Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շուտով Աստված վերջ կդնի տառապանքին

Շուտով Աստված վերջ կդնի տառապանքին

«Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես։ Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից» (Ամբակում 1։2, 3)։ Սրանք Ամբակումի խոսքերն են՝ բարի ու առաքինի մի մարդու, ով ուներ Աստծու հավանությունը։ Արդյո՞ք այս խոսքերը ցույց են տալիս, որ Ամբակումի հավատը թուլացել էր։ Ամենևի՛ն։ Աստված հավաստիացրեց Ամբակումին, որ ինքը «նշանակած ժամանակ» ունի տառապանքին վերջ դնելու համար (Ամբակում 2։2, 3

Երբ մենք կամ մեր մտերիմներից մեկը տառապում է, հնարավոր է՝ մտածենք, որ Աստված դանդաղում է և վաղուց պետք է օգնության հասներ։ Սակայն Աստվածաշունչը վստահեցնում է մեզ. «Եհովան չի ուշացնում կատարել իր խոստումը, ինչպես որոշ մարդիկ են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9

Ե՞ՐԲ ԱՍՏՎԱԾ ԳՈՐԾԻ ԿԱՆՑՆԻ

Շա՛տ շուտով։ Հիսուսը նշեց, որ մարդկանց մի սերունդ ականատես էր լինելու մի շարք իրադարձությունների, որոնք, որպես առանձնահատուկ նշան, բնորոշելու էին աշխարհի վերջին օրերը։ (Մատթեոս 24։3–42)։ Հիսուսի կանխագուշակած իրադարձությունները կատարվում են մեր օրերում, և դա ցույց է տալիս, որ Աստված շատ շուտով միջամտելու է և մարդկությանը դուրս է բերելու այս աղետալի վիճակից։ *

Բայց ինչպե՞ս է Աստված վերջ դնելու ամեն տեսակ տառապանքին։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Աստծուց ստացած զորությամբ թեթևացնում էր մարդկանց տառապանքը։ Քննենք մի քանի օրինակ։

Բնական աղետներ։ Երբ Հիսուսն ու իր աշակերտները նավարկում էին Գալիլեայի ծովում, մի ուժգին փոթորիկ բարձրացավ, ու նրանց նավը քիչ էր մնում խորտակվեր։ Այդ ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ ինքն ու իր Հայրը կարող են վերահսկել բնության երևույթները (Կողոսացիներ 1։15, 16)։ Հիսուսը պարզապես ասաց. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Եվ հենց այդ պահին «քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց» (Մարկոս 4։35–39

Հիվանդություններ։ Բոլորին քաջ հայտնի էր, որ Հիսուսը կարողանում էր բուժել կույրերին ու կաղերին, ինչպես նաև էպիլեպսիայով, բորոտությամբ և ցանկացած այլ հիվանդությամբ տառապող մարդկանց։ Նա «բուժում էր բոլոր հիվանդներին» (Մատթեոս 4։23, 24; 8։16; 11։2–5

Սննդի պակասություն։ Հիսուսը իր Հորից ստացած զորությամբ հրաշքով շատացրեց սննդի չնչին պաշարները։ Աստվածաշնչում կարդում ենք երկու դեպքի մասին, երբ Հիսուսը իր ծառայության ընթացքում կերակրեց հազարավոր մարդկանց (Մատթեոս 14։14–21; 15։32–38

Մահ։ Աստվածաշնչում արձանագրված է Հիսուսի կողմից կատարված հարության երեք դեպք, որոնք հստակ ցույց են տալիս, որ Եհովա Աստված մահից ազատելու զորություն ունի։ Մարդկանցից մեկը, ում Հիսուսը կենդանացրեց, չորս օրվա մահացած էր (Մարկոս 5։35–42; Ղուկաս 7։11–16; Հովհաննես 11։3–44

^ պարբ. 5 Վերջին օրերի մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու համար տես կարդացեք «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի 32-րդ դասը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Կարող եք անվճար բեռնել www.jw.org/hy կայքից։