Ունեցածդ տեղեկությունները փա՞ստ են
«Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է» (ԱՌԱԿ. 18։13)։
1, 2. ա) Ի՞նչ կարևոր ունակություն պետք է զարգացնենք և ինչո՞ւ։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
ԼԻՆԵԼՈՎ ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք պետք է տեղեկությունները ծանրութեթև անելու և ճիշտ եզրահանգումների գալու ունակություն զարգացնենք (Առակ. 3։21–23; 8։4, 5)։ Եթե դա չանենք, խոցելի կլինենք Սատանայի ու նրա աշխարհի համար, որոնք փորձում են խեղաթյուրել մեր մտածելակերպը (Եփես. 5։6; Կող. 2։8)։ Մենք կարող ենք ճիշտ եզրակացություններ անել միայն այն դեպքում, եթե մեր ունեցած տեղեկությունները փաստ լինեն։ Առակներ 18։13-ում ասվում է. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է»։
2 Այս հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչը կարող է խանգարել մեզ ճշգրիտ տեղեկություններ ստանալ և ճիշտ եզրակացություններ անել։ Նաև կքննարկենք աստվածաշնչյան գործնական սկզբունքներ և օրինակներ, որոնք կօգնեն մեզ ճիշտ գնահատել տեղեկությունները։
ԱՄԵՆ ԽՈՍՔԻ ՄԻ՛ ՀԱՎԱՏԱ
3. Ինչո՞ւ պետք է կիրառենք Առակներ 14։15-ում գրված սկզբունքը (տես հոդվածի սկզբի նկարը)։
3 Այսօր մարդկանց վրա տեղեկությունների տարափ է տեղում։ Ինտերնետային կայքերը, հեռուստատեսությունը և այլ Առակներ 14։15-ում ասվում է. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը»։
զանգվածային լրատվամիջոցներ աշխարհը հեղեղում են տեղեկություններով ու զանազան գաղափարներով։ Բացի այդ, մարդիկ բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ու հաղորդագրություններ են ստանում ընկերներից ու ծանոթներից։ Ճիշտ է, մեր ընկերները վատ մղումներով չեն անում դա։ Սակայն աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր միտումնավոր են սխալ տեղեկություններ տարածում և խեղաթյուրում փաստերը։ Ուստի պետք է զգույշ լինենք և մեր կարդացածն ու լսածը հալած յուղի տեղ չընդունենք։ Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքը կարող է օգնել մեզ։4. Փիլիպպեցիներ 4։8, 9 համարները ինչպե՞ս են օգնում մեզ զգույշ լինել այն հարցում, թե ինչ ենք կարդում, և ինչո՞ւ է շատ կարևոր ճշգրիտ տեղեկություններ ունենալ (տես նաև « Փաստերին ծանոթանալու միջոցներ» շրջանակը)։
4 Ճիշտ որոշումներ կայացնելու համար հիմնավոր փաստեր են հարկավոր։ Ուստի պետք է շատ զգույշ լինենք այն հարցում, թե ինչ ենք կարդում (կարդա Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Չարժե ժամանակը վատնել ինտերնետային կասկածելի կայքերում տեղադրված կամ էլեկտրոնային փոստով ստացված անարժանահավատ տեղեկություններ կարդալու վրա։ Հատկապես կարևոր է խուսափել հավատուրացների կայքերից։ Նրանց միակ նպատակն է վնասել Աստծու ժողովրդին և աղավաղել ճշմարտությունը։ Սխալ տեղեկությունները սխալ որոշումներ են ծնում։ Երբեք մի՛ թերագնահատիր այն ազդեցությունը, որ մոլորեցնող տեղեկությունը կարող է ունենալ քո մտքի ու սրտի վրա (1 Տիմոթ. 6։20, 21)։
