«Ձեր ազատագրումը մոտենում է»
«Ուղիղ կանգնեք և բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է» (ՂՈՒԿ. 21։28)։
1. Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան մ.թ. 66-ին (տե՛ս 14-րդ էջի նկարը)։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ, որ դու մ.թ. 66-ին Երուսաղեմում ապրող քրիստոնյաներից մեկն ես։ Քո շուրջը մի շարք իրադարձություններ են տեղի ունենում։ Հռոմեացի կառավարիչ Ֆլորոսը տաճարի սուրբ գանձարանից բռնագրավել է 17 տաղանդ մետաղադրամ։ Դրանից անմիջապես հետո հրեաները ապստամբություն են բարձրացնում և Երուսաղեմում գտնվող Հռոմեական կայսրության զորքերին սպանում են, այնուհետև անկախանում Հռոմից։ Բայց Հռոմը անմիջապես արձագանքում է։ Մոտ երեք ամիս հետո հայտնվում է 30000-անոց հռոմեական զորքը, որն առաջնորդում է Ասորիքի հռոմեացի կառավարիչ Կեստիոս Գալլոսը։ Զինվորները արագորեն ներխուժում են Երուսաղեմի արվարձաններ, և հրեա ապստամբները նահանջում են դեպի տաճար՝ ապաստան գտնելու համար։ Հռոմեական զինվորները սկսում են տակից քանդել տաճարի տարածքի պարիսպը։ Ամբողջ քաղաքը խուճապի է մատնվում։ Ի՞նչ ապրումներ կունենայիր, եթե այս ամենի ականատեսը լինեիր։
2. Մ.թ. 66-ին ի՞նչ պետք է անեին քրիստոնյաները, և ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։
Ղուկ. 21։20)։ Եվ գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ հնազանդվել այս նախազգուշացման հետ տրված հրահանգներին»։ Հիսուսը նաև ասել էր. «Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան, իսկ ովքեր Երուսաղեմի շրջակայքում են, թող չմտնեն այնտեղ» (Ղուկ. 21։21)։ Ինչպե՞ս կարող ես հեռանալ Երուսաղեմից, չէ՞ որ այն շրջապատված է այդքան շատ զինվորներով։ Բայց մի զարմանալի բան է տեղի ունենում։ Աչքերիդ առաջ հռոմեական զորքը սկսում է նահանջել։ Ինչպես կանխագուշակվել էր, նրանց հարձակումը «կարճացվեց» (Մատթ. 24։22)։ Հիմա դու հնարավորություն ունես հետևելու Հիսուսի հրահանգներին։ Անմիջապես քաղաքի և արվարձանների մյուս բոլոր հավատարիմ քրիստոնյաների հետ փախչում ես դեպի Հորդանան գետի երկայնքով ձգվող լեռները։ * Մ.թ. 70-ին հռոմեական նոր բանակ է ներխուժում Երուսաղեմ և կործանում է քաղաքը։ Բայց քո կյանքը փրկվում է, քանի որ հնազանդվեցիր Հիսուսի հրահանգներին։
2 Անկասկած, կհիշես Հիսուսի խոսքերը՝ արձանագրված Ղուկասի Ավետարանում. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է» (3. Ի՞նչ իրավիճակում շուտով կհայտնվի մեզնից յուրաքանչյուրը, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Շուտով, շատ շուտով մեզնից յուրաքանչյուրը նման իրավիճակում կհայտնվի։ Հիսուսը ոչ միայն զգուշացրեց քրիստոնյաներին Երուսաղեմի կործանման մասին, այլև առաջին դարի իրադարձություններն օգտագործեց զուգահեռ անցկացնելու համար, թե ինչ է տեղի ունենալու, երբ «մեծ նեղությունը» հանկարծակի սկսվի (Մատթ. 24։3, 21, 29)։ Բարի լուր է այն, որ մարդկանց մի «մեծ բազմություն» վերապրելու է այս համաշխարհային արհավիրքից (կարդա՛ Հայտնություն 7։9, 13, 14)։ Ի՞նչ է մեզ հայտնում Աստվածաշունչը գալիք իրադարձությունների մասին։ Մեզ պետք է խորապես հետաքրքրի պատասխանը, քանի որ նժարին դրված է մեր փրկությունը։ Այժմ մանրամասնորեն քննենք, թե ինչպես են ապագա իրադարձություններն անդրադառնալու մեզ վրա անհատապես։
ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
4. Ի՞նչը կնշանավորի մեծ նեղության սկիզբը, և ինչպե՞ս դա տեղի կունենա։
4 Ինչպե՞ս է սկսվելու մեծ նեղությունը։ «Հայտնություն» գիրքը պատասխանում է այս հարցին՝ նկարագրելով «Մեծ Բաբելոնի» կործանումը (Հայտն. 17։5–7)։ Որքա՜ն տեղին է, որ կեղծ կրոնը համեմատվում է մարմնավաճառի հետ։ Հոգևորականությունը պոռնկություն է գործում այս չար աշխարհի առաջնորդների հետ։ Հիսուսին և նրա Թագավորությանը թիկունք կանգնելու փոխարեն՝ նրանք աջակցում են մարդկային ղեկավարներին և փոխզիջումների են գնում Աստծու սկզբունքների հարցում, որպեսզի քաղաքական ազդեցություն ձեռք բերեն։ Նրանք խիստ տարբերվում են Աստծու մաքուր, կույսանման օծյալներից (2 Կորնթ. 11։2; Հակ. 1։27; Հայտն. 14։4)։ Իսկ ո՞վ է կործանելու պոռնկանման կազմակերպությունը։ Եհովա Աստված «իր միտքը» կդնի «ալ կարմիր գազանի» «տասը եղջյուրների» սրտի մեջ։ Այս եղջյուրները ներկայացնում են ներկայիս բոլոր քաղաքական ուժերին, որոնք աջակցում են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ մի կազմակերպության, որը ներկայացված է «ալ կարմիր մի գազանով» (կարդա՛ Հայտնություն 17։3, 16–18)։
5, 6. Ինչո՞ւ ենք եզրակացնում, որ Մեծ Բաբելոնի կործանումը չի նշանակում, որ դրա բոլոր անդամները մահանալու են։
5 Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Մեծ Բաբելոնի կրոնների կործանումով կմահանան այդ կրոնների բոլոր անդամները։ Զաք. 13։ 4–6)։ Ուստի, ըստ երևույթին, կրոնավորներից ոմանք կհրաժարվեն իրենց կրոններից և կժխտեն, որ երբևէ եղել են դրանց մի մասը։
Ակներևաբար, ո՛չ։ Զաքարիա մարգարեն ներշնչվեց՝ գրելու այդ ժամանակների մասին։ Խոսելով մեկի մասին, որը եղել է կեղծ կրոնի անդամ՝ արձանագրությունն ասում է. «Ամեն մեկը կասի. «Ես մարգարե չեմ։ Ես հողագործ եմ, որովհետև երբ դեռ պատանի էի, մի մարդ գնեց ինձ»։ Նրան պիտի հարցնեն. «Այս ի՞նչ վերքեր են քո մարմնի վրա»։ Եվ նա կպատասխանի. «Այս հարվածները ինձ սիրող մարդկանց տանն եմ ստացել»» (6 Ինչպե՞ս կդիմանա Աստծու ժողովուրդը այդ ժամանակ։ Հիսուսը բացատրում է. «Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեն, ոչ մի մարմին չի փրկվի։ Բայց հանուն ընտրյալների այդ օրերը կկարճացվեն» (Մատթ. 24։22)։ Ինչպես քննարկեցինք, մ.թ. 66-ին նեղությունը «կարճացվեց»։ Դա հնարավորություն տվեց «ընտրյալներին»՝ օծյալ քրիստոնյաներին, փախչելու քաղաքից և արվարձաններից։ Նույնպեսև ապագա մեծ նեղության սկզբնական փուլը «կկարճացվի» հանուն «ընտրյալների»։ Քաղաքական «տասը եղջյուրներին» թույլ չի տրվի ոչնչացնել Աստծու ժողովրդին։ Հակառակը՝ կարճատև դադար կլինի։
ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ
7, 8. Կեղծ կրոնական կազմակերպությունների կործանումից հետո ի՞նչ առիթ կընձեռվի, և ինչպե՞ս Աստծու հավատարիմ ժողովուրդը կտարբերվի այդ ժամանակ։
7 Ի՞նչ տեղի կունենա կեղծ կրոնական կազմակերպությունների կործանումից հետո։ Այդ ժամանակ կբացահայտվի, թե իրականում ինչ կա մեր սրտերում։ Մարդկանց մեծ մասը ապաստան կփնտրի մարդկային կազմակերպությունների մեջ, որոնք նմանեցվում են «լեռների ապառաժների» (Հայտն. 6։15–17)։ Փոխաբերական իմաստով, սակայն, Աստծու ժողովուրդը կփախչի այն ապաստանը, որ Եհովան կտա։ Երբ առաջին դարում նեղությունը «կարճացվեց», դա դեպի քրիստոնեություն հրեաների մասսայական դավանափոխության ժամանակը չէր։ Դա գործելու և հնազանդվելու ժամանակ էր նրանց համար, ովքեր արդեն քրիստոնյաներ էին։ Մենք նույնպես չենք կարող ակնկալել, որ ապագա մեծ նեղության դադարի ժամանակ նորահավատների հոսք կլինի։ Դա առիթ կհանդիսանա բոլոր ճշմարիտ երկրպագուների համար ապացուցելու իրենց սերը Եհովայի հանդեպ և թիկունք կանգնելու Քրիստոսի եղբայրներին (Մատթ. 25։34–40)։
8 Թեև մենք լիովին չենք հասկանում, թե ինչ է տեղի ունենալու այդ փորձության ժամանակի ընթացքում, բայց կարող ենք ակնկալել, որ ինչ-որ չափով զոհողություններ անելու կարիք է լինելու։ Առաջին դարում քրիստոնյաները պետք է թողնեին իրենց ունեցվածքը և տոկային դժվարությունների ժամանակ, որպեսզի փրկվեին (Մարկ. 13։15–18)։ Հավատարիմ մնալու համար պատրա՞ստ ենք նյութական կորուստներ կրելու։ Պատրա՞ստ ենք անելու ամեն բան, ինչ պահանջվում է մեզնից՝ Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը փաստելու համար։ Մտածիր, այդ ժամանակ մենք կլինենք միակ մարդիկ, ովքեր կհետևեն Դանիել մարգարեի օրինակին, որը շարունակեց երկրպագել իր Աստծուն՝ անկախ ամեն ինչից (Դան. 6։10, 11)։
9, 10. ա) Ի՞նչ պատգամ կքարոզի Աստծու ժողովուրդն այդ ժամանակ։ բ) Ինչպե՞ս կարձագանքեն Աստծու թշնամիները։
9 Դա չի լինելու «թագավորության.... բարի լուրը» քարոզելու ժամանակ։ Այդ ժամանակն անցած կլինի։ Եկել է «վերջի՛» ժամանակը (Մատթ. 24։14)։ Անկասկած, Աստծու ժողովուրդը հռչակելու է անզիջում դատաստանական պատգամ։ Դա կարող է ներառել հայտարարություն, որը կազդարարի, որ Սատանայի չար աշխարհը մոտենում է իր ամբողջական ավարտին։ Աստվածաշունչը այս լուրը նմանեցնում է կարկուտի՝ ասելով. «Երկնքից մարդկանց վրա մեծ կարկուտ թափվեց, որի հատիկներից ամեն մեկը մոտ մեկ տաղանդ կշիռ ուներ, և մարդիկ հայհոյեցին Աստծուն կարկուտի պատուհասի համար, որովհետև դրա պատուհասը ահավոր մեծ էր» (Հայտն. 16։21)։
