Աստծու Թագավորություն. ինչ է այն
Շատ մարդիկ աղոթում են, որ գա Աստծու Թագավորությունը, բայց երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է Աստծու Թագավորությունը, և ինչ է այն անելու։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
Այն երկնային կառավարություն է, որի թագավորը Հիսուս Քրիստոսն է (Եսայիա 9։6, 7; Մատթեոս 5։3; Ղուկաս 1։31–33)։
Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը
Երկրի վրայից վերացնելու է ամեն չարիք և հարատև խաղաղություն է բերելու (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։
Ի՞նչ է նշանակում նախ Աստծու Թագավորությունը փնտրել
Նշանակում է թիկունք կանգնել Աստծու Թագավորությանը և համոզված լինել, որ միայն այդ Թագավորությունը երկրի վրա կհաստատի այնպիսի պայմաններ, ինչպիսիք Աստված է ուզում (Մատթեոս 6։33; 13։44)։