Շարունակիր խորհրդածել հոգևոր բաների մասին
«Խորհիր այս բաների մասին, կլանված եղիր դրանցով, որպեսզի առաջադիմությունդ հայտնի լինի բոլորին» (1 ՏԻՄՈԹ. 4։15)։
1, 2. Ո՞ր կարևոր առումներով է մարդու ուղեղը անզուգական։
ԽՈՍՔԻ պարգևի շնորհիվ մարդիկ կարողանում են կարդալ, գրել, խոսել, հասկանալ ասվածը, աղոթել և գովաբանական երգեր երգել Եհովային։ Այս գործողություններից յուրաքանչյուրը ապշեցնող է. ուղեղի այն հատվածները ու նեյրոնային շղթաները, որոնք պատասխանատու են դրանց համար, դեռևս լիովին հասկանալի չեն գիտնականներին։ Մեր ուղեղը անզուգական է, և դրա շնորհիվ մենք կարողանում ենք լեզու սովորել։ Լեզվագիտության մի պրոֆեսոր նշում է. «Խոսել սովորելու երեխաների կարողությունը [մարդկությանը] բնորոշ գծերից է»։
2 Մարդու լեզվական ունակությունները Աստծուց տրված հրաշալի նվեր են (Սաղ. 139։14; Հայտն. 4։11)։ Մեր ուղեղը մեկ այլ կարևոր առումով էլ է անզուգական։ Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ ստեղծված են «Աստծու պատկերով»։ Նրանք օժտված են ազատ կամքով և կարող են որոշել՝ օգտագործե՞լ իրենց լեզվական ընդունակությունները Աստծուն գովաբանելու համար, թե՞ ոչ (Ծննդ. 1։27)։
3. Ի՞նչ հիանալի պարգև է Եհովան տվել, որը կարող է իմաստուն դարձնել մեզ։
3 Աստված բոլոր նրանց, ովքեր ցանկանում են փառաբանել լեզուն և խոսքը Ստեղծողին, մի հիանալի նվեր է տվել՝ Աստվածաշունչը։ Մասամբ կամ ամբողջությամբ այն հասանելի է ավելի քան Սաղ. 40։5; 92։5; 139։17)։ Հետևաբար դու կարող ես խորհրդածել այն բաների մասին, «որոնք կարող են իմաստուն դարձնել քեզ փրկության համար» (կարդա՛ 2 Տիմոթեոս 3։14–17)։
2800 լեզուներով։ Երբ սնվում ես Սուրբ Գրքի խոսքերով, միտքդ լցնում ես Աստծու մտքերով (4. Ի՞նչ է նշանակում խորհրդածել, և ի՞նչ հարցեր ենք քննելու։
4 Խորհրդածել նշանակում է մտքերը կենտրոնացնել, մտորել կամ խորությամբ մտածել ինչ-որ բանի մասին՝ լինի լավ թե վատ (Սաղ. 77։12; Առակ. 24։1, 2)։ Մեզ համար ամենից շատ օգտակար է Եհովա Աստծու և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին խորհրդածելը (Հովհ. 17։3)։ Բայց գուցե հարցնենք. «Ի՞նչ կապ կա կարդալու և խորհրդածելու միջև։ Խորհրդածելու ի՞նչ առիթներ կան, և ինչպե՞ս կարող ենք խորհրդածությունը դարձնել հաճելի սովորություն»։
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԴ ԱՆՑԿԱՑՐՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԵՐՊՈՎ
5, 6. Ընթերցելիս ի՞նչը կօգնի քեզ ավելի լավ հասկանալու և ավելի լավ հիշելու կարդացածդ։
5 Քո ուղեղի միջոցով զարմանալի բաներ կարող ես անել, երբեմն նույնիսկ առանց գիտակցական ջանքեր թափելու։ Օրինակ՝ շնչելը, քայլելը, հեծանիվ վարելը, տասը մատով տպելը մեխանիկորեն կատարվող գործողություններ են, որոնք թերևս կարողանում ես անել առանց մտածելու։ Ինչ-որ առումով կարդալը նույնպես նման գործողություն է։ Ուստի կարևոր է կենտրոնանալ ընթերցածի իմաստի վրա։ Երբ որևէ հրատարակություն ընթերցելիս հասնում ես պարբերության ավարտին կամ նոր ենթավերնագիր ես սկսում, մի պահ կանգ առ և մտածիր կարդացածիդ շուրջ, որպեսզի հավաստիանաս, որ իսկապես հասկացել ես ընթերցածդ։ Ինչ խոսք, հնարավոր է, որ շեղող հանգամանքների և անուշադրության պատճառով միտքդ թափառի, բայց այդ դեպքում ընթերցանությունդ արդյունավետ չի լինի։ Ի՞նչ կարելի է անել, որ նման բան չպատահի։
