Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ՍՈՎՈՐԵՑՐԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Ի՞նչ ենք իմանում հանցագործին ասած Հիսուսի խոսքերից

Ի՞նչ ենք իմանում հանցագործին ասած Հիսուսի խոսքերից

Նկարում տեսնում ենք, որ Հիսուսը խոսում է իր կողքին գամված հանցագործի հետ, որը զղջում է իր մեղքերի համար։ Նա ասում է Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»։ Գիտե՞ս՝ ինչ է ասում նրան Հիսուսը։~  * Նա խոստանում է. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես»։

Որտե՞ղ է լինելու այդ Դրախտը։~ Որպեսզի ստույգ իմանանք պատասխանը, խոսենք այն Դրախտի մասին, որը Աստված պատրաստեց առաջին մարդկանց՝ Ադամի ու Եվայի համար։ Որտե՞ղ էր գտնվում այդ Դրախտը։ Այն երկնքո՞ւմ էր, թե՞ երկրի վրա։~ 

Դրախտը երկրի վրա էր։ Ուրեմն այն, որ հանցագործը լինելու է Դրախտում, նշանակում է՝ նա ապրելու է այստեղ՝ երկրի վրա, որը դրախտ է դառնալու։ Իսկ ինչպիսի՞ն է լինելու Դրախտը։~ Արի տեսնենք։

Ադամին ու Եվային ստեղծելուց հետո Աստված նրանց բնակեցրեց դրախտում՝ երկրի վրա։ Այն կոչվեց «Եդեմի պարտեզ»։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան գեղեցիկ էր «Եդեմի պարտեզը»։~ Անկասկած, այն ավելի չքնաղ էր, քան մեր օրերում որևէ գեղեցիկ վայր։

Ի՞նչ ես կարծում, Հիսուսը երկրի վրա՞ է ապրելու։~ Ոչ՛, նա լինելու է երկնքում և որպես Թագավոր իշխելու է դրախտ-երկրի վրա։ Հետևաբար Հիսուսը հանցագործի հետ կլինի այն իմաստով, որ հարություն կտա նրան, և վերջինս ապահով կբնակվի երկրի վրա՝ Դրախտում։ Սակայն ինչո՞ւ Հիսուսը հանցագործ մարդու կյանք խոստացավ Դրախտում։~ 

Ճիշտ է, այդ հանցագործը շատ վատ բաներ էր արել։ Բայց վատ բաներ արել են նաև միլիարդավոր  մարդիկ։ Նրանցից շատերը այդպես են վարվել, քանի որ երբեք չեն ճանաչել Եհովային և չեն իմացել, թե որն է նրա կամքը։

Այդպիսի մարդիկ, այդ թվում նաև ցցին գամված հանցագործը, որի հետ խոսեց Հիսուսը, հարություն կառնեն Դրախտում՝ երկրի վրա։ Նրանք կիմանան, թե որն է Աստծու կամքը և կկարողանան փաստել, որ սիրում են նրան։

Գիտե՞ս, թե ինչպես կարող են նրանք փաստել իրենց սերը։~ Կատարելով Եհովայի կամքը։ Ի՜նչ հրաշալի կլինի ապրել Դրախտում և միշտ լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր կսիրեն իրար և Եհովա Աստծուն։

^ պարբ. 3 Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։