Նա հարմա՞ր է ինձ
ԳԼՈՒԽ 3
Նա հարմա՞ր է ինձ
Փորձիր պատասխանել հետևյալ հարցերին։
Ինչպիսի՞ն պետք է լինի ապագա կողակիցդ։ Ստորև բերված ցուցակում դիր ✔ այն չորս հատկությունների կողքին, որոնք, ըստ քեզ, շատ կարևոր են։
□ Համակրելի □ Հոգևոր
□ Ընկերական □ Վստահելի
□ Հայտնի □ Բարոյապես մաքուր
□ Կատակասեր □ Նպատակասլաց
Պատանեկան հասակում երբևէ սիրահարվե՞լ ես։ Վերոհիշյալ ցուցակում դիր × այն հատկության կողքին, որը քեզ այդ ժամանակ ամենաշատն էր գրավել։
ՎԵՐՈՀԻՇՅԱԼ հատկություններից յուրաքանչյուրն էլ գրավիչ է։ Բայց համաձայն չե՞ս, որ երբ պատանեկան տարիներին սիրահարվել ես, քեզ ավելի շատ գրավել են արտաքին բաները, օրինակ՝ ձախ սյունակում նշված հատկությունները։
Սակայն հասունանալուն զուգընթաց դու սկսում ես մարդու մեջ փնտրել ավելի խոր հատկություններ, օրինակ՝ աջ սյունակում նշվածները։ Դու սկսում ես գիտակցել, որ ձեր բակի ամենագեղեցիկ աղջիկը գուցե այնքան էլ վստահելի անձնավորություն չէ, կամ ձեր դասարանի ամենահայտնի տղան գուցե բարոյապես մաքուր չէ։ Եթե արդեն անցել է քո «երիտասարդության ծաղկուն շրջանը», ամենայն հավանականությամբ, «նա հարմա՞ր է ինձ» հարցին պատասխանելիս անհատի մեջ արտաքին հատկություններից ավելին ես փնտրում։
Սկզբում ճանաչիր ինքդ քեզ
Նախքան «նա հարմա՞ր է ինձ» հարցին պատասխանելը, դու պետք է ինքդ քեզ ճանաչես։ Իսկ որպեսզի քեզ ավելի լավ ճանաչես, պատասխանիր հետևյալ հարցերին։
Որո՞նք են իմ ուժեղ կողմերը։ ․․․․․
Որո՞նք են իմ թույլ կողմերը։ ․․․․․
Ի՞նչ զգացական և հոգևոր կարիքներ ունեմ։ ․․․․․
Ինքդ քեզ ճանաչելը հեշտ բան չէ, բայց այսպիսի հարցերը կարող են օգնել քեզ։ Որքան լավ ճանաչես քեզ, այնքան ավելի ճիշտ կկողմնորոշվես, թե ով կօգնի քեզ, որ զարգացնես քո դրական և ոչ թե բացասական հատկությունները *։ Սակայն ի՞նչ կարող ես անել, եթե կարծում ես, որ գտել ես քեզ համապատասխան անձնավորությանը։
Ցանկացա՞ծ մարդ հարմար է
«Կարո՞ղ եմ քեզ հետ ավելի շատ շփվել»։ Կախված այն բանից, թե ինչպիսի անձնավորություն կտա այս հարցը, դու կա՛մ կհիասթափվես, կա՛մ կուրախանաս։ Ենթադրենք՝ պատասխանում ես այո։ Ինչպե՞ս ժամանակի ընթացքում իմանաս, թե արդյոք այդ տղան կամ աղջիկը հարմար է քեզ։
Պատկերացրու՝ ուզում ես նոր կոշիկներ գնել։ Մտնում
