Ինչպե՞ս ուժ գտնեմ ապրելու
«ԵՍ ԱՄԵՆ կերպ ջանում էի զսպել զգացմունքներս»,— պատմում է Մայքը՝ հիշելով հոր մահը։ Մայքը կարծում էր, թե տղամարդուն վայել չէ լաց լինել։ Սակայն հետագայում նա հասկացավ, որ մեծապես սխալվում է։ Երբ մահացավ նրա ընկերոջ պապիկը, Մայքն արդեն գիտեր՝ ինչ անել։ Նա պատմում է. «Մի քանի տարի առաջ ես անկասկած ձեռքս կդնեի նրա ուսին և կասեի՝ տղամա՛րդ եղիր։ Բայց հիմա սեղմեցի նրա ձեռքն ու ասացի. «Մի՛ զսպիր զգացմունքներդ։ Դա կթեթևացնի քո վիշտը։ Եթե ուզում ես մենակ մնալ, ես կգնամ, իսկ եթե ոչ, կարող եմ մնալ։ Բայց մի՛ վախեցիր արտահայտել զգացումներդ»»։
Ամուսնու մահից հետո Մարիենը նույնպես ջանք էր թափում զսպելու իր զգացմունքները։ «Ես այնքան էի ուզում լավ օրինակ լինել ուրիշների համար, որ ինձ թույլ չէի տալիս արտահայտել զգացումներս։ Սակայն աստիճանաբար հասկացա, որ փորձելով ուրիշների վրա ուժեղ մարդու տպավորություն թողնել՝ վնաս եմ հասցնում ինքս ինձ։ Սկսեցի խորհել իմ վիճակի մասին և եկա հետևյալ եզրակացության. եթե ուզում ես լացել, լացիր։ Չարժե չափազանց ուժեղ ձևանալ։ Որպեսզի թեթևություն զգաս, պետք է ձերբազատվես բացասական հույզերից»։
Մայքը և Մարիենը այսպիսի խորհուրդ են տալիս. «Մի՛ զսպիր զգացմունքներդ»։ Եվ նրանք իրավացի են։ Ինչո՞ւ։ Որովհետև դա անհրաժեշտ է վիշտը մեղմելու համար։ Ազատվելով ձեր մեջ կուտակված բացասական հույզերից՝ այլևս ծանրություն չեք զգա ձեր սրտում։ Եթե արտահայտեք ձեր զգացումները, խոհեմ լինեք և ունենաք ճշգրիտ գիտելիքներ, ապա կվերագտնեք ինքներդ ձեզ։
Իհարկե, ամեն մարդ յուրովի է տառապում։ Նրա էմոցիոնալ վիճակի վրա կարող են ազդել տարբեր գործոններ. օրինակ՝ ինչպե՞ս է մահացել իր հարազատը՝ երկարատև հիվանդությունի՞ց, թե՞ հանկարծակի։ Սակայն մի բան անվիճելի է. երբ ճնշում ենք մեր զգացմունքները, ապա ֆիզիկական և էմոցիոնալ վնաս ենք հասցնում ինքներս մեզ։ Շատ ավելի օգտակար կլինի ձերբազատվել տանջող զգացումներից։ Իսկ ինչպե՞ս։ Այս առնչությամբ գործնական խորհուրդներ կարելի է գտնել Սուրբ Գրություններում։
Ձերբազատվել բացասական զգացումներից. ինչպե՞ս
Օգտակար միջոց է այդ մասին խոսելը։ Նահապետ Հոբը, օրինակ, իր տասը զավակների մահից, ինչպես նաև իրեն պատահած այլ դժբախտություններից հետո ասաց. «Հոգիս կեանքիցս զզուել է. բաց թողեմ ինձ համար գանգատս. խօսեմ հոգուս դառնութեան ժամանակին» (Յոբ 1։2, 18, 19; 10։1)։ Հոբն այլևս ի վիճակի չէր զսպելու իր ապրումները։ Նա կարիք ուներ դրանք ‘բաց թողնելու’, այսինքն՝ այդ մասին ‘խոսելու’։ Նման միտք է ասել նաև անգլիացի դրամատուրգ Շեքսպիրը իր «Մակբեթ» ողբերգության մեջ։ Նա գրել է, որ հարկավոր է խոսքերով արտահայտել սրտի ցավը։ Հակառակ դեպքում՝ վիշտը թափանցում է մարդու սիրտը և փշրում այն։
