Եհովան առաջնորդում է իր ժողովրդին կյանքի ճանապարհով
«Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք» (ԵՍ. 30։21)։
1, 2. ա) Ո՞ր նախազգուշացումն է շատերի կյանքը փրկել (տես 18-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչը կարող է փրկել Աստծու ժողովրդի կյանքը։
«ԿԱ՛ՆԳ ԱՌ, ՆԱՅԻ՛Ր, ԼՍԻ՛Ր»։ Այս խոսքերը շատերի կյանքն են փրկել։ Ավելի քան 100 տարի առաջ այս բառերը որպես ճանապարհային նշան տեղադրվեցին Հյուսիսային Ամերիկայում երկաթուղիների հետ հատվող ճանապարհներին։ Ինչո՞ւ։ Որպեսզի մեքենաները երկաթգծի վրայով չանցնեին սխալ պահի և մեծ արագությամբ ընթացող գնացքի հետ վթար չլիներ։ Այո՛, նախազգուշացումներին ուշադրություն դարձնելով՝ մարդը փրկվում է։
2 Նախազգուշացումներ տալուց բացի, Եհովան ավելին է անում։ Նա իր ժողովրդին առաջնորդում է հավիտենական կյանքի ճանապարհով և զգուշացնում է վտանգների մասին։ Նաև սիրող հովվի պես՝ տանում է իր գառնուկներին այնպիսի ուղիով, որ նրանք չվնասվեն (կարդա Եսայիա 30։20, 21)։
ԵՀՈՎԱՆ ՄԻՇՏ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
3. Ինչպե՞ս մարդկային ընտանիքը ոտք դրեց մահվան ճանապարհին։
3 Մարդկության պատմության հենց սկզբից Եհովան կոնկրետ առաջնորդություն է տրամադրել։ Օրինակ՝ Եդեմի պարտեզում Ծննդ. 2։15–17)։ Եթե Ադամն ու Եվան հնազանդվեին առաջնորդությանը, կխուսափեին տխուր հետևանքներից՝ ցավ ու տառապանքով լի կյանքից և անդարձ մահից։ Բայց Աստծուն լսելու փոխարեն՝ Եվան ականջ դրեց օձին՝ ցածրակարգ մի կենդանու։ Ադամն էլ լսեց իր կնոջը՝ հողեղեն արարածի։ Երկուսն էլ թիկունք դարձրին իրենց սիրող Հորը։ Նրանք չլսեցին Աստծու ձայնին։ Հետևանքը եղավ այն, որ մարդկային ընտանիքը ոտք դրեց մահվան ճանապարհին։
նա հստակ ասաց, թե որ դեպքում կարող է մարդկային ընտանիքը հավիտյան ապրել և երջանիկ լինել (4. ա) Ինչո՞ւ Ջրհեղեղից հետո կարիք եղավ լրացուցիչ առաջնորդության։ բ) Ինչպե՞ս բացահայտվեց կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը։
4 Նոյի օրերում Եհովան շարունակեց առաջնորդություն տալ, որին ականջ դնելով՝ Նոյն իր ընտանիքով փրկվեց։ Իսկ Ջրհեղեղից հետո Աստված կոնկրետ հրահանգ տվեց արյան հետ կապված։ Ինչո՞ւ դրա կարիքը առաջացավ։ Իրավիճակը փոխվել էր. Եհովան թույլ տվեց, որ մարդիկ սնվեն կենդանիների մսով։ Նա պատվիրեց. «Միայն թե միսը իր հոգով [կեանքով, «Արարատ» թարգմանություն], այսինքն՝ իր արյունով, մի՛ կերեք» (Ծննդ. 9։1–4)։ Սա նոր առաջնորդություն էր։ Իրավիճակի փոփոխությունը բացահայտեց Աստծու տեսակետը կյանքի վերաբերյալ, մի բան, որն իրեն է պատկանում։ Լինելով Արարիչը և կյանք Տվողը՝ նա իրավունք ունի կյանքի համար կանոններ սահմանելու։ Օրինակ՝ դրանցից մեկի համաձայն՝ մարդը իրավունք չունի խլելու մյուսի կյանքը։ Աստված կյանքը և արյունը սուրբ է համարում և հաշիվ է պահանջելու նրանցից, ովքեր խախտում են իր սահմանած օրենքները (Ծննդ. 9։5, 6)։
