Եհովան սիրո Աստված է
«Աստված սեր է» (1 ՀՈՎՀ. 4։8, 16)։
1. Ո՞րն է Աստծու գլխավոր հատկությունը, և դա իմանալը քո մեջ ի՞նչ զգացումներ է առաջացնում նրա հանդեպ։
«ԱՍՏՎԱԾ սեր է». այս խոսքերը գրված են Աստծու ներշնչյալ Խոսքում։ Աստվածաշնչում սերը պարզապես չի թվարկվում Եհովայի մյուս հիանալի հատկությունների շարքում, այլ նշվում է, որ «Աստված սեր է» (1 Հովհ. 4։8)։ Այո՛, սերը նրա գլխավոր, ամենից կարևոր հատկությունն է։ Եհովան սիրո մարմնացում է։ Ի՜նչ հրաշալի է իմանալ, որ տիեզերքի և բոլոր կենդանի արարածների Արարիչը սիրո Աստված է։ Նա ամեն բան այդ հատկությունից մղված է անում։
2. Ի՞նչ հավաստիացում է տալիս մեզ Աստծու սերը (տե՛ս 16-րդ էջի նկարը)։
2 Այն, որ Աստված իր ստեղծած էակների հանդեպ ջերմ կապվածություն ունի, վստահեցնում է մեզ, որ մարդկային ընտանիքի առնչությամբ ունեցած իր բոլոր նպատակները լավագույնս կիրագործվեն և մեծ օգուտներ կբերեն նրանց, ովքեր կհնազանդվեն իր իշխանությանը։ Օրինակ՝ սիրուց մղված՝ Եհովան «մեկ օր է հաստատել, որում նպատակ ունի արդարությամբ դատելու աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց»՝ Հիսուս Քրիստոսի (Գործ. 17։31)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ դա անպայման կիրականանա։ Հնազանդ մարդիկ Աստծու հավանությանն արժանանալու արդյունքում իրական օրհնություններ կվայելեն ապագայում՝ ողջ հավիտենության ընթացքում։
ԻՆՉ Է ՑՈՒՅՑ ՏՎԵԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
3. Քո կարծիքով՝ ինչպիսի՞ն կլիներ կյանքը, եթե Աստված չսիրեր մարդկանց։
3 Պատկերացրու, թե ինչպիսին կլիներ կյանքը, եթե Աստված չսիրեր մարդկանց։ Բավական է՝ մի հայացք նետենք այս աշխարհի սոսկալի պատմությանը և կտեսնենք, որ մարդկային կառավարիչները ղեկավարվում են իրենց՝ սիրուց զուրկ և գազազած աստծու՝ Բանսարկու Սատանայի կողմից (2 Կորնթ. 4։4; 1 Հովհ. 5։19; կարդա՛ Հայտնություն 12։9, 12)։ Սա ցույց է տալիս, թե որքան մռայլ կլիներ ապագան, եթե չլիներ Աստծու սերը։
4. Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ ըմբոստություն բարձրանա իր արդար իշխանության դեմ։
4 Բանսարկուն ըմբոստացավ Եհովայի իշխանության դեմ և առաջին մարդկային զույգին էլ դրդեց նույն կերպ վարվելու։ Նա հարցականի տակ դրեց Աստծու տիեզերական գերիշխանության իրավացի և արդարացի լինելը։ Իրականում, Սատանան պնդում էր, թե ինքը Արարչից ավելի լավ կկառավարի (Ծննդ. 3։1–5)։ Եհովան ժամանակավորապես թույլ տվեց Սատանային ապացուցել, որ նա իրավացի է։ Քանի որ Աստված անչափ իմաստուն է, նա թույլ տվեց, որ բավարար ժամանակ անցնի, որպեսզի հստակ երևա, որ ոչ մի ուրիշ իշխանություն չի կարող համեմատվել իր իշխանության հետ։ Մարդկության թշվառ վիճակը ապացուցում է, որ ո՛չ մարդիկ, ո՛չ էլ Սատանան չեն կարող լինել լավ կառավարիչներ և չեն կարող մեզ տալ այն, ինչի կարիքն ունենք։
5. Ի՞նչ է փաստում պատմությունը։