10 Այս ամենից ոչինչ չի վրիպի մեր թշնամիների աչքից։Եզեկիել մարգարեն ներշնչմամբ բացատրեց, թե ինչ է անելու Մագոգի Գոգը՝ ազգերի կոալիցիան. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Այդ օրը քո սրտում մտքեր կծագեն, դու դավ կնյութես ու կասես. «Ես կբարձրանամ այդ երկրի՝ պարիսպ չունեցող գյուղական վայրերի վրա, կգնամ հանգիստ ու ապահով բնակվողների վրա։ Նրանք բոլորը առանց պարսպի են բնակվում, չունեն ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ»։ Դու նպատակ կունենաս շատ ավար վերցնելու, մեծ թալան անելու և ձեռքդ բարձրացնելու վերաբնակեցված վայրերի վրա, որոնք ավերված են եղել, ու ազգերից հավաքված ժողովրդի վրա, որը հարստություն և ունեցվածք է դիզում և ապրում է երկրի կենտրոնում»» (Եզեկ. 38։10–12)։ Հոգևոր առումով Աստծու ժողովուրդը աչքի կընկնի, ասես «երկրի կենտրոնում» է։ Դա արդեն հունից կհանի ազգերին։ Այո՛, նրանք կտենչան հարձակվել Եհովայի օծյալների, ինչպես նաև նրանց ընկերակիցների վրա։
11. ա) Ի՞նչ պետք է հիշենք մեծ նեղության ընթացքում տեղի ունեցող դեպքերի հաջորդականության հետ կապված։ բ) Ինչպե՞ս կարձագանքեն մարդիկ այն նշաններին, որ կերևան երկնքում։
11 Իսկ ի՞նչ է տեղի ունենալու հետո։ Պետք է հիշենք, որ Աստծու Խոսքը չի հայտնում դեպքերի հաջորդականության ճշգրիտ ժամանակը։ Ակներևաբար, որոշ դեպքեր դեռ չավարտված՝ ուրիշ դեպքեր կսկսեն կատարվել։ Հիսուսը այս համակարգի վերջի մասին մարգարեանալիս ասաց. «Նաև նշաններ կլինեն արևի, լուսնի ու աստղերի վրա, և երկրի վրա ազգերը կտառապեն՝ չիմանալով ելքը, որովհետև ծովը կշառաչի ու կխռովվի, և մարդիկ կնվաղեն վախից և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն։ Այդ ժամանակ մարդու Որդուն կտեսնեն ամպի մեջ զորությամբ ու մեծ փառքով գալիս» (Ղուկ. 21։25–27; կարդա՛ Մարկոս 13։24–26)։ Այս մարգարեության կատարումը ներառո՞ւմ է սարսափելի նշաններ և իրադարձություններ բառացի երկնքում։ Մենք պետք է սպասենք և տեսնենք։ Բայց ինչ էլ լինի, նշանները կահաբեկեն և խուճապի կմատնեն Աստծու թշնամիներին։
12, 13. ա) Ի՞նչ տեղի կունենա, երբ Հիսուսը գա «զորությամբ ու մեծ փառքով»։ բ) Ինչպե՞ս կարձագանքեն Աստծու ծառաները այդ ժամանակ։
12 Ի՞նչ տեղի կունենա, երբ Հիսուսը գա «զորությամբ ու մեծ փառքով»։ Այդ ժամանակ կվարձատրվեն նրանք, ովքեր հավատարիմ են, իսկ հավատարիմ չեղողները կպատժվեն (Մատթ. 24։46, 47, 50, 51; 25։19, 28–30)։ Ըստ Մատթեոսի՝ Հիսուսը ավարտեց բաղադրյալ նշանը՝ ոչխարների և այծերի առակը պատմելով. «Երբ մարդու Որդին գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին։ Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից։ Ոչխարներին կդնի իր աջ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ կողմը» (Մատթ. 25։31–33)։ Ի՞նչ դատաստան կհռչակվի ոչխարներին և այծերին։ Առակն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Սրանք [այծերը] կգնան դեպի հավիտենական մահ, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» (Մատթ. 25։46)։