5. Ի՞նչ ենք քննելու և ինչո՞ւ։
5 Եկեք նկատի առնենք մի քանի օրինակ, թե ինչպես է Աստված դարերի ընթացքում առաջնորդություն տվել։ Դա կօգնի, որ ամրապնդենք մեր վճռականությունը հետևելու Եհովայի առաջնորդությանը, որը տանում է դեպի նոր աշխարհ։
ՆՈՐ ԱԶԳ, ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
6. Ինչո՞ւ էր անհրաժեշտ Մովսիսական օրենքը, և ի՞նչ վերաբերմունք պետք է իսրայելացիները ունենային Օրենքի հանդեպ։
6 Մովսեսի օրերում պատշաճ վարքուբարքի և երկրպագությանն առնչվող հստակ առաջնորդության կարիք առաջացավ։ Ինչո՞ւ։ Պատճառը դարձյալ հանգամանքների փոփոխությունն էր։ Ավելի քան երկու դար Հակոբի ժառանգները ապրել էին Եգիպտոսում, որտեղ տարածված էին մահացածների ու կուռքերի երկրպագությունը և այնպիսի հավատալիքներ ու սովորություններ, որոնք անարգում էին Աստծուն։ Երբ Աստծու ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսի բռնատիրությունից, նոր առաջնորդության կարիք առաջացավ։ Նրանք այլևս ստրուկ չէին, այլ ազատ ժողովուրդ, որն ապրելու էր միայն Եհովայի Օրենքով։ Որոշ աշխատություններում ասվում է, որ եբրայերեն «օրենք» բառը ծագում է մի արմատից, որն ունի «ուղղություն ցույց տալու, առաջնորդելու» իմաստ։ Մովսիսական օրենքը պարսպի պես պաշտպանում էր Իսրայելին շրջակա ազգերի բարոյական և կրոնական պղծություններից։ Երբ նրանք լսում էին Աստծուն, օրհնվում էին, իսկ երբ անտեսում էին, կրում էին դառը հետևանքները (կարդա 2 Օրենք 28։1, 2, 15)։
7. ա) Ի՞նչ էր բացահայտում Եհովայի տված նոր առաջնորդությունը։ բ) Ի՞նչ առումով Օրենքը դաստիարակ եղավ իսրայելացիների համար։
7 Այս նոր առաջնորդությունը հարկավոր էր նաև մեկ այլ պատճառով։ Օրենքը մատնացույց էր անում Եհովայի կամքի հետ կապված հետագա զարգացումներին՝ Մեսիայի գալստին։ Այն իսրայելացիներին հիշեցնում էր, որ իրենք անկատար են և փրկանքի կարիք ունեն՝ կատարյալ փրկանքի, որը լիովին կծածկեր իրենց մեղքերը (Գաղ. 3։19; Եբր. 10։1–10)։ Բացի այդ, Օրենքը նպաստեց, որ պահպանվի Մեսիայի տոհմաբանական շառավիղը, ինչը կօգներ, որ իսրայելացիները ճանաչեին նրան։ Այո՛, Օրենքը կատարեց ժամանակավոր «դաստիարակի» դեր՝ առաջնորդելով մարդկանց դեպի Քրիստոսը (Գաղ. 3։23, 24)։
8. Ինչո՞ւ պետք է առաջնորդվենք Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքներով։