Ուստի ձեր զգացմունքների մասին պատմեք որևէ ‘սիրող բարեկամի’, որը պատրաստ է համբերությամբ ու կարեկցանքով լսել ձեզ, և դրանից թեթևություն կզգաք (Առակաց 17։17)։ Սովորաբար, երբ մարդը փորձում է խոսքերով արտահայտել իր զգացմունքները և իր հետ պատահածը, կարողանում է հասկանալ իր վիճակը ու ելք գտնել։ Իսկ եթե զրուցակիցը հարազատ կորցրած անձնավորություն է, որին հաջողվել է հաղթահարել իր վիշտը, ապա խոսակցության ընթացքում հավանաբար որոշ օգտակար մտքեր կքաղեք ձեր վիճակից դուրս գալու վերաբերյալ։ Մի մայր, որի երեխան մահացել էր, զրուցել էր մեկ ուրիշ կնոջ հետ, որին ժամանակին պատահել էր նույն դժբախտությունը։ Այդ զրույցը շատ էր օգնել իրեն։ Բացատրելով պատճառը՝ կինն ասում է. «Ինձ համար շատ քաջալերական էր իմանալ, որ մեկ ուրիշը նույնպես եղել է իմ վիճակում և կարողացել է ուժ գտնել ու նորմալ հունով շարունակել իր կյանքը մինչև օրս»։
Իսկ ի՞նչ անել, եթե ձեզ այնքան էլ հեշտ չէ խոսել ձեր զգացմունքների մասին։ Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահից հետո Դավիթ թագավորը հուզականությամբ լի մի ողբ գրեց, որում արտահայտեց իր դառնությունը։ Այդ սգո երգը ի վերջո տեղ գտավ Աստվածաշնչի «Բ Թագաւորաց» գրքում (Բ Թագաւորաց 1։17–27; Բ Մնացորդաց 35։25)։ Նմանապես, ոմանց համար գուցե հեշտ է իրենց զգացմունքներն արտահայտել գրավոր տեսքով։ Մի այրի կին պատմում է, որ թղթին էր հանձնում իր ապրումները և մի քանի օր անց ընթերցում իր գրածը։ Դա մեծ թեթևություն էր պատճառում իրեն։
Ձեր զգացմունքները գրավոր թե բանավոր արտահայտելով՝ կկարողանաք ձերբազատվել ձեր սրտում կուտակված դառնությունից։ Դա կօգնի նաև հարթել թյուրիմացությունները։ Ահա թե ինչ է ասում մի վշտահար մայր. «Ես ու ամուսինս լսել էինք, որ երեխա կորցնելուց հետո որոշ զույգեր ամուսնալուծվել են։ Մենք չէինք ուզում, որ մեր միությունը նույն վախճանն ունենար։ Ուստի ամեն անգամ, երբ զգում էինք, որ զայրանում ենք և սկսում մեղադրել միմյանց, խոսում էինք այդ մասին ու փորձում ելք գտնել։ Կարծում եմ, որ այդպես վարվելով՝ մենք շատ մտերմացանք իրար հետ»։ Եթե պատմեք ձեր զգացմունքների մասին, կկարողանանք հասկանալ, որ թեև դուք նույն վիշտն եք ապրում, սակայն ամեն մարդ յուրովի է արտահայտում իր ցավը։
Տանջալի զգացումներից ձերբազատվելու մեկ ուրիշ միջոց է լացը։ «Կայ.... լալու ժամանակ»,— գրված է Աստվածաշնչում (Ժողովող 3։1, 4)։ Կարելի է ասել, որ հարազատ մարդու մահը հենց այդպիսի ժամանակ է։ Եվ արցունքները բացասական զգացումները հաղթահարելու անհրաժեշտ միջոց են։
Մի երիտասարդ կին պատմում է, թե իր մտերիմ ընկերուհիներից մեկը ինչպես կարողացավ օգնել Հռովմայեցիս 12։15)։ Դուք նույնպես չպետք է ամաչեք արցունքներից։ Ինչպես տեսանք, Աստվածաշունչը լեցուն է այնպիսի օրինակներով, որոնցում հավատարիմ կանայք ու տղամարդիկ, այդ թվում նաև Հիսուս Քրիստոսը, առանց ամաչելու արցունք են թափել շատերի առջև (Ծննդոց 50։3; Բ Թագաւորաց 1։11, 12; Յովհաննէս 11։33, 35)։
