ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 21
Եհովան կզորացնի քեզ
«Երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր» (2 ԿՈՐՆԹ. 12։10)։
ԵՐԳ 73 Համարձակություն տուր մեզ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1–2. Ի՞նչ դժվարությունների են բախվում մեզանից շատերը։
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ հորդորեց Տիմոթեոսին, որ ամբողջովին կատարի իր ծառայությունը (2 Տիմոթ. 4։5)։ Այս հորդորը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին։ Մենք ձգտում ենք հետևել Պողոսի խորհրդին, բայց երբեմն դժվար է այդպես վարվել։ Շատ հավատակիցներից մեծ քաջություն է պահանջվում քարոզելու համար (2 Տիմոթ. 4։2)։ Օրինակ՝ ոմանք ապրում են այնպիսի երկրներում, որտեղ մեր գործունեությունը սահմանափակված է կամ արգելված։ Նրանք քարոզում են՝ վտանգելով իրենց ազատությունը։
2 Եհովայի ծառաները տարբեր դժվարությունների են բախվում, որոնց պատճառով կարող են վհատվել։ Շատերը ստիպված են երկար աշխատել, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքի հիմնական կարիքները։ Նրանք ցանկանում են ծառայության մեջ ավելին անել, բայց շաբաթվա վերջում այլևս ուժ չեն ունենում։ Ոմանք էլ տարիքի կամ քրոնիկ հիվանդության պատճառով խիստ սահմանափակ հնարավորություններ ունեն։ Որոշ հավատակիցների էլ տանջում է թերարժեքության զգացումը։ Մերի * անունով մի քույր ասում է. «Բացասական զգացումների դեմ պայքարելը ինձնից շատ ժամանակ ու էներգիա է խլում։ Ես ուղղակի ուժասպառ եմ լինում։ Հետո ինձ մեղավոր եմ զգում, քանի որ մտածում եմ, որ այդ ժամանակն ու էներգիան կարող էի տրամադրել ծառայությանը»։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Անկախ մեր դժվարություններից՝ Եհովան կարող է տոկալու ուժ տալ մեզ և օգնել, որ շարունակենք մեր հնարավորության սահմաններում ծառայել իրեն։ Բայց նախ եկեք տեսնենք, թե նա ինչպես զորացրեց Պողոսին ու Տիմոթեոսին,
որ շարունակեն ծառայել իրեն՝ չնայած դժվարություններին։ Այնուհետև կիմանանք, թե ինչպես է նա զորացնում մեզ։ԶՈՐԱՑՐԵՑ, ՈՐ ՔԱՐՈԶԵՆ
4. Ի՞նչ դժվարությունների բախվեց Պողոսը։
4 Պողոսը մի շարք դժվարությունների բախվեց։ Նրան ծեծեցին, քարկոծեցին և բանտարկեցին (2 Կորնթ. 11։23–25)։ Նա նաև պայքարում էր բացասական զգացումների դեմ (Հռոմ. 7։18, 19, 24)։ Բացի այդ՝ Պողոսը «փշի նման ծակող մի ցավ» ուներ և աղաչում էր Աստծուն, որ հեռացնի այն իրենից (2 Կորնթ. 12։7, 8)։
5. Ի՞նչ կարողացավ անել Պողոսը՝ չնայած իր դժվարություններին։