5. Իսրայելացիներն ի՞նչ սխալ տեղեկություններ ստացան, և դա ինչպե՞ս ազդեց նրանց վրա։
5 Եթե սխալ տեղեկությունների հավատանք, դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Օրինակ՝ մտածիր, թե ինչ եղավ Մովսեսի ժամանակներում, երբ Ավետյաց երկիր ուղարկված 12 հետախույզներից 10-ը վատ լուր բերեցին (Թվեր 13։25–33)։ Նրանց չափազանցված պատմությունը թևաթափ արեց Աստծու ժողովրդին (Թվեր 14։1–4)։ Ինչո՞ւ։ Հնարավոր է՝ իսրայելացիները մտածեցին, որ եթե մեծամասնությունն է այդպիսի բան ասում, ուրեմն դա պետք է որ ճիշտ լինի։ Ուստի չուզեցին լսել այն բարի լուրը, որ բերել էին վստահարժան մարդիկ՝ Հեսուն և Քաղեբը (Թվեր 14։6–10)։ Փաստերին ծանոթանալու և Եհովային վստահելու փոխարեն՝ իսրայելացիները որոշեցին վատ լուրին հավատալ։ Ինչպիսի՜ անմտություն։
6. Ինչո՞ւ չպետք է ցնցվենք, երբ բացասական բաներ լսենք Եհովայի ժողովրդի մասին։
6 Մենք պետք է հատկապես զգույշ լինենք, երբ ինչ-որ բան ենք լսում Եհովայի ժողովրդի մասին։ Եկեք չմոռանանք, որ Սատանան շարունակ մեղադրում է Աստծու հավատարիմ ծառաներին (Հայտն. 12։10)։ Հիսուսը նախազգուշացրեց, որ հակառակորդները «ստելով ամեն տեսակ չար բաներ» են ասելու մեր մասին (Մատթ. 5։11)։ Եթե լուրջ վերաբերվենք այս նախազգուշացմանը, չենք ցնցվի, երբ բացասական տեղեկություններ լսենք Եհովայի ժողովրդի մասին։
7. Էլեկտրոնային նամակներ կամ հաղորդագրություններ ուղարկելուց առաջ ինչի՞ մասին պետք է մտածենք։
7 Սիրո՞ւմ ես էլեկտրոնային նամակների ու հաղորդագրությունների միջոցով հետաքրքրաշարժ տեղեկություններ ուղարկել ընկերներիդ ու ծանոթներիդ։ Եթե այո, ապա երբ լրատվամիջոցներից նորություններ ես իմանում կամ ինչ-որ դեպքի մասին ես լսում, հավանաբար լրագրողի պես ցանկանում ես առաջինը հայտնել այդ տեղեկությունները։ Սակայն նախքան էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկելը ինքդ քեզ հարցրու. «Վստա՞հ եմ, որ այս տեղեկությունը ճշգրիտ է։ Համոզվա՞ծ եմ, որ այն անհերքելի փաստ է»։ Եթե վստահ չես, հնարավոր է՝ ակամայից սխալ տեղեկություններ տարածես հավատակիցներիդ շրջանում։ Եթե կասկածներ ունես, «Ուղարկել» կոճակի փոխարեն՝ սեղմիր «Ջնջել» ստեղնը։
8. Որոշ երկրներում ի՞նչ են անում մեր հակառակորդները, և ինչպե՞ս կարող է պատահել, որ ակամայից աջակցենք նրանց։
8 Հապճեպորեն էլեկտրոնային նամակներ * Ցավալի է, որ շատերը հավատացին այդ կեղծ լուրերին և առանձնացան Եհովայի կազմակերպությունից։ Հետագայում նրանց մեծ մասը նորից միացավ կազմակերպությանը, սակայն ոմանք այդպես էլ չվերադարձան. նրանց հավատը նավաբեկության ենթարկվեց (1 Տիմոթ. 1։19)։ Ի՞նչ կարող ենք անել, որ ակամայից չաջակցենք մեր հակառակորդներին։ Երբեք բացասական կամ չհաստատված լուրեր մի՛ տարածիր։ Միամիտ կամ դյուրահավատ մի՛ եղիր։ Հավաստիացիր, որ քո ունեցած տեղեկությունները փաստ են։
