Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. փող
Կյանքը աստվածաշնչյան ժամանակներում. փող
«Հիսուսը նստեց մի տեղ, որտեղից երևում էին գանձանակները, ու սկսեց նայել, թե ինչպես է ժողովուրդը փող գցում գանձանակների մեջ։ Շատ հարուստներ շատ փող էին գցում։ Մի աղքատ այրի էլ եկավ ու երկու փոքր մետաղադրամ գցեց, որոնք շատ չնչին արժողություն ունեին» (ՄԱՐԿՈՍ 12։41, 42)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ հաճախ է խոսում փողի մասին։ Օրինակ՝ Ավետարաններում կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը տարբեր մետաղադրամների օրինակով կարևոր սկզբունքներ սովորեցնում։ Նա արժեքավոր դաս սովորեցրեց, երբ այրին «երկու փոքր մետաղադրամ» նվիրաբերեց, ինչի մասին կարդացինք վերևում։ Մեկ այլ առիթով Հիսուսը խոսեց մետաղադրամի մի տեսակի՝ դինարի մասին, որպեսզի օգնի իր հետևորդներին հասկանալու, թե ինչպիսի վերաբերմունք պետք է ունենալ իշխանությունների հանդեպ * (Մատթեոս 22։17–21)։
Ինչո՞ւ ստեղծվեց փողը։ Ինչպե՞ս էր այն հատվում աստվածաշնչյան ժամանակներում։ Ինչպե՞ս էր օգտագործվում։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել Աստվածաշնչից այն մասին, թե ինչ տեսակետ պետք է ունենանք փողի վերաբերյալ։
Փոխանակությունից մինչև թանկարժեք մետաղներ
Հին ժամանակներում, երբ դեռ փող չկար, մարդիկ առևտուր էին անում՝ փոխանակումներ անելով։ Նրանք համարժեք ապրանքներ էին փոխանակում կամ ծառայություններ կատարում։ Սակայն այս համակարգը այդքան էլ հարմար չէր։ Ինչո՞ւ։ Մի կողմը ստիպված էր վերցնել այն ապրանքը, որը առաջարկում էր մյուս կողմը։ Բացի այդ, առևտրականները պետք է կրեին ծանր ապրանքներ, օրինակ՝ ցորենի պարկեր, կամ իրենց հետ տանեին կենդանիներ և հոգ տանեին դրանց մասին։
Ի վերջո, առևտրականները հասկացան, որ առք ու վաճառքի ավելի հարմար միջոց է պետք ստեղծել։ Նրանք եկան այն եզրակացության, որ հարկավոր է օգտագործել թանկարժեք մետաղներ, օրինակ՝ ոսկի, արծաթ և պղինձ։ Նկարում տեսնում ենք, որ առևտրականը զարդերի և մետաղյա սալիկների տեսքով թանկարժեք մետաղներ է օգտագործում որոշ ապրանքներ գնելու կամ որոշ ծառայություններ կատարելու համար։ Նախքան ապրանքներ փոխանակելը մետաղները ամենայն ուշադրությամբ կշռվում էին լծակավոր կշեռքի վրա։ Օրինակ՝ իր սիրելի կնոջը՝ Սառային թաղելու համար հողատարածք գնելիս Աբրահամը կշռեց այնքան արծաթ, որքան իրենից պահանջվել էր (Ծննդոց 23։14–16)։
Ղևտական 19։36; Առակներ 11։1)։ Այսօր նրանք, ովքեր առևտրով են զբաղվում, պետք է հիշեն, որ ագահության և անազնվության հարցում Եհովայի տեսակետը չի փոխվել (Մաղաքիա 3։6; 1 Կորնթացիներ 6։9, 10)։
