Ինչո՞ւ եմ չափազանց պահանջկոտ
ԳԼՈՒԽ 27
Ինչո՞ւ եմ չափազանց պահանջկոտ
Տխրո՞ւմ ես, երբ գերազանց գնահատական չես ստանում։
□ Այո
□ Ոչ
Քեզ ձախողա՞կ ես համարում, երբ քննադատում են քեզ։
□ Այո
□ Ոչ
Դժվարությա՞մբ ես ընկերներ ձեռք բերում ու պահպանում, քանի որ կարծում ես, որ բոլորը հեռու են քո չափանիշներից։
□ Այո
□ Ոչ
ԵԹԵ վերոնշյալ հարցերից որևէ մեկին պատասխանեցիր այո, ապա հավանաբար դու էլ ունես չափազանց պահանջկոտ լինելու խնդիր։ Գուցե հարցնես. «Իսկ ի՞նչ սխալ բան կա, եթե փորձում եմ ամեն ինչ անթերի անել»։ Ոչ մի սխալ բան չկա։ Աստվածաշունչը գովում է «իր գործում հմուտ մարդուն» (Առակներ 22։29)։ Բայց չափազանց պահանջկոտ մարդը ծայրահեղության մեջ է ընկնում։
19-ամյա Ջեյսոնը ասում է. «Երբ ավարտում էի դպրոցը, կարծում էի, որ եթե ստուգողական աշխատանքներից գերազանց գնահատական չստանամ, ուրեմն լավ աշակերտ չեմ։ Ես նաև դաշնամուր եմ նվագում և մտածում էի, որ պետք է պրոֆեսիոնալ դաշնակահարի պես նվագեմ»։
Չափազանց պահանջկոտ լինելը կարող է նույնիսկ խանգարել քեզ ծառայել Աստծուն։ Պատկերացրու՝ քեզ միշտ որպես օրինակ են բերում։ Ուստի ձգտում ես ամեն ինչում օրինակելի լինել։ Իհարկե լավ է, որ ժողովում կան քրիստոնյաներ, որոնց օրինակին կարող են հետևել թե՛ երիտասարդները, թե՛ տարեցները։ Սակայն եթե ձգտես միշտ բարձունքի վրա լինել, կկորցնես Աստծուն ծառայելու քո ուրախությունը։ Իսկ եթե նման բան լինի, ապա օգնության կարիք կունենաս։ Այս դեպքում էլ հնարավոր է՝ վախենաս ու չդիմես օգնության, որպեսզի չհիասթափեցնես նրանց, ովքեր քո մասին բարձր կարծիք ունեն։ Միգուցե մտածես. «Եթե չեմ կարող իդեալական լինել, այդ դեպքում ամեն բան իզուր է»։
Ինչպե՞ս պայքարել
Չափազանց պահանջկոտ մարդը մտածում է, որ երբեք չպետք է սխալներ անի կամ թերանա։ Նման մտածելակերպն արդեն սխալ է։ Աստվածաշունչը հստակ նշում է. «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին» (Հռոմեացիներ 3։23)։ Ուստի ոչ ոք չի կարող կատարյալ լինել։ Սեփական անձից կատարելություն պահանջելը նույնքան անիմաստ կլինի, որքան մտածելը, որ կարող ես թռչել։ Ինչքան էլ փորձես, միևնույնն է, չի ստացվի։
Ինչպե՞ս պայքարել ծայրահեղ պահանջկոտության դեմ։ Փորձիր ներքոհիշյալ առաջարկները։
«Հաջողություն» բառին նոր սահմանում տուր։ Փորձելով միշտ լավագույնը լինել՝ դու ուժասպառ կլինես։ Աստվածաշունչն ասում է, որ դա «վազք է քամու հետևից» (Ժողովող 4։4)։ Իրականում, քչերին է հաջողվում «լավագույնը» լինել։ Եվ եթե նույնիսկ հաջողվում է, ապա կարճ ժամանակ հետո հայտնվում է մեկը, ով ավելի լավն է լինում։ Հաջողությունն այն է, երբ փորձում ես քո լավագույնը անել և ոչ թե գերազանցել ուրիշներին (Գաղատացիներ 6։4)։
Իրատես եղիր։ Քո պահանջները պետք է համապատասխանեն ոչ միայն ընդունակություններիդ, այլ նաև սահմանափակումներիդ։ Չափից շատ պահանջկոտ լինելը կարող է անհամեստության և նույնիսկ էգոիզմի նշան լինել։ Պողոս առաքյալը լավ խորհուրդ է տալիս. «Ասում եմ Հռոմեացիներ 12։3)։ Ուստի իրատես եղիր։ Սխալ ակնկալիքներ մի՛ ունեցիր։ Փորձիր լավագույնդ անել, բայց մի՛ ձգտիր կատարելության։
ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել» (Թեթև նայիր։ Փորձիր անել այն, ինչը դեռ չես կարողանում լավ անել, օրինակ՝ նվագել որևէ երաժշտական գործիք։ Անշուշտ, սխալներ կանես։ Բայց այս անգամ փորձիր սխալներիդ ուրիշ աչքերով նայել։ Աստվածաշունչն Ժողովող 3։4)։ Ուստի մի՛ լարվիր։ Այդպես կհասկանաս, որ սխալներ անելով ենք շատ բաներ սովորում։ Իհարկե, հեշտ չէ ընդունել, որ սխալներ ես անում, բայց հարկավոր է գիտակցական ջանքեր թափել բացասական ու քննադատական մտքերը վանելու համար։
ասում է, որ կա ծիծաղելու ժամանակ (Միշտ հիշիր, որ Եհովան մեզնից կատարելություն չի պահանջում։ Նա ուզում է, որ մենք հավատարիմ մնանք իրեն (1 Կորնթացիներ 4։2)։ Եթե ջանաս մնալ հավատարիմ, ապա գոհ և ուրախ կլինես՝ չնայած քո անկատարությանը։
Համասեռամոլությունը մեծ տարածում ունի այսօր։ Ինչպե՞ս խուսափել սխալ տեսակետ որդեգրելուց։ Ի՞նչ անել, եթե նման ցանկություններ են առաջանում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի» (Ժողովող 7։20)։
ԱՌԱՋԱՐԿ
Կա՞ արդյոք մի գործ, որ հետաձգում ես, քանի որ մտածում ես, որ չես կարողանում կատարելապես անել։ Այդ դեպքում ժամկետ նշանակիր, որ այն ավարտես։
ԳԻՏԵԻ՞Ր
Թեև Եհովան կատարյալ է, բայց չափից շատ պահանջկոտ չէ անկատար մարդկանց նկատմամբ։ Նա ողջամիտ է և անիրական սպասելիքներ չունի մեզնից։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե շատ բարձր պահանջներ դնեմ իմ առաջ, ես ․․․․․
Եթե չափից շատ պահանջկոտ լինեմ ուրիշների նկատմամբ, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ո՞ր հարցերում ես քո առաջ անհասանելի նպատակներ դնում։
● Աստվածաշնչյան ո՞ր համարներն են ցույց տալիս, որ Եհովան իր ծառաներից կատարելություն չի պահանջում։
● Եթե մաքսիմալիստ ես, ինչո՞ւ դա կարող է վանել մարդկանց։
● Ինչպե՞ս կարձագանքես, երբ սխալներ անես ապագայում։
[մեջբերում 226-րդ էջի վրա]
«Լավագույնն անելը և ամեն բան կատարելության հասցնելը տարբեր բաներ են։ Առաջինը խելամիտ է, երկրորդը՝ ոչ» (Մեգան)։
[շրջանակ 228-րդ էջի վրա]
Մաքսիմալիզմ և ընկերություն
Երբևէ կապերդ խզե՞լ ես որևէ մեկի հետ այն պատճառով, որ նա չի համապատասխանել քո պահանջներին։ Կամ եղե՞լ է, որ նույն պատճառով լավ մարդիկ հեռանան քեզնից։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս. «Չափից դուրս արդար մի՛ եղիր ու ինքդ քեզ չափազանց իմաստուն մի՛ ցույց տուր։ Ինչի՞ համար կործանես քեզ» (Ժողովող 7։16)։ Չափից շատ պահանջկոտ անձնավորությունը, կամ՝ մաքսիմալիստը վնասում է իրեն, քանի որ վանում է նրանց, ովքեր գուցե մնային իր ընկերները։ Ամբեր անունով մի աղջիկ ասում է. «Ոչ ոք չի ուզում ընկերություն անել նրա հետ, ում կողքին իրեն լավ չի զգում։ Ես ճանաչում եմ երիտասարդների, ովքեր կորցրել են լավ ընկերների, քանի որ չափից շատ պահանջկոտ են եղել»։
[նկար 229-րդ էջի վրա]
Փորձել կատարյալ լինել նույնքան անիմաստ է, որքան փորձել թռչել