6 Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսումնասիրության ընթացքում բառերը բարձրաձայն ասելը օգնում է ավելի հեշտությամբ հիշելու նյութը։ Մեր ուղեղը Ստեղծողը գիտի սա։ Այդ պատճառով նա Հեսուին պատվիրեց «կիսաձայն կարդալ» Օրենքի Իր գիրքը (կարդա՛ Հեսու 1։8, ծնթ.)։ Դու կնկատես, որ Աստվածաշունչը ցածրաձայն կամ կիսաձայն կարդալը ավելի մեծ ազդեցություն է թողնում քեզ վրա և օգնում է ավելի լավ կենտրոնանալու։
7. Որ՞ն է Աստծու Խոսքի մասին խորհրդածելու լավագույն ժամանակը (տե՛ս 23-րդ էջի նկարը)։
7 Կարդալու համար շատ ջանք պետք չէ թափել, բայց խորհրդածելու համար կենտրոնանալ է հարկավոր։ Այդ պատճառով անկատար ուղեղը հակված է մեր ուշադրությունը շեղելու ավելի հեշտ և պակաս կենտրոնացում պահանջող գործողություններով։ Ուստի խորհրդածելու լավագույն ժամանակն այն է, երբ հոգնած չես, հանգիստ միջավայրում ես, և քիչ շեղող հանգամանքներ կան։ Սաղմոսերգուի համար խորհրդածելու լավ ժամանակը «գիշերվա պահերն» էին, երբ անկողնում դեռ արթուն էր (Սաղ. 63։6)։ Իսկ Հիսուսը, որը կատարյալ մտային կարողություններ ուներ, գիտեր, որ խորհրդածելու և աղոթելու համար լավագույնը հանգիստ միջավայրն է (Ղուկ. 6։12)։
ԽՈՐՀԻՐ ԼԱՎ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
8. ա) Բացի Աստծու Խոսքից, ուրիշ ինչի՞ մասին կարող ենք խորհրդածել։ բ) Ի՞նչ է զգում Եհովան, երբ խոսում ենք իր մասին։
8 Աստվածաշնչից կարդացածի մասին մտածելը խորհրդածելու կարևոր կերպերից մեկն է, բայց կան նաև այլ կերպեր։ Օրինակ՝ երբ նայում ես ստեղծագործության հրաշալիքներին, մի պահ կանգ առ և մտածիր։ Սա անկասկած կմղի քեզ փառաբանելու Եհովային նրա բարության համար, և եթե այդ պահին մենակ չես, կարող ես ընկերակցիդ պատմել քո զգացումների մասին, թե որքան երախտապարտ ես Եհովային (Սաղ. 104։24; Գործ. 14։17)։ Իսկ Եհովան գնահատո՞ւմ է այն, որ խորհրդածում ենք, աղոթում և իր մասին զրուցում ենք ուրիշների հետ։ Թույլ տանք՝ իր Խոսքը պատասխանի այս հարցին։ Այս չափազանց դժվար վերջին օրերի վերաբերյալ Աստվածաշունչը հետևյալ խոստումն է տալիս. «Այդ ժամանակ Եհովայից վախեցողները խոսում էին իրար հետ՝ յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ, իսկ Եհովան ուշադիր լսում էր։ Եվ նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում Եհովայից վախեցողների ու նրա անվան շուրջ խորհրդածողների մասին» (Մաղ. 3։16)։
9. ա) Ինչի՞ մասին Պողոսը հորդորեց Տիմոթեոսին խորհրդածել։ բ) Ինչպե՞ս կարող ենք կիրառել Պողոսի խորհուրդը, երբ պատրաստվում ենք գնալ ծառայության։