5 Միայն անցած 100 տարում հարյուր միլիոնից ավելի մարդ է սպանվել պատերազմների ժամանակ։ Իսկ այսօր աշխարհի վիճակն ավելի է վատթարացել։ Սա հենց այն է, ինչի մասին մարգարեացվել էր Աստծու Խոսքում, որ ներկայիս համակարգի «վերջին օրերում» «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ՝ մոլորեցնելով ու մոլորվելով» (2 Տիմոթ. 3։1, 13)։ Պատմությունն անկասկած ապացուցում է աստվածաշնչյան խոսքերի ճշմարտացիությունը. «Գիտեմ, ո՛վ Եհովա, որ մարդու ճանապարհը իր ձեռքում չէ։ Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմ. 10։23)։ Այո՛, Եհովան մարդուն ստեղծելիս ո՛չ կարողություն, ո՛չ էլ իրավունք է տվել առանց իր առաջնորդության ուղղություն տալու իր քայլերին։
6. Ի՞նչ նպատակի է ծառայում այն, որ Աստված ժամանակավորապես թույլ է տվել չարության գոյությունը։
6 Աստված ժամանակավորապես թույլ է տվել, որ չարությունը գոյություն ունենա, որպեսզի ոչ միայն փաստվի մարդկային կառավարության ձախողակ լինելը, այլև մեկընդմիշտ ապացուցվի, որ միայն ինքը կարող է հաջողությամբ կառավարել։ Երբ Եհովան վերացնի չարությունը ու կործանի չարության պատճառ հանդիսացող մարդկանց, և որևէ մեկը եթե երբևէ նորից փորձի հարցականի տակ դնել Եհովայի՝ սիրով գործադրվող իշխանությունը, այլևս կարիք չի լինի, որ նա կրկին ընդունի մարտահրավերը։ Աստված որպես հիմք կօգտագործի այն, ինչ տեղի է ունեցել մարդկության պատմության ընթացքում և միանգամից կոչնչացնի ըմբոստներին ու թույլ չի տա, որ աշխարհը նորից չարությամբ լցվի։
ԵՀՈՎԱՆ ԱՐԴԵՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ Է ԻՐ ՍԵՐԸ
7, 8. Ո՞ր բազմաթիվ կերպերով է Եհովան դրսևորել է իր մեծ սերը։
7 Եհովան իր սերը բազում կերպերով է դրսևորել։ Օրինակ՝ նկատի առ հիասքանչ տիեզերքը։ Միլիարդավոր գալակտիկաներ գոյություն ունեն, որոնցից յուրաքանչյուրում միլիարդավոր աստղեր ու մոլորակներ կան։ Մեր Ծիր Կաթին գալակտիկայում այդ աստղերից մեկը արևն է, առանց որի երկրի վրա գոյություն ունեցող բազմաթիվ կյանքի տեսակներ չէին կարող գոյություն ունենալ։ Ողջ ստեղծագործությունը վկայում Հռոմ. 1։20)։
է, որ Եհովան Արարիչ է և հրաշալի հատկություններ ունի, ինչպիսիք են զորությունը, իմաստությունն ու սերը։ Այո՛, Աստծու «անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով» (8 Երկրի վրա Եհովան ամեն բան ստեղծել է հանուն իր երկրային արարածների բարօրության։ Մարդկանց համար նա արարեց գեղեցիկ դրախտ-պարտեզը և նրանց օժտեց կատարյալ մտքով ու մարմնով, որ կարողանան հավիտյան ապրել (կարդա՛ Հայտնություն 4։11)։ Ավելին, Աստված «կերակուր է տալիս ամեն մարմնի, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» (Սաղ. 136։25)։
9. Սիրո Աստված լինելով հանդերձ՝ ի՞նչն է ատում Եհովան և ինչո՞ւ։
9 Սիրո Աստված լինելով հանդերձ՝ Եհովան ատում է այն, ինչ չար է։ Օրինակ՝ Սաղմոս 5։4–6 համարներում Եհովայի մասին ասվում է. «Դու անօրենությանը հավանություն տվող Աստված չես.... Դու ատում ես բոլոր չարիք գործողներին.... Արյուն թափող և խաբեբա մարդը զզվելի է Եհովային»։
ՉԱՐՈՒԹՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՎԵՐՋ ԿԴՐՎԻ
10, 11. ա) Ի՞նչ է անելու Եհովան չարերին։ բ) Ինչպե՞ս է Եհովան վարձատրելու արդար մարդկանց։
