Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Փող

Փող

Արդյո՞ք փողը ամեն չարիքի արմատն է

«Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է» (1 Տիմոթեոս 6։10

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

Փողը ամեն չարիքի արմատն է։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Վնասակար բաների» պատճառը ոչ թե փողն է, այլ փողասիրությունը։ Հարուստ Սողոմոն թագավորը նկարագրում է երեք վնասակար բաներ, որոնց հաճախ բախվում են փող սիրող մարդիկ։ Առաջին՝ անհանգստություն։ «Հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի» (Ժողովող 5։12)։ Երկրորդ՝ անբավարարվածության զգացում։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից» (Ժողովող 5։10)։ Երրորդ՝ օրենքը խախտելու գայթակղություն։ «Նա, ով շտապում է հարստություն ձեռք բերել, անմեղ չի մնա» (Առակներ 28։20

 Ի՞նչ նպատակի է ծառայում փողը

«Փողը պաշտպանություն [է] տալիս» (Ժողովող 7։12)

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։

Փողը ապահովություն և երջանկություն է բերում։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Այն գաղափարը, որ փողով հնարավոր է երջանկություն և ապահովություն գնել, «հարստութեան խաբէութիւն» է (Մարկոս 4։19, Արարատ թարգմանություն)։ Այդուհանդերձ, «փողը բավարարում է բոլոր կարիքները» (Ժողովող 10։19)։ Փողով կարելի է գնել կյանքի համար անհրաժեշտ բաներ, օրինակ՝ սնունդ, դեղորայք և այլն (2 Թեսաղոնիկեցիներ 3։12

Փողն օգնում է նաև հոգալու ընտանիքի կարիքները։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է» (1 Տիմոթեոս 5։8

Ինչպե՞ս կարելի է իմաստնորեն օգտագործել փողը

Նախ պետք է նստել ու հաշվել ծախսը (Ղուկաս 14։28

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Փողը պետք է այնպես օգտագործենք, որ Աստծու հավանությունն ունենանք (Ղուկաս 16։9)։ Իմաստուն կլինի, որ փողը պատասխանատվությամբ ծախսենք և լինենք ազնիվ (Եբրայեցիներ 13։18)։ Որպեսզի կարողանանք ապրել մեր միջոցների համեմատ և ավելորդ բեռի տակ չընկնենք, պետք է մեր «կյանքում փողասիրությունը տեղ չունենա» (Եբրայեցիներ 13։5

Թեև Աստվածաշունչը չի դատապարտում պարտք վերցնելը, սակայն զգուշացնում է. «Պարտք վերցնողը պարտք տվողին ծառա է» (Առակներ 22։7)։ Հարկավոր է խուսափել պահի ազդեցության տակ գնումներ անելուց, քանի որ «ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Ինչպես ասվում է 1 Կորնթացիներ 16։2-ում, «ամեն մեկը թող իր տանը մի բան մի կողմ դնի.... ըստ իր ունեցածի» և գումար խնայի կարևոր բաների համար։

Աստվածաշունչը հորդորում է, որ տալու պատրաստ լինենք (Ղուկաս 6։38)։ Եթե ցանկանում ենք հաճեցնել Աստծուն, պետք է առատաձեռն լինենք, քանի որ «Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 Կորնթացիներ 9։7)։ Աստծու Խոսքը խրախուսում է. «Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբրայեցիներ 13։16