9 Պողոս առաքյալը Տիմոթեոսին հորդորեց «խորհել» այն մասին, թե ինչպես կարող են իր խոսքերը, վարքը և սովորեցրածը անդրադառնալ ուրիշների վրա (կարդա՛ 1 Տիմոթեոս 4։12–16)։ Տիմոթեոսի պես՝ մենք էլ պետք է խորհենք մեր բազմաթիվ հոգևոր գործերի մասին։ Օրինակ՝ նախքան Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը պետք է ժամանակ հատկացնենք խորհրդածելու համար։ Յուրաքանչյուր ուսումնասիրողի ի մտի ունենալով՝ պետք է տեսակետ բացահայտող հարց կամ որևէ օրինակ պատրաստենք, որպեսզի օգնենք նրան առաջադիմելու։ Եթե մեր ժամանակն այսպես օգտագործենք, մեծ թարմություն կստանանք, քանի որ այս ամենի մասին խորհելը կամրացնի մեր իսկ հավատը և կօգնի ավելի արդյունավետորեն ու խանդավառությամբ անցկացնելու Աստվածաշնչի ուսումնասիրությունները։ Նույնն է պարագան, երբ պատրաստում ենք մեր սիրտը՝ քարոզչական ծառայության գնալու համար (կարդա՛ Եզրաս 7։10)։ Աստվածաշնչի «Գործեր» գրքից որևէ գլուխ կարդալը «կրակի նման վառ կպահի» ծառայության հանդեպ ունեցած եռանդդ։ Կարող ես նաև խորհել աստվածաշնչյան այն համարների և հրատարակությունների մասին, որոնք պատրաստվում ես օգտագործել ծառայության ժամանակ (2 Տիմոթ. 1։6)։ Մտածիր քո տարածքի մարդկանց, ինչպես նաև այն մասին, թե ինչ կարող ես ասել նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։ Նման կերպ պատրաստվելը կմղի քեզ արդյունավետորեն վկայություն տալու Աստծու Խոսքից եկող «ոգու և զորության դրսևորմամբ» (1 Կորնթ. 2։4)։
10. Հոգևոր բաների մասին խորհրդածելու ուրիշ ի՞նչ հնարավորություններ ունենք։
«Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը, ինչպես նաև տարածաշրջանային համաժողովի ժամանակ լույսընծայված հրատարակությունները մեզ թարմ տեղեկություններ են տալիս, որոնք կարող ենք կարդալ և յուրացնել։ Երբ կարդում ես «Տարեգիրքը», գուցե օգտակար համարես յուրաքանչյուր դեպք կարդալուց հետո դադար տալ։ Այդպես ժամանակ կունենաս մտածելու կարդացածիդ մասին, և այն կհասնի սրտիդ։ Գուցե ցանկանաս նաև ընդգծել կարևոր մտքերը կամ լուսանցքներում նշումներ անել, ինչը հետագայում թերևս օգտագործես վերայցելություններ, հովվական այցեր անելու և ելույթ պատրաստելու համար։ Ամենից կարևորն այն է, որ աստվածաշնչյան գրականություններն ընթերցելիս ժամանակ առ ժամանակ կանգ առնելով և խորհրդածելով՝ հնարավորություն ես ունենում յուրացնելու նյութը և աղոթքով շնորհակալություն հայտնելու Եհովային այն լավ բաների համար, որ սովորում ես։
10 Նշումներ անո՞ւմ ես հանրային ելույթների և համաժողովների ժամանակ։ Դրանք վերանայելը հիանալի առիթ է, որ խորհրդածես այն մասին, ինչ սովորել ես Աստծու Խոսքից և նրա կազմակերպությունից։ Բացի այդ, ամեն ամիս թողարկվողԱՄԵՆ ՕՐ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻ ՄԱՍԻՆ
11. Ի՞նչը պետք է լինի մեր խորհրդածության գլխավոր նյութը և ինչո՞ւ (տե՛ս նաև ծանոթագրությունը)։
11 Ինչ խոսք, մեր խորհրդածության գլխավոր նյութը պետք է լինի Աստծու ներշնչյալ Խոսքը։ Գուցե հայտնվես այնպիսի իրավիճակում, որ քեզնից խլեն Աստվածաշունչդ։ * Բայց ոչ ոք երբեք չի կարող քեզնից խլել խորհրդածելու կարողությունդ և արգելել քեզ մտածել այն բաների մասին, որոնք մտապահել ես, օրինակ՝ քո սիրած աստվածաշնչյան համարների և Թագավորության երգերի բառերի (Գործ. 16։25)։ Այդ ժամանակ Աստծու ոգին կարող է օգնել քեզ հիշելու քո սովորած լավ բաները (Հովհ. 14։26)։