ես խանութ և քո ուշադրությունը մի զույգ կոշիկ է գրավում։ Փորձում ես, բայց ավա՜ղ, նեղ է։ Ի՞նչ կանես։ Կգնե՞ս, թե՞ ուրիշ կոշիկ կփնտրես։ Ինչ խոսք, ճիշտ կլինի դրանք տեղը դնել և շարունակել փնտրել։ Խելամիտ չի լինի հագնել այնպիսի կոշիկներ, որոնք քեզ հարմար չեն։Պարագան նույնն է նաև կողակից փնտրելու հարցում։ Ժամանակի ընթացքում գուցե շատերը գրավեն քեզ։ Սակայն, ինչ խոսք, ցանկացածի հետ չես ամուսնանա։ Դու ուզում ես, որ քո կողքին լինի այնպիսի անձնավորություն, ում հետ քեզ վստահ կզգաս, բնավորությամբ քեզ նման կլինի և նույն նպատակները կունենա (Ծննդոց 2։18; Մատթեոս 19։4–6)։ Գտե՞լ ես այդպիսի մարդու։ Եթե այո, ապա ինչպե՞ս իմանաս՝ նա հարմար է քեզ։
Արտաքին հատկություններից ավելին փնտրիր
Վերոհիշյալ հարցին պատասխանելու համար օբյեկտիվորեն նայիր ընկերոջդ (ընկերուհուդ)։ Զգույշ եղիր. գուցե հակված լինես տեսնելու միայն այն, ինչ ցանկանում ես տեսնել։ Մի՛ շտապիր։ Ձգտիր ճանաչել, թե ով է նա իրականում։ Ինչ խոսք, դա հեշտ չէ։ Ջանքեր են հարկավոր։ Պատկերացրու՝ ուզում ես մեքենա գնել։ Որքա՞ն ուշադիր կլինես ընտրություն կատարելիս։ Միայն արտաքի՞ն տեսքի վրա կկենտրոնանաս։ Խելամիտ չի՞ լինի ստուգել, օրինակ, մեքենայի շարժիչը։
Կողակից ընտրելը, անշուշտ, ավելի լուրջ հարց է, քան մեքենա գնելը։ Մինչդեռ մտերմություն անող շատ անհատներ խորությամբ 1 Պետրոս 3։4; Եփեսացիներ 3։16)։
չեն քննում այս հարցը։ Նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե ինչ ընդհանուր բաներ ունեն։ Օրինակ՝ ասում են. «Մեզ դուր է գալիս նույն երաժշտությունը», «Երկուսս էլ սիրում ենք զբաղվել նույն բաներով», «Մենք բոլոր հարցերում համաձայն ենք իրար հետ»։ Բայց ինչպես նշվեց հոդվածի սկզբում, եթե երիտասարդությանդ ծաղկուն շրջանն անցել է, դու ուշադրություն չես դարձնի միայն արտաքին բաներին, այլ կձգտես ճանաչել «սրտի ծածուկ մարդուն» (Ընդհանուր բաների վրա կենտրոնանալու փոխարեն՝ ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա արձագանքում, երբ իրար հետ համաձայն չեք։ Ինչպե՞ս է վարվում տարաձայնությունների դեպքում. պնդո՞ւմ է իր ասածը՝ տեղի տալով «զայրույթի պոռթկումներին» և «վիրավորական խոսքերին» (Գաղատացիներ 5։19, 20; Կողոսացիներ 3։8)։ Թե՞ խոհեմություն է դրսևորում՝ պատրաստ լինելով զիջումների գնալու հանուն խաղաղության, եթե ճշտի ու սխալի հարց չկա (Հակոբոս 3։17)։
Կարող ես մեկ ուրիշ հարց տալ ինքդ քեզ. «Նա հակվա՞ծ է օգտագործելու դիմացինին իր շահերի համար։ Սիրո՞ւմ է իշխել, խանդո՞տ է։ Ուզո՞ւմ է տեղյակ լինել իմ ամեն մի քայլից»։ Նիկոլ անունով մի աղջիկ ասում է. «Լսել եմ, որ ընկերություն անող որոշ զույգեր իրար հետ վիճում են, որովհետև նրանցից մեկը ցանկանում է մշտապես իր հսկողության տակ պահել մյուսին։ Կարծում եմ՝ դա վատ նշան է» (1 Կորնթացիներ 13։4)։
Վերոհիշյալ հարցերը ուշադրություն են հրավիրում անհատի բնավորության և վարքագծի վրա։ Սակայն կարևոր է նաև իմանալ, թե ինչ համբավ Գործեր 16։1, 2)։