10 Քանի որ Եհովան սիրո Աստված է և ատում է չարությունը, նա նպատակադրել է վերացնել այն ողջ տիեզերքից, երբ գերիշխանության հարցը վերջնականապես լուծվի։ Սուրբ Գիրքը խոստանում է. «Չարագործները կկործանվեն, իսկ Եհովային վստահողները երկիրը կժառանգեն։ Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի.... Եհովայի թշնամիները կնմանվեն արոտավայրերի շքեղություններին. նրանք իրենց վախճանին կմոտենան։ Ծխի մեջ կոչնչանան» (Սաղ. 37։9, 10, 20)։
11 Աստվածաշունչը նաև խոստանում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։29)։ Արդար մարդիկ «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղ. 37։11)։ Սա անշուշտ կիրականանա, քանի որ սիրո Աստվածը միշտ անում է այն, ինչը նպաստում է իր հավատարիմ ծառաների բարօրությանը։ Սուրբ Գիրքն ասում է. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտն. 21։4)։ Ի՜նչ հրաշալի ապագա է սպասում բոլոր նրանց, ովքեր իսկապես գնահատում են Եհովայի սերը և նրան են հնազանդվում որպես իրենց Ղեկավարի։
12. Ո՞վ կարող է «անարատ» համարվել։
12 Եհովայի Խոսքը ասում է. «Նայի՛ր անարատին և աչքդ ուղղամիտի վրա պահիր, որովհետև այդպիսի մարդու ապագան խաղաղ է լինելու։ Բայց հանցավորները՝ բոլորը ջնջվելու են, ամբարիշտների վախճանը կործանում է լինելու» (Սաղ. 37։37, 38)։ «Անարատը» ճանաչում է Եհովային ու իր Որդուն և հնազանդորեն կատարում է Նրա կամքը (կարդա՛ Հովհաննես 17։3)։ Այսպիսի անհատը լրջորեն է վերաբերվում 1 Հովհաննես 2։17 համարի խոսքերին. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան»։ Քանի որ աշխարհի վերջը մոտ է, անչափ կարևոր է, որ «վստահենք Եհովային և պահենք նրա ճանապարհները» (Սաղ. 37։34)։
ԱՍՏԾՈՒ ՍԻՐՈ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ
13. Ո՞րն է մեղավոր մարդկանց հանդեպ Եհովայի սիրո մեծագույն դրսևորումը։
13 Թեև անկատար ենք, բայց կարող ենք «պահել նրա [Եհովայի] ճանապարհները»։ Մենք կարող ենք նաև մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ այն մեծագույն սիրո շնորհիվ, որ նա դրսևորել է մեր հանդեպ։ Նա Հիսուս Քրիստոսին որպես փրկանք տվեց և հնազանդ մարդկության առջև բացեց ադամական մեղքի Հռոմեացիներ 5։12; 6։23)։ Եհովան լիովին վստահում էր իր միածին Որդուն, որը անհամար տարիներ հավատարիմ էր մնացել նրան երկնքում։ Լինելով սիրող Հայր՝ Աստված անկասկած ցավ ապրեց, երբ Հիսուսը երկրի վրա անարդարացի վերաբերմունքի արժանացավ։ Սակայն Հիսուսը հավատարմորեն թիկունք կանգնեց Աստծու գերիշխանությանը և ցույց տվեց, որ կատարյալ մարդը ամենածանր հանգամանքներում էլ կարող է պահել իր անարատությունը Եհովայի հանդեպ։
ու մահվան ճիրաններից ազատվելու ճանապարհը (կարդա՛14, 15. Ի՞նչ իրագործվեց Հիսուսի մահով։
14 Դաժան փորձությունների ներքո Հիսուսը պահեց իր անարատությունը և արդարացրեց Եհովայի գերիշխանությունը՝ մահանալով որպես իր Հոր հավատարիմ ծառա։ Որքա՜ն երախտապարտ պետք է լինենք, որ իր մահով նա նաև վճարեց փրկագինը, որ ազատի մարդկությանը և բացի Աստծու խոստացած նոր աշխարհ տանող հավիտենական կյանքի ճանապարհը։ Պողոս առաքյալը ցույց տվեց, թե Եհովայի և Հիսուսի կողմից դա սիրո ինչպիսի դրսևորում էր՝ ասելով. «Երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը նշանակված ժամանակին մահացավ ամբարիշտների համար։ Դժվար թե որևէ մեկը մահանա արդարի համար, մինչդեռ բարի մարդու համար ինչ-որ մեկը միգուցե համարձակվի մահանալ։ Բայց Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, Հռոմ. 5։6–8)։ Իսկ Հովհաննես առաքյալը գրեց. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք։ Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1 Հովհ. 4։9, 10)։
