Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ

Ճնշման ենթարկվելիս քա՛ջ եղիր

Ճնշման ենթարկվելիս քա՛ջ եղիր

Կարդա Երեմիա 38։1-13-ը և իմացիր, թե ինչպիսի քաջություն են դրսևորել Երեմիա մարգարեն ու արքունիքի պալատական Աբդիմելեքը։

Ուսումնասիրիր համատեքստը։ Երեմիան ինչպե՞ս քաջություն դրսևորեց Եհովայի խոսքերը հայտնելիս (Երեմ. 27։12-14; 28։15-17; 37։6-10)։ Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ (Երեմ. 37։15, 16

Ուսումնասիրիր մանրամասները։ Երեմիան ի՞նչ ճնշման ենթարկվեց (jr, էջ 26-27, պրբ. 20-22)։ Ուսումնասիրիր հնագույն ջրամբարների մասին (it-1, էջ 471, անգլ.; it-2, էջ 1192, ռուս.)։ Ի՞նչ զգացումներ է Երեմիան թերևս ունեցել՝ ցեխոտ ջրամբարում գտնվելով։ Ի՞նչ վախեր է գուցե հաղթահարել Աբդիմելեքը (w12 5/1, էջ 31, պրբ. 2-3

Մտածիր, թե ինչ կարող ես սովորել։ Հարցրու ինքդ քեզ.

  • «Ի՞նչ եմ սովորում այս արձանագրությունից այն մասին, թե Եհովան ինչպես է պաշտպանում իր նվիրված ծառաներին» (Սաղ. 97։10; Երեմ. 39։15-18

  • «Ի՞նչ իրավիճակներում գուցե կարիք լինի, որ քաջ լինեմ»։

  • «Ի՞նչը կօգնի, որ ճնշման ենթարկվելիս ճիշտն անելու ավելի մեծ քաջություն ունենամ» (w11 3/1, էջ 30 a

a Այլ առաջարկների համար տես «Դիտարանի» 2023թ. հուլիսի «Օգտակար առաջարկ» հոդվածը։