ունի այդ անհատը։ Ի՞նչ կարծիք ունեն քո ընկերոջ (ընկերուհու) մասին ուրիշները։ Գուցե ցանկանաս զրուցել նրանց հետ, ովքեր այդ անհատին որոշ ժամանակ է՝ ճանաչում են. օրինակ՝ կարող ես դիմել նրա ժողովի հասուն անհատներին։ Նրանք քեզ կասեն, թե արդյոք այդ անհատի մասին «լավ են խոսում» մյուսները (Դու շատ բան կիմանաս, եթե գրի առնես քո դիտարկումները։ Ի՞նչ կարելի է այդ անհատի մասին ասել։
Բնավորություն ․․․․․
Վարք ․․․․․
Համբավ ․․․․․
Օգտակար է նաև քննել 39-րդ էջի «Նա լավ ամուսին կլինի՞ ինձ համար» և 40-րդ էջի «Նա լավ կին կլինի՞ ինձ համար» շրջանակները։ Այդ շրջանակների հարցերը կօգնեն քեզ որոշելու, թե արդյոք այդ անհատը համապատասխան է քեզ։
Իսկ ի՞նչ անել, եթե հասկանում ես, որ քո հավանած անձնավորությունը հարմար կողակից չի լինի։ Այդ դեպքում դու լուրջ հարցի առաջ ես կանգնած։
Վերջ դնե՞լ ընկերությանը
Երբեմն ընկերությունը դադարեցնելը ասես օրհնություն լինի։ Նկատի առ Ջիլի օրինակը։ Նա պատմում է. «Սկզբում հաճելի էր, երբ ընկերս անհանգստանում էր ինձ համար, թե որտեղ եմ, ինչ եմ անում, ում հետ եմ։ Բայց աստիճանաբար նկատեցի, որ ես, բացի իրենից, ուրիշ ոչ ոքի հետ չէի կարողանում ժամանակ անցկացնել։ Նա նույնիսկ խանդում էր, երբ շփվում էի ընտանիքիս,
հատկապես հորս հետ։ Երբ վերջ դրեցի մեր փոխհարաբերություններին, ասես մի ծանր քար ընկավ ուսերիցս»։Սառան էլ է նման բանի միջով անցել։ Նա սկսեց նկատել, որ Ջոնը՝ իր ընկերը, հեգնական տոնով է խոսում, պահանջկոտ է ու կոպիտ։ Նա պատմում է. «Մի անգամ պայմանավորված ժամից երեք ժամ ուշ եկավ մեր տուն ու, արհամարհելով մորս, որը դուռը բացեց նրա առաջ, ասաց ինձ. «Շո՛ւտ արա, գնացինք, ուշանում ենք»։ Փոխանակ ասեր՝ «ես ուշացա», ասաց, որ մենք ուշանում ենք։ Նա պիտի ներողություն խնդրեր կամ գոնե ասեր՝ ինչու է ուշացել։ Բայց դա դեռ մի կողմ թողնենք, նա պետք է հարգանք դրսևորեր մայրիկիս հանդեպ»։ Ճիշտ է, մեկ անգամ հուսախաբ անող արարքը կամ վերաբերմունքը չի նշանակում, որ ձեր ընկերությունը պետք է դադարեցնել (Սաղմոս 130։3)։ Բայց երբ Սառան հասկացավ, որ Ջոնի կոպտությունը բնավորության գիծ է, ոչ թե պահի ազդեցության տակ դրսևորած հատկություն, որոշեց խզել իրենց կապը։