Իսկ այն ժամանակ, երբ Եհովան իսրայելացիներին տվեց գրավոր Օրենքը, ագահ առևտրականները օգտագործում էին կեղծ կշեռքներ կամ ոչ ճշգրիտ կշռաքարեր՝ հաճախորդներին խաբելու համար։ Սակայն Եհովա Աստված զզվում է անազնվությունից, այդ պատճառով իսրայելացի առևտրականներին ասաց. «Ձեզ մոտ թող լինեն ճշգրիտ կշեռք, ճշգրիտ կշռաքարեր» (Ինչպես էին հատվում մետաղադրամները
Առաջին մետաղադրամները, ամենայն հավանականությամբ, հատվել են Լիդիայում (ներկայումս Թուրքիա) մ.թ.ա. 700 թվականից առաջ։ Շատ չանցած՝ տարբեր երկրներում սկսեցին մեծ քանակությամբ մետաղադրամներ պատրաստել, և մարդիկ այն երկրներում, որոնց մասին հիշատակվում է Աստվածաշնչում, սկսեցին օգտագործել դրանք։
Ինչպե՞ս էին այդ մետաղադրամները հատվում։ Արհեստավորը վերցնում էր հալած մետաղը հալոցից (1) և լցնում էր դատարկ կաղապարի մեջ, որտեղ ձևավորում էին հարթ մակերեսով սկավառակներ (2)։ Հետո նա դրանք մտցնում էր մետաղյա դրոշմների միջև, որոնց վրա փորագրված էին պատկերներ կամ խորհրդանիշներ (3)։ Հաջորդ քայլն այն էր, որ արհեստավորը պետք է մուրճով հարվածեր, որպեսզի պատկերը դրոշմվեր մետաղի վրա (4)։ Հաճախ արագության պատճառով պատկերը չէր դաջվում մետաղադրամի մեջտեղում։ Արհեստավորները դասակարգում էին մետաղադրամները, կշռում դրանք՝ վստահ լինելու համար, որ բոլոր մետաղները նույն քաշի են, և անհրաժեշտության դեպքում կտրում էին ավելորդ մետաղային մասը (5)։
Դրամափոխներ, հարկահավաքներ և վաշխառուներ
Մ.թ. առաջին դարում տարբեր երկրների մետաղադրամներ ներմուծվեցին Պաղեստին։ Օրինակ՝ նրանք, ովքեր ճանապարհորդում էին դեպի Երուսաղեմի տաճար, իրենց հետ այլ երկրների մետաղադրամներ էին բերում։ Սակայն տաճարում ծառայողները տաճարի հարկը վերցնում էին միայն այն դեպքում, եթե այն տրվում էր որոշ տեսակի մետաղադրամներով։ Տաճարում դրամափոխները փոխում էին տարադրամը և հաճախ ավելի շատ դրամ էին վերցնում, որպեսզի փոխեն այն ընդունված դրամային արժեքով։ Հիսուսը մեղադրեց այդ ագահ դրամափոխներին։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովայի տունը «առևտրի տուն» և «ավազակների որջ» էին դարձրել (Հովհաննես 2։13–16; Մատթեոս 21։12, 13)։
Պաղեստինի բնակիչները նաև պետք է տարբեր հարկեր վճարեին, օրինակ՝ «գլխահարկ»։ Այդ Մատթեոս 22։17)։ Կային նաև ճանապարհի հարկ և ներմուծվող ու արտահանվող ապրանքների հարկ։ Պաղեստինի կառավարության հարկահավաքները վատ հեղինակություն ունեին, քանի որ անազնիվ էին, և մարդիկ արհամարհանքով էին վերաբերվում նրանց (Մարկոս 2։16)։ Հարկահավաքները իրենց համար հարստություն էին կուտակում՝ մարդկանցից շատ հարկ վերցնելով և ավել դրամն իրենց պահելով։ Սակայն որոշ հարկահավաքներ, ինչպես օրինակ՝ Զակքեոսը, լսեց Հիսուսի պատգամը և այլևս անազնիվ գործեր չարեց (Ղուկաս 19։1–10)։ Այսօր նա, ով ուզում է դառնալ Քրիստոսի հետևորդ, նույնպես պետք է ամեն ինչում ազնիվ լինի, այդ թվում նաև բիզնեսում (Եբրայեցիներ 13։18)։