8 Որպես քրիստոնյաներ մենք ևս կարող ենք օգուտներ քաղել այն առաջնորդությունից, որ տրվել էր Իսրայել ազգին Օրենքի միջոցով։ Ինչպե՞ս։ Մենք կարող ենք «կանգ առնել» և «նայել» այն սկզբունքներին, որ ընկած են օրենքների հիմքում։ Թեև մենք այդ օրենքների տակ չենք, սակայն դրանցից շատերը մեզ համար կարող են վստահելի առաջնորդություն լինել մեր առօրյա կյանքում, ինչպես նաև մեր սուրբ Աստծուն՝ Եհովային մատուցվող երկրպագության մեջ։ Նա գրել է տվել այդ օրենքները Աստվածաշնչում, որպեսզի սովորենք դրանցից, առաջնորդվենք դրանցում ամփոփված սկզբունքներով և գնահատենք այն բարոյական բարձր չափանիշները, որ սահմանված են քրիստոնյաների համար։ Այնուհետև «լսենք» Հիսուսի ձայնին։ Օրինակ՝ նա ասաց. «Լսել եք, որ ասվեց. «Շնություն մի՛ գործիր»։ Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում»։ Այսպես մենք կխուսափենք ոչ միայն շնությունից, այլև այն ցանկություններից, որոնք տանում են անբարոյության (Մատթ. 5։27, 28)։
9. Ինչո՞ւ անհրաժեշտ եղավ նոր առաջնորդության։
9 Մեսիայի գալստից հետո Աստված նոր առաջնորդություն տվեց և ավելի շատ մանրամասներ բացահայտեց իր նպատակի վերաբերյալ։ Դարձյալ պատճառը նոր հանգամանքներն էին։ 33թ.-ին Եհովան մերժեց Իսրայել ազգին և որպես իր ժողովուրդ ընտրեց քրիստոնեական ժողովին։
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵՎՈՐ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ
10. Ինչո՞ւ նոր օրենք տրվեց քրիստոնեական ժողովին, և ինչո՞վ էր այն տարբերվում նախորդից։
10 Առաջին դարի ընթացքում Աստծու նոր ժողովուրդը՝ քրիստոնեական ժողովը, երկրպագության ու քրիստոնեավայել ապրելակերպի մասին նոր և մանրակրկիտ հրահանգներ ստացավ։ Աստծու այս նվիրված ծառաները մտան նոր ուխտի մեջ։ Մովսիսական օրենքը տրվել էր մի ազգի՝ մարմնավոր Իսրայելին։ Իսկ հոգևոր Իսրայելը կազմված էր լինելու տարբեր ազգերից և տարբեր ծագում ունեցող մարդկանցից։ Իսկապես, «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։34, 35)։ Մովսիսական օրենքը, որը մարմնավոր Իսրայելին առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր, բաղկացած էր օրենքի դրույթներից և գրված էր քարե տախտակների վրա, իսկ «Քրիստոսի օրենքը», որով առաջնորդվելու էր հոգևոր Իսրայելը, հիմնված էր սկզբունքների վրա և գրվելու էր մարդկանց սրտերում։ Այն առաջնորդելու էր քրիստոնյաներին և օգուտներ էր բերելու նրանց, որտեղ էլ որ ապրելիս լինեին (Գաղ. 6։2)։
11. Քրիստոնյայի կյանքի ո՞ր ոլորտներին է առնչվում «Քրիստոսի օրենքը»։
11 Հոգևոր Իսրայելը մեծ օգուտներ քաղեց Քրիստոսի միջոցով Աստծուց ստացած առաջնորդությունից։ Նախքան նոր ուխտը հաստատելը Հիսուսը նրանց երկու կարևոր պատվեր տվեց։ Մեկը կապված էր քարոզչական գործունեության հետ, մյուսը՝ ապրելակերպի և հավատակիցների միջև փոխհարաբերությունների հետ։ Այդ հրահանգները վերաբերում էին բոլոր քրիստոնյաներին, հետևաբար այսօր էլ կիրառելի են բոլոր ճշմարիտ երկրպագուների համար՝ անկախ նրանից, իրենց հույսը երկնային է, թե երկրային։