և հաղորդագրություններ ուղարկելու մեջ ուրիշ վտանգ էլ կա։ Որոշ երկրներում մեր գործունեությունը սահմանափակված է կամ արգելված։ Նման երկրներում մեր հակառակորդները կարող են միտումնավոր այնպիսի լուրեր տարածել, որոնց նպատակն է վախեցնել մեր հավատակիցներին կամ նրանց մեջ անվստահություն սերմանել միմյանց հանդեպ։ Նկատի առ, թե ինչ եղավ նախկին Խորհրդային Միությունում։ Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ) լուրեր տարածեց, թե հայտնի եղբայրներից ոմանք դավաճանել են Եհովայի ժողովրդին։ԿՑԿՏՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. Ուրիշ ի՞նչն է խանգարում ճիշտ եզրակացություններ անել։
9 Կիսով չափ ճշմարիտ կամ կցկտուր տեղեկությունները նույնպես թույլ չեն տալիս ճիշտ եզրակացություններ անել։ Այն տեղեկությունը, որը միայն 10 տոկոսով է ճիշտ, 100 տոկոսով մոլորեցնող է։ Ի՞նչ կարող ենք անել, որ ճշմարտության որոշ տարրեր պարունակող տեղեկություններ լսելով՝ չմոլորվենք (Եփես. 4։14)։
10. Իսրայելացիներն ինչո՞ւ էին պատրաստվում պատերազմել իրենց եղբայրների դեմ, սակայն ինչպե՞ս կանխվեց այդ արյունահեղությունը։
10 Հիշենք մի դեպք, որ տեղի ունեցավ Հեսուի օրերում (Հեսու 22։9–34)։ Հորդանան գետի արևմտյան կողմում ապրող իսրայելացիները լուր ստացան, որ գետի մյուս կողմում ապրողները՝ Ռուբենի, Գադի ցեղերը և Մանասեի կես ցեղը, մի հսկայական զոհասեղան են կառուցել։ Այս տեղեկությունը ճիշտ էր, բայց ոչ լիարժեք։ Դրա վրա հիմնվելով՝ արևմտյան կողմում ապրողները եզրակացրին, թե իրենց եղբայրները ըմբոստացել են Եհովայի դեմ, ուստի հավաքվեցին, որ նրանց դեմ պատերազմեն (կարդա Հեսու 22։9–12)։ Սակայն լավ էր, որ նախքան պատերազմելը նրանք վստահարժան տղամարդկանցից կազմված մի պատվիրակություն ուղարկեցին, որպեսզի պարզեն բոլոր փաստերը։ Եվ ի՞նչ իմացան այդ տղամարդիկ։ Ռուբենի, Գադի ցեղերը և Մանասեի կես ցեղը այդ զոհասեղանը կանգնեցրել էին ոչ թե զոհեր մատուցելու համար, այլ որպես հուշարձան։ Ապագայում այն պետք է բոլորին հիշեցներ, որ նրանք նույնպես Եհովայի հավատարիմ ծառաներն են եղել։ Գետի արևմտյան կողմում ապրող իսրայելացիները պետք է որ շատ ուրախ լինեին, որ չկոտորեցին իրենց եղբայրներին, այլ ժամանակ հատկացրին և պարզեցին բոլոր փաստերը։
11. ա) Մեմփիբոսթեն ինչպե՞ս անարդարության զոհ դարձավ։ բ) Դավիթը ո՞ր դեպքում անարդար որոշում չէր կայացնի։
11 Մեզնից յուրաքանչյուրը կարող է անարդարության զոհ դառնալ, եթե իր մասին կիսով չափ ճշմարիտ կամ թերի տեղեկություններ տարածվեն։ Նկատի առ Դավիթ թագավորի և Մեմփիբոսթեի օրինակը։ Դավիթը վերջինիս հանդեպ բարի և առատաձեռն եղավ՝ վերադարձնելով նրա պապ Սավուղի բոլոր հողերը (2 Սամ. 9։6, 7)։ Սակայն հետագայում նա վատ բան լսեց Մեմփիբոսթեի մասին։ Առանց ստուգելու այդ տեղեկությունը՝ Դավիթը որոշեց զրկել նրան ամբողջ ունեցվածքից (2 Սամ. 16։1–4)։ Երբ Դավիթն ի վերջո խոսեց Մեմփիբոսթեի հետ, հասկացավ, որ սխալ է վարվել, և ունեցվածքի մի մասը նրան վերադարձրեց (2 Սամ. 19։24–29)։ Սակայն Դավիթը կարող էր հենց սկզբից անարդարացի որոշում չկայացնել, եթե չգործեր թերի տեղեկությունների համաձայն, այլ ժամանակ հատկացներ ու ծանոթանար բոլոր փաստերին։
12, 13. ա) Հիսուսն ինչպե՞ս էր վարվում, երբ իրեն զրպարտում էին։ բ) Ի՞նչ կարող ենք անել, եթե մեր մասին ստեր են տարածում։