13 Ինչպե՞ս կարձագանքեն այծերը, երբ հասկանան, որ «հավիտենական մահ» է սպասում իրենց։ Նրանք «կողբան և կուրծք կծեծեն» (Մատթ. 24։30)։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեն Քրիստոսի եղբայրները և նրանց հավատարիմ ուղեկիցները այդ ժամանակ։ Եհովա Աստծու և իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած լիակատար հավատով կհետևեն նրա հրահանգին. «Երբ այս բաները սկսեն կատարվել, ուղիղ կանգնեք և բարձրացրեք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է» (Ղուկ. 21։28)։ Այո՛, մենք դրական տրամադրվածություն ենք ունենալու՝ վստահություն, որ ազատագրվելու ենք։
ԿՇՈՂԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
14, 15. Ի՞նչ հավաք տեղի կունենա Մագոգի Գոգի հարձակումը սկսելուց հետո, և ի՞նչ է ներառում այդ հավաքը։
14 Ի՞նչ տեղի կունենա այն բանից հետո, երբ Մագոգի Գոգը սկսի հարձակումը Աստծու ժողովրդի վրա։ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում արձանագրված է նույն դեպքը. «[Մարդու Որդին] կուղարկի հրեշտակներին ու կհավաքի իր ընտրյալներին չորս կողմերից՝ երկրի ծայրից մինչև երկնքի ծայրը» (Մարկ. 13։27; Մատթ. 24։31)։ Այս հավաքը չի վերաբերում օծյալների սկզբնական հավաքին, ոչ էլ վերաբերում է օծյալ մնացորդի վերջնական կնքմանը (Մատթ. 13։37, 38)։ Կնքումը տեղի է ունենում նախքան մեծ նեղությունը սկսելը (Հայտն. 7։1–4)։ Ուրեմն ի՞նչ է այս հավաքը, որի մասին հիշատակեց Հիսուսը։ Դա այն ժամանակն է, երբ 144000-ի մնացորդը կստանա իր երկնային վարձատրությունը (1 Թեսաղ. 4։15–17; Հայտն. 14։1)։ Այս իրադարձությունը տեղի կունենա Մագոգի Գոգի հարձակումը սկսելուց մի որոշ ժամանակ անց (Եզեկ. 38։11)։ Հետո կկատարվեն Հիսուսի հետևյալ խոսքերը. «Այդ ժամանակ արդարները արևի նման կշողան իրենց Հոր թագավորության մեջ» (Մատթ. 13։43)։ *
15 Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ օծյալները «կհափշտակվեն»։ Քրիստոնյա աշխարհում շատերը հավատում են, որ համաձայն այս ուսմունքի՝ քրիստոնյաները պետք է մարմնով հափշտակվեն երկրից։ Հետո նրանք ակնկալում են, որ Հիսուսը տեսանելի կերպով կվերադառնա, որպեսզի իշխի երկրի վրա։ Սակայն Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ «մարդու Որդու նշանը» կերևա երկնքում, և Հիսուսը կգա Մատթ. 24։30)։ Այս երկու արտահայտություններն էլ ցույց են տալիս, որ Հիսուսի վերադարձը անտեսանելի է լինելու։ Բացի այդ, «միսն ու արյունը չեն կարող Աստծու թագավորությունը ժառանգել»։ Հետևաբար, նրանք, ովքեր երկինք կվերցվեն, նախ պետք է «փոխվեն հանկարծակի, մեկ ակնթարթում, վերջին փողի հնչելու ժամանակ» * (կարդա՛ 1 Կորնթացիներ 15։50–53)։ Ուստի տարածված սխալ պատկերացումի պատճառով մենք թեև այստեղ չենք օգտագործում «հափշտակվել» բառը, բայց մի բան հստակ է՝ հավատարիմ օծյալ մնացորդը կհավաքվի մի ակնթարթում։
«երկնքի ամպերի վրա» (16, 17. Ի՞նչ պետք է տեղի ունենա նախքան Գառան հարսանիքը։