իրեն համակերպվելու մոր մահվանը. «Ընկերուհիս միշտ կողքիս էր։ Ինձ հետ միասին լաց էր լինում։ Ինձ հետ զրուցում էր։ Ես ազատորեն կարող էի արտահայտել իմ հույզերը, և դա շատ կարևոր էր ինձ համար։ Ես չէի ամաչում լաց լինելուց» (Հնարավոր է՝ որոշ ժամանակ ձեր տրամադրությունը կտրուկ և անկանխատեսելիորեն փոփոխվի։ Միանգամայն անսպասելիորեն ձեր աչքերին կարող են արցունքներ հայտնվել։ Մի այրի կին արտասվում էր, երբ գնում էր նպարեղենի խանութ (ուր նա հաճախ էր գնացել իր ամուսնու հետ), և հատկապես երբ, իր սովորության համաձայն, վերցնում էր ամուսնու սիրած մթերքները։ Համբերատար եղեք ձեր նկատմամբ։ Մի մտածեք, թե պետք է զսպեք ձեր արցունքները։ Հիշեք, որ դրանք բնական են ու անհրաժեշտ։
Հաղթահարեք մեղավորության զգացումը
Ինչպես արդեն նշեցինք, հարազատ մարդու մահից հետո ոմանց տանջում է մեղավորության զգացումը։ Թերևս հենց սա է պատճառը, որ երբ Հակոբին ասացին, թե նրա որդի Հովսեփին «մի չար գազան» է սպանել, Աստծուն հավատարիմ այդ մարդը շատ ծանր ապրումներ ունեցավ (Ծննդոց 37։33–35)։ Չէ՞ որ Հակոբն էր Հովսեփին ուղարկել իր եղբայրների մոտ։ Ուստի, ամենայն հավանականությամբ, նրան տանջում էր մեղավորության զգացումը։ Միգուցե նա ասում էր. «Ինչո՞ւ Հովսեփին մենակ ուղարկեցի։ Ինչո՞ւ ուղարկեցի նրան վայրի գազաններով լեփ–լեցուն այդ վտանգավոր տեղը» (Ծննդոց 37։33–35)։
Գուցե այնպիսի զգացում ունեք, թե ինչ–որ բան հաշվի չեք առել, ու դա նպաստել է ձեր հարազատի մահվանը։ Օգտակար կլինի հիշել, որ վիշտ ապրող մարդիկ սովորաբար նման զգացում ունենում են՝ լինի այն հիմնավոր, թե ոչ։ Այս դեպքում ևս չպետք է ձեր մեջ պահեք ձեր հույզերը։ Ձեր սիրտը կթեթևանա, եթե խոսեք այն մասին, թե որքան մեղավոր եք զգում ձեզ։
Հիշեք. անկախ այն բանից, թե որքան ենք սիրում տվյալ մարդուն՝ մենք չենք կարող հսկողության տակ Ժողովող 9։11)։ Բացի դրանից, դուք, վստահաբար, վատ մղումներ չեք ունեցել։ Օրինակ՝ մի՞թե ձեր հարազատին բժշկի մոտ միտումնավոր եք մի փոքր ուշ տարել, որպեսզի նա հիվանդանա և մահանա։ Իհարկե ո՛չ։ Արդյո՞ք, ուրեմն, դուք եք մեղավոր նրա մահվան մեջ։ Ամենևի՛ն։
պահել նրա կյանքը կամ կանխել այն, ինչը հնարավոր է տեղի ունենա ‘ժամանակի և դիպվածի’ հետևանքով (Ահա մի մոր օրինակ, որը կարողացավ հաղթահարել մեղավորության զգացումը ավտովթարի հետևանքով իր աղջկան կորցնելուց հետո։ Նա պատմում է. «Ես մեղադրում էի ինքս ինձ այն բանի համար, որ նրան թույլ էի տվել տեղ գնալ։ Բայց հետո հասկացա, որ դա պարզապես ծիծաղելի է։ Ոչ մի վատ բան չկար նրանում, որ ես դստերս իր հոր հետ տեղ էի ուղարկել։ Պարզապես սարսափելի պատահար էր տեղի ունեցել»։