Ինչպե՞ս կվարվես, եթե Ջիլի ու Սառայի նման տեսնես, որ քո ընկերը համապատասխան կողակից չի լինի քեզ համար։ Այդ ժամանակ մի՛ անտեսիր այն, ինչ զգում ես։ Գուցե դժվար լինի ընդունել այդ փաստը, բայց լավ կլինի նման ընկերությունը դադարեցնել։ Առակներ 22։3-ում ասվում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում, բայց անփորձները առաջ են գնում ու պատժվում»։ Օրինակ՝ եթե ընկերդ դրսևորում է մեկ կամ ավելի վտանգավոր նշաններ, որոնց մասին նշված է 39-րդ և 40-րդ էջերում, լավ կլինի դադարեցնել ընկերությունը, գոնե այնքան ժամանակով, մինչև որ այդ խնդիրը վերանա։ Ճիշտ է, հեշտ չէ ընկերությունը դադարեցնել, բայց քանի որ ամուսնությունը հարատև միություն է, լավ է հիմա որոշ ժամանակ էմոցիոնալ ցավ զգալ, քան ամբողջ կյանքում զղջալ։
Ինչպե՞ս ասել
Ինչպե՞ս ասես քո որոշման մասին։ Նախ ընտրիր հարմար միջավայր։ Մտածիր, թե ինչպես կցանկանայիր, որ նա վարվեր քեզ հետ (Մատթեոս 7։12)։ Քեզ դուր կգա՞ր, եթե իր որոշման մասին ընկերդ քեզ հայտներ ուրիշների ներկայությամբ։ Դժվար թե։ Հեռախոսի ինքնապատասխանիչի, հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի միջոցով ընկերությունը դադարեցնելու մասին հայտնելը լավ տարբերակ չէ, եթե իհարկե ձեր հանգամանքները այլ չեն։ Ընտրիր հարմար ժամանակ և վայր այս լուրջ հարցի շուրջ խոսելու համար։
Ինչպե՞ս խոսել և ի՞նչ ասել։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց «ճշմարտությունը խոսել» միմյանց հետ (Եփեսացիներ 4։25)։ Արտահայտվելու լավագույն կերպը նրբանկատ, բայց միևնույն ժամանակ հաստատակամ լինելն է։ Պարզ ասա, թե ինչու ես մտածում, որ պետք է դադարեցնեք ձեր ընկերությունը։ Կարիք չկա նրա թերությունները հատ-հատ թվարկել կամ ասել այն ամենը, ինչը քեզ դուր չի եկել։ Փոխանակ ասելու՝ «դու այսպես չես անում» կամ «դու երբեք դա չես անում», լավ կլինի խոսես քո զգացմունքների մասին, օրինակ ասես՝ «ուզում եմ, որ կողքիս լինի մեկը, ով...» կամ «մտածում եմ, որ մեր ընկերությունը պետք է դադարեցնենք, որովհետև...»։
Դու չպետք է անվճռական լինես կամ թույլ տաս, որ նա մտքափոխ անի քեզ։ Հիշիր, լուրջ պատճառ է եղել, որ որոշել ես դադարեցնել ձեր ընկերությունը։ Ուստի եղիր ուշադիր և զգոն, երբ նա փորձի ինչ-որ կերպ տարհամոզել քեզ։ «Մեր ընկերությունը դադարեցնելուց հետո,— պատմում է Լոռան,— նախկին ընկերս միշտ ընկճված էր երևում։ Կարծում եմ՝ փորձում էր խղճահարություն արթնացնել իմ մեջ։ Ես իրոք ինձ վատ էի զգում։ Սակայն թույլ չտվեցի, որ նա ազդի իմ որոշման վրա»։ Լոռայի պես հաստատ իմացիր՝ ինչ ես ուզում և մի՛ փոխիր որոշումդ։ Թող քո «ոչ»-ը լինի «ոչ» (Բաժանումից հետո