5 Եհովան զորացրեց Պողոսին, որ նա շարունակի ծառայել իրեն՝ չնայած դժվարություններին։ Օրինակ՝ երբ Պողոսը Հռոմում տնային կալանքի տակ էր, եռանդորեն քարոզեց բարի լուրը հրեա առաջնորդներին, գուցե նաև Հռոմի կառավարիչներին (Գործ. 28։17; Փիլիպ. 4։21, 22)։ Նա նաև քարոզեց պրետորական գվարդիայից շատերին, ինչպես նաև նրանց, ովքեր այցելում էին իրեն (Գործ. 28։30, 31; Փիլիպ. 1։13)։ Այդ ընթացքում նա նաև գրեց նամակներ, որոնցից մինչ օրս ճշմարիտ քրիստոնյաները օգուտներ են քաղում։ Բացի այդ՝ Պողոսի օրինակը զորացնում էր Հռոմի ժողովի հավատակիցներին, և նրանք «Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ և անվախորեն էին քարոզում» (Փիլիպ. 1։14)։ Թեև Պողոսի հնարավորությունները սահմանափակ էին, սակայն նա իր հանգամանքներում լավագույնն էր անում, և դա «բարի լուրի տարածմանն» էր նպաստում (Փիլիպ. 1։12)։
6. 2 Կորնթացիներ 12։9, 10 համարների համաձայն՝ ի՞նչն օգնեց Պողոսին, որ կատարի իր ծառայությունը։
6 Պողոսը գիտակցում էր, որ այն, ինչ անում էր ծառայության մեջ, ոչ թե իր սեփական ուժերի շնորհիվ էր, այլ Աստծու զորության։ Մի առիթով նա ասաց, որ Աստծու զորությունը «տկարության մեջ է կատարյալ դառնում» (կարդա 2 Կորնթացիներ 12։9, 10)։ Սուրբ ոգու միջոցով Եհովան զորացրեց Պողոսին, որ կարողանա ամբողջովին կատարել իր ծառայությունը՝ չնայած հալածանքին, բանտարկությանը և այլ դժվարությունների։
7. Ի՞նչ դժվարություններ հաղթահարեց Տիմոթեոսը, որպեսզի կարողանա լիովին կատարել իր ծառայությունը։
7 Պողոսի ծառայակիցը՝ երիտասարդ Տիմոթեոսը, նույնպես պետք է ապավիներ Աստծու զորությանը, որպեսզի կարողանար 1 Կորնթ. 4։17)։ Հնարավոր է՝ Տիմոթեոսը իրեն անվստահ էր զգում, և գուցե դա էր պատճառը, որ Պողոսը նրան ասաց. «Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը» (1 Տիմոթ. 4։12)։ Տիմոթեոսը նույնպես փշի նման ծակող մի ցավ ուներ. նա «հաճախակի էր հիվանդանում» (1 Տիմոթ. 5։23)։ Բայց վստահ էր, որ Եհովայի զորեղ ոգին իրեն ուժ կտա, որ կարողանա քարոզել բարի լուրը և ծառայել իր եղբայրներին (2 Տիմոթ. 1։7)։
կատարել իր ծառայությունը։ Նա ընկերակցում էր Պողոսին նրա երկար միսիոներական ճանապարհորդությունների ժամանակ։ Բացի այդ՝ առաքյալի հանձնարարությամբ այցելում էր ժողովներ և քաջալերում հավատակիցներին (ԶՈՐԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱՆՔ
8. Եհովան ինչպե՞ս է այսօր զորացնում իր ժողովրդին։
8 Եհովան այսօր իր ժողովրդին տալիս է «սովորականին գերազանցող ուժը», որպեսզի նրանք կարողանան հավատարմորեն ծառայել իրեն (2 Կորնթ. 4։7)։ Քննենք այն չորս միջոցները, որոնցով նա զորացնում է մեզ և օգնում հավատարիմ մնալ իրեն։ Դրանք են՝ աղոթքը, Աստվածաշունչը, հավատակիցների հետ շփումը և ծառայությունը։
9. Ինչպե՞ս կարող է աղոթքը օգնել մեզ։
