Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

«[Միացյալ Թագավորությունում] ամեն տարի քաղցկեղով ախտորոշվածների գրեթե կեսի՝ ընդհանուր առմամբ 130000 մարդու հիվանդության պատճառը այն սովորություններն են, որոնցից կարելի էր խուսափել՝ ծխելը, խմելը և սխալ սնվելը» («ԲԻ-ԲԻ-ՍԻ», ԲՐԻՏԱՆԻԱ)։

«Կազմակերպված հանցագործության կողմից արվող հսկայածավալ ապօրինի առևտուրը, կենդանական աշխարհում գնալով ավելի կատարելագործված մեթոդներով վերացնում [է] աշխարհում ամենասիրելի տեսակները.... աննախադեպ մասշտաբներով» (WILDLIFE CONSERVATION SOCIETY, ԱՄՆ)։

Ովքեր ամեն օր միջինը վեց ժամ հեռուստացույց են դիտում, 4,8 տարի ավելի քիչ կապրեն, քան նրանք, ովքեր չեն դիտում հեռուստացույց։ Այլ խոսքերով՝ հեռուստացույց դիտելուն տրամադրած յուրաքանչյուր ժամը մոտ 22 րոպեով կրճատում է նստակյաց մարդու կյանքը (BRITISH JOURNAL OF SPORTS MEDICINE, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։

Գերմանիայում կանանց ավելի քան 90 տոկոսը, որոնց չծնված երեխաների մոտ ախտորոշվել է Դաունի հիվանդություն, հակված են աբորտ անելու («ԹԱԳԵՍՇՊԻԳԵԼ», ԳԵՐՄԱՆԻԱ)։

Քաղաքի կյանքի սթրեսները

Լեհական մի թերթում նշվում է, որ ըստ մի ուսումնասիրության՝ «քաղաքացիները ավելի ագրեսիվ են արձագանքում սթրեսներին, քան գյուղացիները։ Վարշավայի հոգեբանական կրթության լաբորատորիայի հոգեթերապևտ Միչիսվավ Յասկուլսկին բացատրում է. «Քաղաքներում սթրեսների պատճառները շատ-շատ են։ Քաղաքացիների մոտ տագնապային խանգարում ունենալու հավանականությունը 21 տոկոսով ավելի բարձր է, քան գյուղացիների մոտ, իսկ տրամադրության խանգարման հավանականությունը՝ 39 տոկոսով»։ Ինչպե՞ս կարող են քաղաքացիները լուծել այդ խնդիրը։ «Մի՛ մտահոգվեք այն բաներով, որոնք ձեր վերահսկողության տակ չեն», «աշխատանքը «տուն մի՛ տարեք»», «զբոսնելու գնացեք» և «մի՛ վախեցեք արձակուրդ վերցնելուց»,— նշվում է նույն թերթում (Przekrój)։

Որքա՞ն տեղեկություն է պահպանվում ֆեյսբուքում

Ավստրիացի մի ուսանող, որը իրավաբանություն է սովորում, ցանկացավ իմանալ, թե իր մասին որքան տեղեկություն է պահպանվել աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցում իր անդամակցության երեք տարիների ընթացքում։ Այդ պատճառով նա խնդրեց իրեն ուղարկել կրկնօրինակը։ Ֆեյսբուքը նրան ուղարկեց 1222 էջ տեղեկություն պարունակող մի CD։ Ինչպես տեղեկացնում է գերմանական «Թագեսշպիգել» թերթը, այդ ուսանողն ասել է. «Ամեն ինչ պահպանվել է՝ յուրաքանչյուր հաղորդագրություն, յուրաքանչյուր զրույց, այդ թվում գաղտնի և մտերմիկ տեղեկություններ ընկերներիս մասին»։ Դրանց մեջ կար մի տեղեկություն, որը ուսանողը վստահ էր, թե ջնջել է։