Չզարմանաս, եթե ձեր բաժանումից հետո որոշ ժամանակ տխուր լինես։ Գուցե զգաս քեզ այնպես, ինչպես սաղմոսերգուն, որն ասաց. «Ես կորցրել եմ հանգիստս, մինչև գետին կորացել եմ, ամբողջ օրը շրջում եմ վշտացած» (Սաղմոս 38։6)։ Լավ մղումներից դրդված՝ որոշ մտերիմներ գուցե փորձեն օգնել քեզ՝ հորդորելով ևս մեկ հնարավորություն տալ այդ անհատին։ Զգույշ եղիր։ Հիշիր, ոչ թե լավ մղումներ ունեցող քո մտերիմները, այլ դու ինքդ պիտի կրես քո որոշման հետևանքները։ Ուստի մի՛ վախեցիր հաստատակամ մնալ, նույնիսկ եթե տխրել ես պատահածից։
Համոզված եղիր, որ ուշ թե շուտ ցավ պատճառող զգացմունքներդ կանցնեն։ Իսկ մինչ այդ որոշ քայլեր ձեռնարկիր այդ իրավիճակից դուրս գալու համար։
Խոսիր զգացմունքներիդ մասին վստահելի ու մտերիմ անձնավորության հետ * (Առակներ 15։22)։ Աղոթիր Եհովային այդ խնդրի մասին (Սաղմոս 55։22)։ Միշտ զբաղված եղիր (1 Կորնթացիներ 15։58)։ Մի՛ մեկուսացիր մարդկանցից (Առակներ 18։1)։ Շփվիր նրանց հետ, ովքեր կօգնեն ու կաջակցեն քեզ։ Միշտ ջանք թափիր միտքդ դրական բաների վրա կենտրոնացնելու համար (Փիլիպպեցիներ 4։8)։
Հետագայում հնարավոր է՝ մեկ ուրիշի հետ ցանկանաս ընկերություն անել։ Անկասկած, ձեռք բերված փորձի շնորհիվ դու հավասարակշռված տեսակետ կունենաս։ Գուցե այդ անգամ «նա հարմա՞ր է ինձ» հարցին պատասխանես այո։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 31-ՐԴ ԳԼԽՈՒՄ։
Եթե հանդիպում ես մեկի հետ, ինչպե՞ս իմանաս, թե զգացմունքներն արտահայտելու հարցում ինչն է ընդունելի, իսկ ինչը՝ ոչ։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 17 Քեզ ավելի լավ ճանաչելու համար կարող ես ուսումնասիրել 1-ին գլխի «Պատրա՞ստ ես ամուսնանալու» ենթավերնագրի տակ եղած հարցերը։
^ պարբ. 45 Քեզ կարող են օգնել ծնողներդ կամ այլ հասուն անհատներ, օրինակ՝ ժողովի երեցները։ Հնարավոր է՝ իմանաս, որ նրանք էլ քո տարիքում բախվել են նմանատիպ իրավիճակների։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Տղայի արարքներից անգամ կարելի է իմանալ՝ նրա գործերը մաքուր ու ազնիվ են, թե ոչ» (Առակներ 20։11)։
ԱՌԱՋԱՐԿ
Միասին արեք այնպիսի գործեր, որոնք ցույց կտան, թե ինչ հատկություններ ունեք։
● Ուսումնասիրեք Աստծու Խոսքը։
● Ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա մասնակցում ժողովի հանդիպումներին և ծառայությանը։
● Մասնակցեք Թագավորության սրահի մաքրությանը և շինարարական նախագծերին։
ԳԻՏԵԻ՞Ր
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարբեր կրոնների պատկանող մարդկանց միջև ամուսնությունները հաճախ ավարտվում են ամուսնալուծությամբ։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե ինձ հրապուրել է իմ համոզմունքները չունեցող անհատ, ես ․․․․․
Որպեսզի իմանամ, թե ինչ համբավ ունի նա, ես կարող եմ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ո՞ր հատկությունները կնպաստեն ամուսնական հարաբերությունների ամրացմանը։