մասին էր, որ հակառակորդները հարցրին Հիսուսին (Մարդկանց մեկ ուրիշ խումբ, որն առնչվում էր փողի հետ, վաշխառուներն էին։ Դրամափոխություն անելուց բացի, նրանք ստեղծեցին խնայողական համակարգեր, նաև փոխառություն էին անում և տոկոսով փող էին տալիս նրանց, ովքեր բանկում ներդրում էին անում։ Հիսուսը վաշխառուներին նկատի ուներ, երբ պատմեց մի առակ, որում ծառաներին տարբեր քանակությամբ արծաթե դրամներ էին տրվել գործի մեջ դնելու համար (Մատթեոս 25։26, 27)։
Ճիշտ տեսակետ փողի վերաբերյալ
Այսօր մարդիկ նույնպես պետք է փող վաստակեն, որ բավարարեն իրենց կարիքները։ Հազարավոր տարիներ առաջ Սողոմոն թագավորի խոսքերը, որոնք գրի են առնվել Աստծու ներշնչմամբ, այսօր էլ արդիական են. «Փողը պաշտպանություն է տալիս»։ Սակայն Սողոմոնը նաև նշել է, որ իմաստությունը ավելի մեծ արժեք ունի, քան փողը, քանի որ այն «պահպանում է իր ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12)։ Այդ իմաստությունը հնարավոր է գտնել միայն Աստվածաշնչում։
Հիսուսն օգնեց իր հետևորդներին հավասարակշռված տեսակետ ունենալու փողի վերաբերյալ։ Նա ասաց. «Նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։ Հետևելով Հիսուսի՝ առաջին դարի աշակերտներին՝ մենք նույնպես իմաստություն ենք դրսևորում, երբ փողի հետ կապված հարցերում պատասխանատվությամբ և ազնվությամբ ենք վարվում, ինչպես նաև խուսափում ենք փողասեր դառնալուց (1 Տիմոթեոս 6։9, 10)։
[ծանոթագրություն]
^ պարբ. 3 Տե՛ս «Փաստեր մետաղադրամների մասին» շրջանակը, էջ 26։
[շրջանակ/նկար 26-րդ էջի վրա]
Փաստեր մետաղադրամների մասին
● Առաջին դարում Պաղեստինում շրջանառության մեջ գտնվող ամենափոքր մետաղադրամը պղնձյա լեպտան էր, որը կոչվում էր նաև գրոշ։ Աշխատողը ընդամենը 15 րոպեում վաստակում էր երկու լեպտա։ Այրի կինը հավանաբար հենց երկու լեպտա գցեց տաճարի գանձանակի մեջ (Մարկոս 12։42)։
● Արծաթե դրախման հունական մետաղադրամ էր։ Այն աշխատողի գրեթե մեկ օրվա աշխատավարձն էր (Ղուկաս 15։8, 9)։ Երկու դրախման այն գումարն էր, որը բոլոր հրեա տղամարդիկ ամեն տարի վճարում էին որպես տաճարի տուրք (Մատթեոս 17։24)։
● Արծաթե դինարը հռոմեական մետաղադրամ էր, որի վրա փորագրված էր կեսարի պատկերը։ Այդ պատճառով այն ծառայում էր որպես «տուրքի» մետաղադրամ, որը գանձվում էր յուրաքանչյուր չափահաս հրեա տղամարդուց Հռոմի իշխանության ժամանակ (Հռոմեացիներ 13։7)։ Գործատերը աշխատողին 12 ժամյա աշխատանքի համար վճարում էր մեկ դինար (Մատթեոս 20։2–14)։
● Իսկ մաքուր արծաթե սիկղը, որը հատվում էր Տյուրոս քաղաքում, Պաղեստինում շրջանառության մեջ է եղել այն ժամանակ, երբ Հիսուսը երկրի վրա էր։ 30 «կտոր արծաթը», որ ավագ քահանաները տվեցին Հուդա Իսկարիովտացուն՝ Հիսուսին մատնելու համար, հավանաբար տյուրոսական սիկղեր էին (Մատթեոս 26։14–16)։
Մետաղադրամներ. ցույց են տրված իրական չափով