Լավ օրինակ՝ Հովսեփ
Լավ օրինակ՝ Հովսեփ
Հովսեփը հայտնվել է դժվար իրավիճակում։ Նրա գործատիրոջ կինը շարունակ փորձում է նրան ներքաշել իր հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Այս անգամ նորից է նույն բանն անում։ Սակայն Հովսեփը վճռել է չհանձնվել։ Նա պատասխանում է նրան. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»։ Կինը ոչինչ չի ուզում լսել, նա նույնիսկ բռնում է նրա հանդերձից։ Բայց դա չի շփոթեցնում Հովսեփին. նա փախչում է։ Նա նույնիսկ տնից է վազքով դուրս նետվում։ Այո՛, Հովսեփը բարձր բարոյական չափանիշներով ապրող անձնավորություն էր (Ծննդոց 39։7–12)։
Գուցե դու էլ հայտնվես այնպիսի իրավիճակում, որ քեզ դրդեն անձնատուր լինելու սեռական ցանկություններիդ։ Սակայն դիմադրելու համար բավական չէ պարզապես կամքի ուժ ունենալ։ Կարևորն այն է, որ հաճեցնես քո Ստեղծչին՝ Եհովա Աստծուն։ Ինչ խոսք, ինչպեսև դու, Հովսեփն ուներ սեռական ցանկություններ։ Բայց նրա մտքով նույնիսկ չէր էլ անցել, որ այդ ցանկությունները բավարարեր այնպես, որ վիրավորեր իր Ստեղծչին։ Դու նույնպես պետք է համոզված լինես, որ բարոյապես անմաքուր լինելը վիրավորում է Աստծուն և ի վերջո ցավալի հետևանքների հանգեցնում։ Ուստի ձգտիր մնալ բարոյապես մաքուր ու, Հովսեփի նման, պահպանիր այն։