16 Երբ 144000-ի բոլոր անդամները երկնքում լինեն, Գառան հարսանիքի վերջնական պատրաստությունները կարող են սկսվել (Հայտն. 19։9)։ Բայց նախքան այդ ուրախալի իրադարձությունը, մեկ ուրիշ բան պետք է տեղի ունենա։ Հիշիր, 144000-ի մնացորդի երկինք գնալուց կարճ ժամանակ առաջ Գոգը հարձակվելու է Աստծու ժողովրդի վրա (Եզեկ. 38։16)։ Ի՞նչ արձագանք կլինի։ Երկրի վրա Աստծու ժողովուրդը անօգնական կթվա։ Նրանք կհնազանդվեն այն հրահանգներին, որ տրվեցին Հովսափատ թագավորի օրերում. «Դուք չեք պատերազմելու։ Վե՛ր կացեք, կանգնե՛ք ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում։ Հո՛ւդա և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք» (2 Տար. 20։17)։ Երկնքում, սակայն, բոլորովին այլ արձագանք կլինի։ Անդրադառնալով այն ժամանակին, երբ բոլոր օծյալները երկնքում կլինեն՝ Հայտնություն 17։14-ը հետևյալն է ասում Աստծու ժողովրդի թշնամիների մասին. «Սրանք պատերազմելու են Գառան դեմ, բայց քանի որ Գառը տերերի Տերն է և թագավորների Թագավորը, կհաղթի նրանց։ Նրա հետ կհաղթեն նաև նրանք, ովքեր կանչված, ընտրված և հավատարիմ են»։ 144000 իշխանակիցների հետ, որոնք կլինեն երկնքում, Հիսուսը կգա ազատելու Աստծու ժողովրդին։
17 Արդյունքում տեղի կունենա Արմագեդոն պատերազմը, որը փառք կբերի Եհովայի սուրբ անվանը (Հայտն. 16։16)։ Այդ ժամանակ բոլոր այծանման անհատները «կգնան դեպի հավիտենական մահ»։ Վերջապես երկիրը լիովին կմաքրվի չարությունից, և մեծ բազմությունը կանցնի մեծ նեղության վերջնական փուլից։ Երբ բոլոր պատրաստությունները ավարտվեն, տեղի կունենա Գառան հարսանիքը՝ «Հայտնություն» գրքի գագաթնակետը (Հայտն. 21։ 1–4)։ * Բոլոր վերապրածները կվայելեն Աստծու հավանությունը և կզգան Աստծու անսահման սերը։ Ի՜նչ հարսանեկան խնջույք է դա լինելու։ Մի՞թե անհամբերությամբ չես սպասում այդ օրվան (կարդա՛ 2 Պետրոս 3։13)։
18. Հաշվի առնելով, թե ինչ հուզիչ իրադարձություններ են սպասվում առջևում՝ ի՞նչ պետք է վճռենք անել։
18 Նախքան այս հուզիչ իրադարձությունները ի՞նչ պետք է անի մեզնից յուրաքանչյուրը։ Պետրոս առաքյալը ներշնչվեց գրելու. «Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը.... Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ ի վերջո նա ձեզ գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։11, 12, 14)։ Թող որ վճռենք մնալու հոգևորապես մաքուր՝ թիկունք կանգնելով Խաղաղության Թագավորին։
^ պարբ. 2 Տե՛ս «Դիտարան», 2012, ապրիլի 15, էջ 25, 26։
^ պարբ. 15 Մարմինները այն օծյալների, որոնք կենդանի կլինեն այդ ժամանակ, չեն վերցվի երկինք (1 Կորնթ. 15։48, 49)։ Նրանց մարմինները, ըստ ամենայնի, կանհետանան այն նույն կերպով, ինչպես որ եղավ Հիսուսի մարմնի պարագայում։
^ պարբ. 17 Սաղմոս 45-ը նշում է դեպքերի հաջորդականությունը։ Սկզբում Թագավորը կպատերազմի, հետո տեղի կունենա հարսանիքը։