9 Աղոթքը։ Եփեսացիներ 6։18-ում Պողոսը հորդորում է, որ աղոթենք «ամեն առիթով»։ Ի պատասխան մեր աղոթքների՝ Աստված կզորացնի մեզ։ Ջոնին, ով ապրում է Բոլիվիայում, սեփական փորձով համոզվեց դրանում։ Նրա կինը և ծնողները միաժամանակ լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեցին։ Ջոնին ամեն ինչ անում էր, որ հոգ տաներ նրանց մասին։ Բայց, ցավոք, նրա մայրը մահացավ, իսկ կնոջ և հոր բուժման համար երկար ժամանակ պահանջվեց։ Հետ նայելով՝ Ջոնին ասում է. «Այդ ծանր օրերին ինձ շատ էր օգնում կոնկրետ բաների մասին աղոթելը»։ Եհովան նրան տվեց անհրաժեշտ ուժը, որ կարողանա տոկալ։ Իսկ Ռոնալդ անունով մի երեց, ով նույնպես ապրում է Բոլիվիայում, մի օր իմացավ, որ իր մայրը քաղցկեղ ունի։ Մի ամիս հետո նրա մայրը մահացավ։ Ի՞նչն օգնեց եղբորը դիմանալ այդ ցավին։ Նա ասում է. «Եհովային աղոթելիս սիրտս բացում էի նրա առաջ և պատմում իմ ապրումների մասին։ Գիտեի, որ նրանից լավ ինձ ոչ ոք չի կարող հասկանալ, նույնիսկ ես ինքս»։ Երբեմն այնքան ճնշված ենք լինում, որ բառեր չենք գտնում աղոթելու համար։ Բայց Եհովան ուզում է, որ անգամ նման պահերի խոսենք իր հետ (Հռոմ. 8։26, 27)։
10. Ինչպես նշված է Եբրայեցիներ 4։12-ում, ինչո՞ւ է Աստվածաշունչ կարդալը և ընթերցածի շուրջ խորհրդածելը անչափ կարևոր։
10 Աստվածաշունչը։ Պողոսի նման մենք էլ կարող ենք ուժ և մխիթարություն ստանալ Աստծու Խոսքից (Հռոմ. 15։4)։ Երբ կարդում ենք Աստվածաշունչը և խորհում ընթերցածի շուրջ, Եհովան իր ոգով օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք կիրառել մեր սովորածը տվյալ իրավիճակում (կարդա Եբրայեցիներ 4։12)։ Ռոնալդն ասում է. «Ուրախ եմ, որ Աստվածաշունչը ամեն երեկո կարդալու սովորություն ձեռք բերեցի։ Շատ եմ խորհրդածում Եհովայի հատկությունների և այն մասին, թե ինչ սիրառատ կերպով է նա վարվում իր ծառաների հետ։ Դա օգնում է, որ վերագտնեմ ուժերս»։
11. Ինչպե՞ս Աստվածաշունչը զորացրեց մի քրոջ, ում ամուսինը մահացել էր։
11 Երբ խորհրդածում ենք Աստծու Խոսքի շուրջ, ճիշտ վերաբերմունք ենք զարգացնում մեր խնդիրների հանդեպ։ Տեսնենք՝ Աստվածաշունչը ինչպես օգնեց մի քրոջ, ով սգում էր ամուսնու մահը։ Երեցներից մեկը խորհուրդ տվեց նրան կարդալ «Հոբ» գիրքը։ Սկզբում նա քննադատում էր Հոբին սխալ մտածելակերպի համար։ Իր մտքում
ասում էր. «Հո՛բ, շատ ես կենտրոնացել քո խնդիրների վրա»։ Բայց հետո քույրը հասկացավ, որ ինքն էլ էր Հոբի պես մտածում։ Նման խորհրդածությունը օգնեց քրոջը այլ տեսանկյունից նայել իր խնդիրներին և դիմանալ ամուսնու կորստի ցավին։12. Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ հավատակիցների միջոցով։
12 Հավատակիցների հետ շփումը։ Մյուս միջոցը, որով Եհովան զորացնում է մեզ, հավատակիցների հետ շփումն է։ Պողոսը գրեց, որ փափագում է տեսնել իր քույրերին ու եղբայրներին, որպեսզի «փոխադարձ քաջալերություն ստանան միմյանց հավատով» (Հռոմ. 1։11, 12)։ Մերին, ում մասին արդեն նշեցինք, շատ է սիրում շփվել հավատակիցների հետ։ Նա ասում է. «Եհովան զորացնում է ինձ նույնիսկ այն հավատակիցների միջոցով, ովքեր չգիտեն իմ խնդիրների մասին։ Հաճախ նրանց ասած քաջալերական մի խոսքը կամ ուղարկած երկտողը լինում է հենց այն, ինչի կարիքը ես ունենում եմ։ Շփվում եմ այն քույրերի հետ, ովքեր նմանատիպ դժվարությունների միջով են անցել, և շատ բան եմ սովորում նրանցից։ Իսկ երեցներն օգնում են, որ ինձ գնահատված զգամ ժողովում»։