12 Ի՞նչ կարող ես անել, եթե քեզ զրպարտում են։ Հիշիր, որ Հիսուսին ու Հովհաննես Մկրտչին էլ զրպարտեցին (կարդա Մատթեոս 11։18, 19)։ Իսկ ինչպե՞ս վարվեց Հիսուսը։ Նա իր բոլոր ուժերն ու ժամանակը չծախսեց ինքն իրեն պաշտպանելու համար։ Փոխարենը՝ մարդկանց խրախուսեց քննել փաստերը և տեսնել, թե ինքը ինչ է անում ու սովորեցնում։ Նա ասաց, որ «իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթ. 11։19)։
13 Հիսուսից կարող ենք շատ բան սովորել։ Երբեմն հնարավոր է՝ մարդիկ անարդարացիորեն մեղադրեն կամ քննադատեն մեզ։ Նման դեպքերում գուցե փորձենք արդարություն հաստատել և չեզոքացնել մեր հեղինակությանը հասցված վնասը։ Սակայն դրա փոխարեն՝ կարող ենք այնպիսի կյանք վարել, որ ոչ ոք չհավատա մեր մասին ասված ստերին։ Ինչպես ցույց է տալիս Հիսուսի օրինակը, մեր քրիստոնեավայել վարքը կարող է հօդս ցնդեցնել մեր դեմ ուղղված կեղծ մեղադրանքներն ու ստերը։
ԻՆՔԴ ՔԵԶ ՄԻ՛ ԱՊԱՎԻՆԻՐ
14, 15. Մեր հասկացողությանն ապավինելը ինչպե՞ս կարող է ծուղակ դառնալ մեզ համար։
14 Միայն սխալ տեղեկությունների պատճառով չէ, որ դժվար է լինում ճիշտ եզրակացություններ անել։ Մեզ շատ է խանգարում նաև մեր անկատարությունը։ Հնարավոր է՝ տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայում ենք Եհովային և հայտնի ենք որպես խոհեմ ու խորաթափանց անձնավորություն։ Գուցե ուրիշները մեր առողջ դատողության համար մեզ շատ հարգում են։ Բայց կարո՞ղ է պատահել, որ սա ծուղակ դառնա մեզ համար։
15 Կարող է, եթե սկսենք չափից շատ ապավինել մեր հասկացողությանը։ Հնարավոր է՝ մեր գաղափարներն ու զգացմունքները սկսեն իշխել մեր մտածելակերպի վրա։ Գուցե կարծենք, թե մի հայացքն էլ բավական է, որ հասկանանք, թե ինչ է կատարվում, նույնիսկ եթե ծանոթ չենք բոլոր փաստերին։ Սակայն դա շատ վտանգավոր է։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ չվստահենք մեր հասկացողությանը (Առակ. 3։5, 6; 28։26)։
16. Ըստ պարբերության մեջ բերված մտացածին օրինակի՝ ի՞նչ է տեղի ունենում ռեստորանում, և Թոմը ի՞նչ է անմիջապես եզրակացնում։
16 Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Թոմ անունով մի փորձառու երեց երեկոյան
գնում է ռեստորան և ցնցվում է՝ տեսնելով, որ մեկ ուրիշ երեց՝ Ջոնը, սեղանի շուրջ նստած է մի կնոջ հետ, ով իր կողակիցը չէ։ Թոմը տեսնում է, որ նրանք հաճույքով զրուցում են, ծիծաղում, նույնիսկ գրկախառնվում։ Նա սկսում է խիստ անհանգստանալ։ Արդյո՞ք սա կհանգեցնի ամուսնալուծության։ Ի՞նչ կլինի Ջոնի կնոջն ու երեխաներին։ Թոմն արդեն տեսել է նման ողբերգություններ։ Իսկ դու ի՞նչ կանեիր, եթե նման բան տեսնեիր։17. Ի՞նչ է իմանում Թոմը, և ի՞նչ դաս ենք քաղում այս օրինակից։
