։

  • Հնարավորինս քիչ ընդգրկիր բացասական բնույթի տեղեկություններ։ Թեմային առնչվող բացասական տեղեկություններ ընդգրկիր միայն այն դեպքում, եթե դրանք որևէ օգուտ կբերեն։ Ելույթդ պետք է ընդհանուր առմամբ դրական ուղղվածություն ունենա։

  • Լավագույնս օգտագործիր Աստծու Խոսքը։ Ուշադրություն հրավիրիր այն բանի վրա, թե Եհովան մարդկության համար ինչ է արել, ինչ է անում հիմա և ինչ կանի ապագայում։ Հույս ներշնչիր և սրտապնդիր քեզ լսողներին։