Սակայն թերևս ասեք. «Ես այնքան բան կուզեի անել նրա համար և ասել նրան»։ Ճիշտ է, բայց մեզանից ո՞վ կարող է իրավամբ պնդել, թե կատարյալ հայր, մայր կամ զավակ է։ Աստվածաշունչը այսպիսի հիշեցում է տալիս. «Շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է» (Յակոբոս 3։2; Հռովմայեցիս 5։12)։ Ուրեմն ընդունեք այն փաստը, որ դուք կատարյալ չեք։ Անընդհատ մտածելով, թե ինչ պետք է կամ չպետք է անեիք՝ միևնույն է, որևէ բան չեք փոխի, այլ միայն կդանդաղեցնենք ձեր էմոցիոնալ վերականգնումը։
Նույնիսկ եթե լուրջ հիմքեր ունեք մտածելու, որ իսկապես մեղավոր եք, խորհեք մեղավորության զգացումը մեղմելու ամենակարևոր պատճառի՝ Աստծու ներողամտության մասին։ Աստվածաշունչը հավաստիացնում է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր։ Որովհետեւ քեզ մօտ է թողութիւնը» (Սաղմոս 130։3, 4)։ Դուք չեք կարող ետ բերել ժամանակը և փոխել տեղի ունեցածը։ Սակայն հնարավորություն ունեք Աստծու ներողամտությունը հայցելու ձեր գործած սխալների համար։ Իսկ եթե Աստված խոստանում է ներել ձեզ, ուրեմն չպե՞տք է դուք էլ ինքներդ ձեզ ներեք (Առակաց 28։13; Ա Յովհաննէս 1։9)։
Ազատվեք զայրույթի զգացումից
Հնարավոր է, որ ձեզ հանգիստ չի տալիս զայրույթի զգացումը։ Թերևս դուք բարկանում եք բժիշկների, բուժաշխատողների, ձեր ընկերների կամ էլ նույնիսկ հանգուցյալի վրա։ Հիշեք, սակայն, որ հարազատ կորցնելու դեպքում նման զգացումը նույնպես բնական է։ Միգուցե ձեր զայրութը բխում է ձեր սրտի դառնությունից։ Մի գրող ասում է. «Զայրույթի կործանարար հետևանքներից կկարողանաս խուսափել միայն այն ժամանակ, երբ սկսես գիտակցել, որ զայրանում ես (ոչ թե բարկացած՝ քայլերի դիմես, այլ հասկանաս վիճակդ)»։
Օգտակար կլինի նաև արտահայտել այդ զայրույթը։ Ինչպե՞ս։ Իհարկե, չպետք է կորցնել ինքնատիրապետումը։ Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ շատ վտանգավոր է երկար ժամանակ մնալ զայրացած վիճակում (Առակաց 14։29 ՆԱ, 30)։ Սակայն կարող եք մխիթարություն գտնել՝ ձեր զգացմունքների մասին պատմելով որևէ կարեկից ընկերոջ։ Ոմանք նկատել են, որ մեծ թեթևություն են զգում, երբ զայրացած ժամանակ սկսում են ֆիզիկական վարժություններ կատարել (Եփեսացիս 4։25, 26)։
Թեև շատ կարևոր է, որ ազատորեն և անկեղծորեն արտահայտեք ձեր զգացումները, տեղին կլինի հիշել մի կարևոր հանգամանքի մասին։ Մեծ տարբերություն կա զգացումները արտահայտելու և դրանք ուրիշի համար բեռ դարձնելու միջև։ Չարժե ուրիշներին մեղադրել այն բանում, որ զայրացած եք կամ հուսալքված։ Ուստի ձեր զգացմունքների մասին պատմելիս եղեք զգույշ և ոչ թե ագրեսիվ (Առակաց 18։21)։ Ավելին, գոյություն ունի վիշտը հաղթահարելու մի միջոց, որը բոլոր հիշատակվածներից ամենաարդյունավետն է։ Այժմ կխոսենք այդ մասին։
Օգնություն Աստծուց