17 Թոմն անմիջապես եզրակացրեց, որ Ջոնը դավաճանում է իր կնոջը, բայց արդյո՞ք նա ծանոթ է բոլոր փաստերին։ Նույն երեկո Թոմը զանգում է Ջոնին։ Եվ կարո՞ղ ես պատկերացնել, թե որքան է ուրախանում, երբ իմանում է, որ այդ կինը Ջոնի հարազատ քույրն է։ Վերջինս ուրիշ երկրից էր եկել։ Ջոնն ու իր քույրը մի քանի տարի իրար չէին տեսել։ Բայց քանի որ քույրը միայն անցնում էր այդ քաղաքով և ընդամենը մի քանի ժամ ուներ, Ջոնը որոշեց նրան ռեստորան հրավիրել։ Սակայն Ջոնի կինը հանգամանքների բերումով չէր կարող միանալ նրանց։ Ի՜նչ լավ է, որ Թոմը իր եզրակացությունների մասին ոչ ոքի չէր ասել։ Ի՞նչ դաս ենք քաղում այս օրինակից։ Որքան էլ մեծ փորձ ունենանք մեր քրիստոնեական կյանքում, ճիշտ եզրակացություններ անելու համար այն բավական չէ. մենք պետք է ծանոթ լինենք բոլոր փաստերին։
18. Ինչպե՞ս է հնարավոր, որ տարաձայնությունների պատճառով կորցնենք մեր առողջ դատողությունը։
18 Ճիշտ եզրակացություններ անելը դժվար է լինում նաև այն դեպքում, երբ դրանք վերաբերում են մի հավատակցի, ում հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենք։ Եթե կենտրոնանանք մեր տարաձայնությունների վրա, գուցե սկսենք կասկածի տակ դնել նրա մղումները։ Իսկ եթե վատ բան լսենք նրա մասին, թերևս հակված լինենք հավատալու այդ տեղեկությանը։ Ի՞նչ ենք սովորում։ Եթե հավատակցի հանդեպ բացասական զգացմունքներ ունենք, հնարավոր է՝ սխալ եզրակացություններ անենք, որոնք հիմնված չլինեն փաստերի վրա (1 Տիմոթ. 6։4, 5)։ Առողջ դատողություն ունենալու համար չպետք է թույլ տանք, որ մեր սրտում բույն դնեն նման զգացմունքները, այդ թվում՝ խանդն ու նախանձը։ Դրանց տրվելու փոխարեն՝ լավ կլինի՝ միշտ հիշենք, որ պարտավոր ենք սիրել մեր հավատակիցներին և մեծահոգաբար ներել նրանց (կարդա Կողոսացիներ 3։12–14)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՄԵԶ
19, 20. ա) Ո՞ր աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն մեզ ճիշտ գնահատել մեր ունեցած տեղեկությունները։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
19 Մեր օրերում դժվար է ճշգրիտ տեղեկություններ ստանալ և ճիշտ եզրակացություններ անել։ Պատճառն այն է, որ աշխարհը ողողված է սուտ կամ կիսով չափ ճշմարիտ տեղեկություններով։ Բացի այդ, մեզ խանգարում է մեր անկատարությունը։ Ի՞նչը կօգնի մեզ այս հարցում։ Մենք պետք է իմանանք ու կիրառենք աստվածաշնչյան սկզբունքները։ Դրանցից մեկն այն է, որ եթե մարդը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է (Առակ. 18։13)։ Մյուս սկզբունքն այն է, որ չպետք է անմիջապես հավատանք ամեն խոսքի (Առակ. 14։15)։ Եվ ինչքան էլ փորձառու լինենք որպես քրիստոնյա, պետք է զգույշ լինենք, որ մեր հասկացողությանը չվստահենք (Առակ. 3։5, 6)։ Աստվածաշնչյան սկզբունքները կպաշտպանեն մեզ։ Դրանց հետևելով՝ ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար կդիմենք վստահելի աղբյուրների, ճիշտ եզրակացություններ կանենք և իմաստուն որոշումներ կկայացնենք։
20 Սակայն մի խոչընդոտ էլ կա, որը խանգարում է ճիշտ եզրակացություններ անել։ Դա արտաքինով դատելու հակումն է։ Հաջորդ հոդվածում կխոսենք, թե այս առումով ինչ ծուղակներ կան, և կիմանանք, թե ինչպես խուսափենք դրանցից։
^ պարբ. 8 Տես «Եհովայի վկաների 2004 թ. տարեգիրք», էջ 111–112, անգլ. (էջ 110–112, ռուս.), ինչպես նաև 2008 թ. «Տարեգիրք», էջ 133–135, անգլ., ռուս.։