● Ի՞նչ կարևոր հատկություններ պիտի փնտրես ապագա կողակցիդ մեջ։
● Ի՞նչ խնդիրների առաջ կկանգնես, եթե ամուսնանաս քո հավատը չդավանող անհատի հետ։
● Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե ընկերդ ինչ բնավորություն, վարք և համբավ ունի։
[մեջբերում 37-րդ էջի վրա]
Նա քեզ կվերաբերվի այնպես, ինչպես վերաբերվում է իր ընտանիքին» (Թոնի)։
[շրջանակ 34-րդ էջի վրա]
«անհավասար լծակից մի՛ եղեք»
«Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք»։ Թերևս խելամիտ համարես 2 Կորնթացիներ 6։14-ում գրված այս աստվածաշնչյան սկզբունքը։ Բայց քեզ կարող է դուր գալ մեկը, որ քո հավատակիցը չէ։ Ինչո՞ւ։ Պատճառը հաճախ ֆիզիկական գրավչությունն է։ Մարկ անունով մի տղա պատմում է. «Այդ աղջկան միշտ տեսնում էի մարզասրահում։ Նա մոտենում էր ինձ ու զրուցում։ Հեշտ էր նրա հետ ընկերանալ»։
Եթե գիտես, թե ինչ ես ուզում, համոզված ես քո կրոնական համոզմունքների մեջ և բավական հասուն ես ու թույլ չես տալիս, որ զգացմունքներդ ղեկավարեն քեզ, ապա կիմանաս ինչ անել։ Որքան էլ այդ անհատը գրավիչ, հմայիչ ու պարկեշտ թվա, նա չի կարող ամրացնել քո ընկերությունը Աստծու հետ (Հակոբոս 4։4)։
Իհարկե, եթե արդեն ռոմանտիկ հարաբերություններ ես սկսել, դժվար է դրանց վերջ դնել։ Սինդի անունով մի աղջիկ պատմում է. «Ես ամեն օր լաց էի լինում։ Անընդհատ այդ տղայի մասին էի մտածում, նույնիսկ ժողովի հանդիպումների ժամանակ։ Ես նրան այնքան էի սիրում, որ մտածում էի՝ ավելի լավ է մեռնեմ, քան կորցնեմ նրան»։ Շուտով Սինդին հասկացավ, թե որքան իմաստուն խորհուրդ էր տվել նրան իր մայրը, որը դեմ էր, որ աղջիկը ընկերություն անի իր հավատը չդավանող անհատի հետ։ Նա շարունակում է. «Լավ է, որ վերջ դրեցի մեր հարաբերություններին։ Ես համոզված եմ, որ Եհովան հոգ կտանի իմ կարիքների մասին»։
Եթե դու էլ ես նմանատիպ իրավիճակում հայտնվել, ապա մի՛ փորձիր այն մենակ հաղթահարել։ Կարող ես խոսել ծնողներիդ հետ։ Ջիմը, որը սիրահարված էր դպրոցի աղջիկներից մեկին, ասաց. «Վերջապես ծնողներիցս օգնություն խնդրեցի։ Զգացմունքներս հաղթահարելու համար դա կարևոր նախապայման էր»։ Ժողովի երեցները նույնպես կարող են օգնել քեզ։ Կարող ես խոսել նրանցից որևէ մեկի հետ քո մտահոգությունների մասին (Եսայիա 32։1, 2)։
[շրջանակ/նկար 39-րդ էջի վրա]
վարժություն
նա լավ ամուսին կլինի՞ ինձ համար
բնավորության առանձնահատկություններ
□ Ինչպե՞ս է բանեցնում իր իշխանությունը (Մատթեոս 20։25, 26)։
□ Ի՞նչ նպատակներ ունի (1 Տիմոթեոս 4։15)։
□ Ձգտո՞ւմ է հասնել այդ նպատակներին (1 Կորնթացիներ 9։26, 27)։