12. Քարոզչական գործունեությունը ինչո՞վ էր նոր։
12 Անդրադառնանք բարի լուրի քարոզչությանը։ 1 Թագ. 8։41–43)։ Իսկ հետո Հիսուսը տվեց Մատթեոս 28։19, 20-ում գրված պատվերը (կարդա)։ Նրա աշակերտները պետք է գնային բոլոր ազգերի մոտ։ 33-ի Պենտեկոստեին Եհովան հստակ ցույց տվեց, որ ուզում է՝ ամբողջ աշխարհով մեկ բարի լուրը քարոզվի։ Նա իր սուրբ ոգով զորություն տվեց նորաստեղծ ժողովի 120 անդամներին, որ կարողանան տարբեր լեզուներով խոսել և լուրը հայտնել թե՛ հրեաներին, թե՛ պրոզելիտներին (Գործ. 2։4–11)։ Այնուհետև բարի լուրը հասավ սամարացիներին, իսկ 36թ.-ից սկսեցին քարոզել նաև անթլփատ այլազգիներին։ Այսպիսով քարոզչական գործը դուրս եկավ երկրի սահմաններից և հասավ մինչև աշխարհի ծայրերը։
Թե ինչպես էր արվելու այդ գործը և ինչ մասշտաբներով, նորություն էր Աստծու ժողովրդի համար։ Անցյալում մյուս ազգերի մարդիկ իրենք էին գալիս միանում Իսրայելին ու ծառայում Եհովային (13, 14. ա) Ի՞նչ է նշանակում Հիսուսի տված «նոր պատվիրանը»։ բ) Ի՞նչ ենք սովորում Հիսուսի թողած օրինակից։
13 Այժմ անդրադառնանք այն հարցին, թե ինչպես պետք է վերաբերվել հավատակիցներին։ Հիսուսը նոր պատվիրան տվեց (կարդա Հովհաննես 13։34, 35)։ Այս պատվիրանը ավելին է նշանակում, քան առօրյայում սեր դրսևորելը։ Այն ներառում է պատրաստ լինելը զոհելու մեր կյանքը հանուն մեր եղբոր, ինչը չէր պարտադրում Մովսիսական օրենքը (Մատթ. 22։39; 1 Հովհ. 3։16)։
14 Հիսուսն ինքը մեզ համար օրինակ թողեց։ Նա իր աշակերտներին անձնուրաց սիրով սիրեց։ Հիսուսը պատրաստ էր մահանալ նրանց համար։ Եվ նա ակնկալում էր, որ իր աշակերտներն էլ, այդ թվում նաև մենք, պատրաստ կլինենք նույնն անելու։ Հանուն մեր հավատակիցների մենք պետք է պատրաստ լինենք անցնելու տարբեր տեսակի դժվարությունների միջով և նույնիսկ մեռնելու (1 Թեսաղ. 2։8)։
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԵՎ ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
15, 16. Ինչպե՞ս են փոխվել Աստծու ժողովրդի հանգամանքները, և ինչպե՞ս է նա առաջնորդում այսօր։
15 «Հավատարիմ և իմաստուն ծառային» նշանակելուց ի վեր Հիսուսը իր ժողովրդին ապահովում է հոգևոր կերակուրով (Մատթ. 24։45–47)։ Դրա միջոցով ժամանակին տրվում է կարևոր առաջնորդություն, հատկապես երբ հանգամանքները փոխվում են։
16 Մենք ապրում ենք «վերջին օրերում», և մոտ ապագայում մեծ նեղություն է լինելու, ինչպիսին երբեք չի եղել (2 Տիմոթ. 3։1; Մարկ. 13։19)։ Բացի այդ, Սատանան և նրա դևերը երկնքից վայր են գցվել երկրի շրջակայք, որի հետևանքով երկրի բնակիչների վրա մեծ «վայեր» են եկել (Հայտն. 12։9, 12)։ Ուստի Հիսուսի պատվերին հնազանդվելով՝ մենք մասնակցում ենք պատմական նշանակություն ունեցող և աննախադեպ չափերի հասնող քարոզչությանը՝ ջանալով լուրը հռչակել է՛լ ավելի շատ լեզուներով է՛լ ավելի շատ մարդկանց։
