Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ինչպիսի՞ անձնավորություն է Աստված
Աստված անտեսանելի ոգեղեն անձնավորություն է։ Նա է ստեղծել երկինքը, երկիրը և բոլոր կենդանի օրգանիզմները։ Աստծուն ոչ ոք չի ստեղծել, նա սկիզբ չունի (Սաղմոս 90։2)։ Աստված ցանկանում է, որ մարդիկ փնտրեն իրեն և իմանան ճշմարտությունը իր մասին (կարդա՛ Գործեր 17։24–27)։
Մենք կարող ենք իմանալ Աստծու անունը։ Նաև խորհրդածելով նրա ձեռքի գործերի շուրջ՝ կծանոթանանք նրա հատկություններից մի քանիսին (Հռոմեացիներ 1։20)։ Սակայն Աստծուն լավ ճանաչելու համար, պետք է ուսումնասիրենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Այն կօգնի մեզ իմանալու, թե ինչ սիրառատ անձնավորություն է Աստված (կարդա՛ Սաղմոս 103։7–10)։
Ինչպե՞ս է Աստված վերաբերվում անարդարությանը
Մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, ատում է անարդարությունը։ Նա մարդկանց իր պատկերով է ստեղծել (2 Օրենք 25։16)։ Դա է պատճառը, որ մեզանից շատերը ատում են անարդարությունը։ Աստված չէ մեր շուրջը տիրող անարդարության պատճառը։ Նա մարդկանց ազատ կամք է տվել։ Ցավոք, շատերը սխալ են օգտագործում իրենց ազատ կամքը և անարդարությամբ են վարվում։ Եհովան այդ ամենը տեսնելով՝ ցավ է զգում իր սրտում (կարդա՛ Ծննդոց 6։5, 6; 2 Օրենք 32։4, 5)։
Եհովան սիրում է արդարությունը և հավիտյան չի հանդուրժի անարդարությունը (Սաղմոս 37։28, 29)։ Աստվածաշունչը խոստանում է, որ շուտով Աստված իսպառ կվերացնի անարդարությունը (կարդա՛ 2 Պետրոս 3։7–9, 13)։
Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված շուտով արդարություն է բերելու բոլորի համար