12. Աստվածաշնչի ընթերցանության ի՞նչ գրաֆիկ կարող ես կազմել։
12 Շաբաթվա որոշ օրեր կարելի է առանձնացնել Աստվածապետական ծառայության դպրոցի Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության և դրա մասին խորհրդածելու համար։ Մյուս օրերին կարելի է խորհրդածել Հիսուսի ասածների և արածների մասին։ Անշուշտ կհամաձայնվես, որ Աստվածաշնչի քաջ հայտնի գրքերից են Ավետարանները, որոնք պատմում են Հիսուսի կյանքի և ծառայության մասին (Հռոմ. 10։17; Եբր. 12։2; 1 Պետ. 2։21)։ Մենք նույնիսկ ունենք մի հրատարակություն, որը Հիսուսի կյանքն ու գործունեությունը երկրի վրա ներկայացնում է ժամանակագրական կարգով։ Այս հրատարակությունը հիանալի միջոց է, որի օգնությամբ ավելի շատ օգուտներ կարող ես քաղել Ավետարանների ընթերցանությունից, հատկապես եթե ուշադրությամբ կարդաս յուրաքանչյուր գլխում մեջբերված մյուս Ավետարանների զուգահեռ հղումները և խորհրդածես դրանց մասին (Հովհ. 14։6)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ
13, 14. Ինչո՞ւ է շատ կարևոր խորհրդածել հոգևոր բաների մասին, և ի՞նչ անելու դա կմղի մեզ։
13 Հոգևոր բաների մասին խորհրդածելը կօգնի դառնալու հասուն քրիստոնյա (Եբր. 5։14; 6։1)։ Այն անհատը, որը քիչ ժամանակ է տրամադրում Եհովայի և Հիսուսի մասին խորհրդածելուն, չի կարող պահպանել իր ամուր հավատը։ Վտանգ կա, որ այսպիսի անձնավորությունը կշեղվի կամ կհեռանա ճշմարտությունից (Եբր. 2։1; 3։12)։ Հիսուսը զգուշացրեց, որ եթե չենք լսում կամ ընդունում Աստծու խոսքը «լավ և բարի սրտով», չենք «պահի» այն։ Այլ հեշտությամբ կտարվենք «հոգսերից, հարստությունից և այս կյանքի հաճույքներից.... [և] չենք հասցնի հասունանալ» (Ղուկ. 8։14, 15)։
14 Ուստի եկեք շարունակենք խորհրդածել Աստծու Խոսքի մասին։ Դա կմղի մեզ 2 Կորնթ. 3։18)։ Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելը և նրա փառքը արտացոլելու հնարավորությունը հիանալի առանձնաշնորհումներ են, որոնք վերջ չեն ունենա, քանի դեռ շարունակում ենք սովորել ընդօրինակել մեր սիրառատ երկնային Հորը (Ժող. 3։11)։
արտացոլելու Եհովայի փառքը և հատկությունները, ինչպես ասվում է Սուրբ Գրքում (15, 16. ա) Ի՞նչ օգուտներ ես քաղել՝ խորհրդածելով հոգևոր բաների մասին։ բ) Ինչո՞ւ թերևս երբեմն դժվար լինի խորհրդածել, բայց ինչո՞ւ պետք է շարունակենք այդպես վարվել։