երբ մենք դեռ մեղավորներ էինք» (15 Մարդկության հանդեպ դրսևորած Աստծու սիրո մասին Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։ Մարդկանց հանդեպ Աստծու սերն այնքան մեծ է, որ ոչինչ հետ չպահեց նրան բարին անելուց, նույնիսկ այն, թե ինչ գին էր վճարելու դրա համար։ Նրա սերը հավիտենական է։ Մենք միշտ կարող ենք համոզված լինել դրանում։ Պողոսը գրեց. «Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է» (Հռոմ. 8։38, 39)։
ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԺՄ ԻՇԽՈՒՄ Է
16. Ի՞նչ է Մեսիական Թագավորությունը, և ո՞ւմ է Եհովան վստահել Թագավորության իշխանությունը։
16 Աստծու Թագավորությունը՝ Մեսիական Թագավորությունը, նույնպես Եհովայի սիրո ապացույցն է մարդկության հանդեպ։ Եհովան արդեն այդ Թագավորությունը հանձնել է իր Որդու ձեռքը, ով սիրում է մարդկությանը և ունի ղեկավարելու համար բոլոր հմտությունները (Առակ. 8։31)։ Հիսուսի 144 000 ժառանգակիցներն էլ հարություն առնելուց հետո իրենց մարդկային կյանքի փորձը օգտագործում են ի նպաստ մարդկության (Հայտն. 14։1)։ Թագավորությունը Հիսուսի քարոզչության գլխավոր թեման էր, և նա սովորեցրեց իր աշակերտներին աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը։ Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։9, 10)։ Ի՜նչ օրհնություններ կբերի այսպիսի աղոթքների կատարումը հնազանդ մարդկությանը։
17. Ինչո՞վ է տարբերվում Հիսուսի ղեկավարումը մարդկային ղեկավարման ձևից։
17 Որքա՜ն է տարբերվում Հիսուսի երկնային ղեկավարումը մարդկանց ղեկավարման ձևից, ինչի պատճառով բազում պատերազմներ են մղվել, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։ Հիսուսն իսկապես հոգ է տանում իր հպատակների մասին և արտացոլում է Աստծու հրաշալի հատկությունները, հատկապես սերը (Հայտն. 7։10, 16, 17)։ «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես կթարմացնեմ ձեզ,— ասաց նա։— Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հարմար է և իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11։28–30)։ Ի՜նչ սիրառատ հավաստիացում։
18. ա) Ի՞նչ է արել Աստծու Թագավորությունը հաստատվելուց ի վեր։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
18 Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Աստծու երկնային Թագավորությունը հաստատվեց, երբ Հիսուսի ներկայությունը սկսվեց 1914-ին։ Այդ ժամանակից ի վեր հավաքվում է օծյալների մնացորդը, որոնք ղեկավարելու են Հիսուսի հետ երկնքում։ Հավաքվում է նաև «մեծ բազմությունը», որի անդամները վերապրելու են այս համակարգի վախճանից և անցնելու են նոր աշխարհ (Հայտն. 7։9, 13, 14)։ Իսկ որքա՞ն մեծ է այդ բազմությունն այսօր։ Ի՞նչ է պահանջվում այդ խմբի անդամներից։ Հաջորդ հոդվածում կպարզաբանվեն այս հարցերը։