17, 18. Ինչպե՞ս պետք է արձագանքենք տրվող առաջնորդությանը։
17 Եհովայի կազմակերպությունը մեզ շատ գործիքներ է տվել քարոզելու համար։ Օգտագործո՞ւմ ես դրանք։ Ժողովի հանդիպումների ժամանակ մենք առաջնորդություն ենք ստանում, թե ինչպես արդյունավետորեն օգտվենք դրանցից։ Դա դիտո՞ւմ ես որպես Աստծու կողմից եկող առաջնորդություն։
18 Աստծու օրհնությունները ստանալու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք քրիստոնեական ժողովի միջոցով եկող առաջնորդությանը։ Եթե հիմա հնազանդվենք, դժվար չի լինի հետևել առաջնորդությանը «մեծ նեղության» ժամանակ, որը վերջ է դնելու Սատանայի ողջ չար համակարգը (Մատթ. 24։21)։ Դրանից հետո նոր աշխարհում, երբ երկիրը զերծ կլինի Սատանայի ազդեցությունից, նոր առաջնորդության կարիք կլինի։
19, 20. Ի՞նչ գրքեր են բացվելու, և ինչի՞ն են դրանք նպաստելու։
Հայտնություն 20։12)։ Ամենայն հավանականությամբ այդ գրքերում գրված կլինեն տվյալ ժամանակին համապատասխան Եհովայի պահանջները։ Դրանք ուսումնասիրելով՝ բոլոր մարդիկ, այդ թվում հարություն առածները կիմանան, թե որն է Աստծու կամքը իրենց առնչությամբ։ Այդ գրքերը կօգնեն, որ ավելի լավ ըմբռնենք Եհովայի մտածելակերպը։ Դրախտ-երկրի բնակիչները ավելի խորությամբ կհասկանան Աստծու ներշնչյալ Խոսքը և, առաջնորդվելով Աստվածաշնչից ու նոր գրքերից ստացած իրենք գիտելիքներով, միմյանց հանդեպ կդրսևորեն հարգանք, պատիվ ու սեր (Ես. 26։9)։ Պատկերացրու՝ կրթական ինչ մեծ ծրագիր է գործի դրվելու Հիսուս Քրիստոսի՝ մեր Թագավորի առաջնորդությամբ։
19 Մովսեսի օրերում Իսրայել ազգը նոր առաջնորդության կարիք ունեցավ։ Հետագայում քրիստոնեական ժողովը անցավ «Քրիստոսի օրենքի» տակ։ Աստվածաշունչն ասում է, որ նոր աշխարհում նոր գրքեր կբացվեն և նոր առաջնորդություն կտրվի (կարդա20 Հավիտենական կյանք է սպասում բոլոր նրանց, ովքեր դրական կարձագանքեն «գրքերում գրվածներին»։ Վերջին փորձության ժամանակ Աստծու առաջ իրենց անարատությունը պահողների անունները անջնջելիորեն կգրվեն «կյանքի գրքում», որը Եհովայի մոտ է։ Մեր անունն էլ կարող է գրվել այդ գրքում։ Ուստի եթե ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ, որ քննենք Աստծու Խոսքը, ՆԱՅԵՆՔ՝ հասկանանք, թե ինչ է այն նշանակում, և ԼՍԵՆՔ՝ հնազանդվենք Աստծու առաջնորդությանը, հրաշալի հեռանկար կունենանք. վերապրել մեծ նեղությունը և շարունակել սովորել ու ճանաչել մեր ամենաիմաստուն և սիրառատ Աստծուն՝ Եհովային (Ժող. 3։11; Հռոմ. 11։33)։