□ Ինչպե՞ս է վերաբերվում իր ընտանիքի անդամներին (Ելք 20։12)։
□ Ովքե՞ր են նրա ընկերները (Առակներ 13։20)։
□ Ինչի՞ մասին է հաճախ խոսում (Ղուկաս 6։45)։
□ Ի՞նչ վերաբերմունք ունի փողի նկատմամբ (Եբրայեցիներ 13։5, 6)։
□ Ո՞ր զվարճություններն են նրան դուր գալիս (Սաղմոս 97։10)։
□ Ինչպե՞ս է դրսևորում իր սերը Եհովայի հանդեպ (1 Հովհաննես 5։3)։
հատկություններ
□ Աշխատասե՞ր է (Առակներ 6։9–11)։
□ Պատասխանատվությա՞մբ է տնօրինում իր ունեցած ֆինանսական միջոցները (Ղուկաս 14։28)։
□ Ունի՞ լավ համբավ (Գործեր 16։1, 2)։
□ Ուշադի՞ր է ուրիշների հանդեպ (Փիլիպպեցիներ 2։4)։
վտանգավոր նշաններ
□ Բարկացկո՞տ է (Առակներ 22։24)։
□ Փորձո՞ւմ է քեզ ներքաշել սեռական անբարոյության մեջ (Գաղատացիներ 5։19)։
□ Ֆիզիկապես կամ խոսքով հարվածո՞ւմ է (Եփեսացիներ 4։31)։
□ Կարծո՞ւմ է, որ ժամանակը լավ անցկացնելու համար ալկոհոլ է անհրաժեշտ (Առակներ 20։1)։
□ Խանդոտ ու եսակենտրո՞ն է (1 Կորնթացիներ 13։4, 5)։
[շրջանակ/նկար 40-րդ էջի վրա]
վարժություն
նա լավ կին կլինի՞ ինձ համար
բնավորության առանձնահատկություններ
□ Ինչպե՞ս է ցույց տալիս իր հնազանդությունը ընտանիքում և ժողովում (Եփեսացիներ 5։21, 22)։
□ Ինչպե՞ս է վերաբերվում իր ընտանիքի անդամներին (Ելք 20։12)։
□ Ովքե՞ր են նրա ընկերները (Առակներ 13։20)։
□ Ինչի՞ մասին է հաճախ խոսում (Ղուկաս 6։45)։
□ Ի՞նչ վերաբերմունք ունի փողի նկատմամբ (1 Հովհաննես 2։15–17)։
□ Ի՞նչ նպատակներ ունի (1 Տիմոթեոս 4։15)։
□ Ձգտո՞ւմ է հասնել այդ նպատակներին (1 Կորնթացիներ 9։26, 27)։
□ Ո՞ր զվարճություններն են նրան դուր գալիս (Սաղմոս 97։10)։
□ Ինչպե՞ս է դրևսորում իր սերը Եհովայի հանդեպ (1 Հովհաննես 5։3)։
հատկություններ
□ Աշխատասե՞ր է (Առակներ 31։17, 19, 21, 22, 27)։
□ Պատասխանատվությա՞մբ է տնօրինում իր ֆինանսական միջոցները (Առակներ 31։16, 18)։
□ Ունի՞ լավ համբավ (Հռութ 3։11)։
□ Ուշադի՞ր է ուրիշների հանդեպ (Առակներ 31։20)։
վտանգավոր նշաններ
□ Կռվարա՞ր է (Առակներ 21։19)։
□ Փորձո՞ւմ է քեզ ներքաշել սեռական անբարոյության մեջ (Գաղատացիներ 5։19)։
□ Ֆիզիկապես կամ խոսքով հարվածո՞ւմ է (Եփեսացիներ 4։31)։
□ Կարծո՞ւմ է, որ ժամանակը լավ անցկացնելու համար ալկոհոլ է անհրաժեշտ (Առակներ 20։1)։
□ Խանդոտ ու եսակենտրո՞ն է (1 Կորնթացիներ 13։4, 5)։
[նկար 30-րդ էջի վրա]
Ամեն չափի կոշիկ չէ, որ քեզ հարմար կլինի. նմանապես, ցանկացած տղայի կամ աղջկա հետ չես ամուսնանա
[նկար 31-րդ էջի վրա]
Մեքենա ընտրելիս բավակա՞ն է միայն արտաքին տեսքին նայելը։ Որքա՜ն ավելի կարևոր է ուշադիր լինել կողակից ընտրելու հարցում