Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉ Է ԱՍՏՎԱԾ ԱՐԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ

Միջոցառում, որը չպետք է բաց թողնես

Միջոցառում, որը չպետք է բաց թողնես

Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը պատվիրեց իր հավատարիմ հետևորդներին հիշել, այսինքն՝ նշել իր տված զոհը։ Օգտագործելով անթթխմոր հաց ու կարմիր գինի՝ նա հաստատեց այն, ինչը կոչվեց Վերջին ընթրիք, կամ՝ Տիրոջ ընթրիք։ Հիսուսը պատվիրեց. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19

Ամեն տարի ամբողջ աշխարհում Եհովայի վկաները հավաքվում են՝ նշելու Հիսուսի մահվան տարելիցը։ 2014 թ.-ին Հիշատակի երեկոն կնշվի ապրիլի 14-ին՝ երկուշաբթի՝ մայրամուտից հետո։

Մենք սրտանց հրավիրում ենք քեզ այս հանդիպմանը, որի ընթացքում լրացուցիչ տեղեկություն կներկայացվի Հիսուսի զոհաբերական մահվան նշանակության մասին։ Միջոցառմանը մասնակցելն անվճար է։ Հանդիպման ժամանակ փող չի հավաքվում։ Այն անհատը, որը տվել է քեզ այս ամսագիրը, կարող է ասել, թե ձեր տարածքում երբ և որտեղ է անցկացվելու Հիշատակի երեկոն։ Կամ կարող ես այդ մասին տեղեկանալ jw.org/hy-armn վեբ կայքից։ Խնդրում ենք, նշիր քեզ մոտ այս միջոցառման մասին։ Հուսով ենք՝ այն բաց չես թողնի։