Աստվածաշունչը հավաստիացնում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։ Այո՛, սերտ փոխհարաբերությունները Աստծու հետ ամեն բանից առավել կօգնեն ձեզ համակերպվելու հարազատ մարդու մահվանը։ Ինչպե՞ս։ Մինչև հիմա քննարկված բոլոր գործնական խորհուրդները հիմնված էին Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա կամ էլ ներդաշնակ էին այդ գրքին։ Դրանք կիրառելով՝ ուժ կգտնեք տոկալու։
Չարժե թերագնահատել նաև աղոթքի կարևորությունը։ Աստվածաշունչը հորդորում է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։ Եթե կարեկից ընկերոջ հետ զրուցելը կարող է թեթևացում պատճառել, առավել ևս օգտակար կլինի, որ ձեր սիրտը բացեք «ամեն մխիթարութեան» Աստծու առաջ (Բ Կորնթացիս 1։3)։
Խոսքն այն մասին չէ, որ աղոթքը լավացնում է ինքնազգացողությունը։ ‘Աղոթքի լսողը’ (ԱԱ) խոստանում է սուրբ ոգի տալ իր ծառաներին, որոնք այդ մասին անկեղծորեն խնդրում են իրեն (Սաղմոս 65։2; Ղուկաս 11։13)։ Իսկ Աստծու սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժը, ‘զորության գերազանցություն’, այսինքն՝ սովորականից ավելի զորություն կտա ձեզ, որպեսզի կարողանաք տոկալ (Բ Կորնթացիս 4։7)։ Հիշեք. Աստված իր հավատարիմ ծառաներին կարող է ուժ տալ դիմանալու ցանկացած փորձության։
Երեխա կորցրած մի կին պատմում է, թե աղոթքն ինչպես օգնեց իրեն և իր ամուսնուն. «Եթե գիշերում էինք տանը, և մեր սրտի ցավն այնքան էր սաստկանում, որ անհաղթահարելի էր թվում, միասին բարձրաձայն աղոթում էինք։ Որպեսզի կարողանայինք առանց նրա գնալ ժողովի հանդիպման, մասնակցել համաժողովի կամ որևէ այլ բան անել, մեզ մեծ ուժ էր հարկավոր։ Հենց այդ մասին էլ աղոթում էինք։ Երբ առավոտյան արթնանում էինք, և դառն իրականությունը անտանելի էր թվում, աղոթքով օգնություն էինք խնդրում Եհովայից։ Երբ մենակ էի տուն վերադառնում, չգիտեմ ինչու, մեծ ցավ էի ապրում։ Այդ ժամանակ աղոթում էի Եհովային և խնդրում, որ օգնի ինձ հնարավորության սահմաններում պահպանել ներքին խաղաղությունս»։ Այդ աստվածավախ կինը միանգամայն արդարացիորեն համոզված է, որ աղոթքը անչափ օգնում է իրեն։ Հնարավոր է դուք ևս համոզվեք, որ ի պատասխան ձեր թախանձագին աղոթքների՝ «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է, կ’պահպանէ ձեր սրտերն ու միտքերը Քրիստոս Յիսուսումը» (Փիլիպպեցիս 4։6, 7; Հռովմայեցիս 12։12)։
Այն օգնությունը, որ տալիս է Աստված, իրոք կարող է թեթևացում բերել ձեզ։ Ինչպես գրում է Պողոս առաքյալը, Աստված «մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են»։ Ինչ խոսք, Աստված չի վերացնի ձեր սրտի ցավը, այլ կմեղմի այն, որ հեշտությամբ կարողանաք տանել։ Սա չի նշանակում, թե այլևս չեք լացի կամ կմոռանաք ձեր հանգուցյալ հարազատի մասին։ Բայց դուք ուժ կգտնեք տոկալու։ Եթե այդպես վարվեք, ապա այն փորձը, որ ձեռք կբերեք, ձեզ ավելի կարեկից ու գթառատ կդարձնի։ Եվ դուք կկարողանաք օգնել այն մարդկանց, ովքեր կրում են նույն վիշտը (Բ Կորնթացիս 1։4)։