15 Շարունակելով խորհրդածել հոգևոր բաների մասին՝ մենք կպահպանենք ճշմարտության հանդեպ մեր խանդավառությունը։ Այդպիսով թարմության աղբյուր կլինենք մեր հավատակիցների և ծառայության ժամանակ հանդիպած հետաքրքրություն ցուցաբերած անհատների համար։ Աստծու մեծագույն պարգևի՝ Հիսուսի քավիչ զոհի մասին խորհրդածելը կօգնի թանկ գնահատելու մեր Սուրբ Հոր՝ Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու առանձնաշնորհումը (Հռոմ. 3։24; Հակ. 4։8)։ Մարկը, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է, երեք տարի անցկացրել է բանտում քրիստոնեական չեզոքություն պահելու համար։ Նա ասում է. «Խորհրդածությունը կարելի է համեմատել անակնկալներով լի մի ճանապարհորդության հետ. որքան շատ ես խորհրդածում հոգևոր բաների մասին, այնքան ավելի շատ նոր բաներ ես բացահայտում մեր Աստծու՝ Եհովայի մասին։ Երբ փոքր-ինչ վհատված եմ լինում կամ մտահոգություններ եմ ունենում ապագայի վերաբերյալ, Աստվածաշնչից մի որևէ հատված եմ ընթերցում և խորհրդածում դրա մասին։ Դա ինձ իսկապես հանգստացնում է»։
16 Ճիշտ է, այսօրվա աշխարհում կյանքը այնքան լի է շեղող հանգամանքներով, որ երբեմն շատ դժվար է լինում խորհրդածել հոգևոր բաների մասին։ Աֆրիկայից մեկ այլ հավատարիմ եղբայր, որի անունը Պատրիկ է, ասում է. «Իմ միտքը կարծես էլ. փոստարկղ լինի, որը լցված է զանազան տեղեկություններով՝ ցանկալի և անցանկալի, որոնք ամեն օր հարկավոր է տեսակավորել։ Երբ քննում եմ մտքերս, հաճախ ինձ «անհանգստացնող մտքեր» եմ գտնում, և որպեսզի կարողանամ մաքուր մտքով խորհրդածել, նախօրոք աղոթում եմ Եհովային դրանց մասին։ Թեև դրա համար մի քիչ ժամանակ է պահանջվում, բայց երբ այդպես եմ վարվում նախքան հոգևոր բաների շուրջ խորհրդածելը, ինձ ավելի մտերիմ եմ զգում Եհովային։ Դա բաց է անում միտքս, որպեսզի ավելի լավ հասկանամ ճշմարտությունը» (Սաղ. 94։19)։ Իսկապես, բոլոր նրանք, ովքեր «ամեն օր.... քննում են Սուրբ Գրքերը» և խորհրդածում սովորածի շուրջ, հիանալի օգուտներ են ստանում (Գործ. 17։11)։
Ե՞ՐԲ ԵՍ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆՈՒՄ
17. Ե՞րբ ես ժամանակ հատկացնում խորհրդածության համար։
17 Որոշ մարդիկ կարդում, խորհրդածում և աղոթում են վաղ առավոտյան, ոմանք՝ ճաշի ընդմիջման ժամին, իսկ քեզ թերևս հարմար լինի երեկոյան կամ քնելուց առաջ։ Կան մարդիկ էլ, որոնք սիրում են Աստվածաշունչ ընթերցել և՛ առավոտյան, և՛ նախքան քնելը։ Անկախ նրանից, թե երբ կընթերցենք Աստծու Խոսքը, պետք է «օր ու գիշեր», այսինքն՝ կանոնավորաբար կարդանք այն (Հեսու 1։8)։ Կարևորն այն է, որ գնենք ժամանակը և պակաս կարևոր բաներով զբաղվելու փոխարեն՝ ամեն օր խորհրդածենք Աստծու Խոսքի մասին (Եփես. 5։15, 16)։
18. Ի՞նչ է Աստվածաշունչը խոստանում բոլոր նրանց, ովքեր ամեն օր խորհրդածում են Աստծու Խոսքի մասին և ձգտում են կիրառել սովորածը։
18 Աստծու Խոսքը բազմիցս օրհնություններ է խոստանում բոլոր նրանց, ովքեր խորհրդածում են դրա մասին և ձգտում են կիրառել իրենց սովորածը (կարդա՛ Սաղմոս 1։1–3)։ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն» (Ղուկ. 11։28)։ Եվ, որ ամենակարևորն է, ամեն օր հոգևոր բաների մասին խորհրդածելը կօգնի մեզ փառք բերելու մեր զարմանահրաշ ուղեղի Մեծ Արարչին։ Նա մեզ ուրախություն կպարգևի այժմ, իսկ իր արդար նոր աշխարհում՝ հավիտենական կյանք (Հակ. 1։25; Հայտն. 1։3)։
^ պարբ. 11 Տե՛ս «Պայքար հոգևորապես ամուր մնալու համար» հոդվածը «Դիտարանի» 2006թ. դեկտեմբերի 1-ի համարում։