13. Ինչպե՞ս կարող ենք զորացնել միմյանց ժողովի հանդիպումների ժամանակ։
13 Ժողովի հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց զորացնելու համար։ Կարո՞ղ ես նախաձեռնություն վերցնել և զորացնել հավատակիցներիդ՝ սիրո և գնահատանքի խոսքեր ասելով նրանց։ Պիտեր անունով մի երեց ժողովից առաջ մոտեցավ մի քրոջ, որի ամուսինը Վկա չէ, և ասաց. «Այնքա՜ն ենք քաջալերվում, երբ տեսնում ենք քեզ հանդիպումներին։ Դու քո վեց երեխաներին միշտ բերում ես քեզ հետ։ Նրանք մաքուր ու կոկիկ տեսք ունեն և լավ պատրաստված մեկնաբանություններ են տալիս»։ Արցունքն աչքերին՝ քույրն ասաց. «Չես պատկերացնի, թե այսօր որքան շատ ունեի այդ խոսքերի կարիքը»։
14. Քարոզչական գործին մասնակցելն ինչպե՞ս է օգնում մեզ։
14 Ծառայությունը։ Երբ քարոզում ենք բարի լուրը, թարմանում և ոգևորվում ենք՝ անկախ նրանից՝ մարդիկ լսում են, թե ոչ (Առակ. 11։25)։ Ստեյսի անունով մի քույր անձամբ է զգացել, թե ծառայությունն ինչպես է զորացնում։ Երբ նրա ընտանիքի անդամներից մեկը զրկվեց ընկերակցությունից, նա մեծ ցավ ապրեց։ Ինքն իրեն անընդհատ հարցնում էր. «Ի՞նչ կարող էի անել նրան օգնելու համար, որ չեմ արել»։ Ստեյսին շարունակ միայն այդ մասին էր մտածում։ Ի՞նչն օգնեց նրան դուրս գալ սթրեսային իրավիճակից։ Ծառայությո՛ւնը։ Քարոզչական գործին մասնակցելիս նա մտածում էր տարածքում ապրող մարդկանց մասին, ովքեր իր կարիքն ունեին։ Նա պատմում է. «Այդ ընթացքում Եհովան ինձ մի նվեր տվեց. Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցի մի անհատի հետ, ով արագորեն առաջադիմում էր։ Դա տեսնելով՝ անչափ քաջալերվում էի։ Ծառայությանը մասնակցելը ինձ շատ է օգնում»։
15. Ի՞նչ ենք սովորում Մերիի խոսքերից։
15 Ոմանք մտածում են, որ հանգամանքների պատճառով չեն կարող շատ բան անել ծառայության մեջ։ Կրկին քննենք Մերիի օրինակը։ Օտարախոս ժողով տեղափոխվելուց հետո նա մտածում էր, որ շատ բան չի կարողանում անել։ Մերին ասում է. «Հանդիպումներին ես կարողանում էի միայն մի պարզ մեկնաբանություն տալ կամ աստվածաշնչյան համար կարդալ։ Իսկ ծառայության ժամանակ ինձ հաջողվում էր ընդամենը մի թերթիկ տարածել»։ Նա մտածում էր, որ համեմատած այն մարդկանց, ովքեր լավ են խոսում այդ լեզվով՝ իր արածը չնչին բան է։ Սակայն Մերին փոխեց իր մտածելակերպը և հասկացավ, որ չնայած իր սահմանափակ ունակություններին՝ Եհովան կարող է
օգտագործել իրեն։ Նա ասում է. «Կյանքեր փրկող ճշմարտությունները շատ պարզ են, բայց հենց դրանք են փոխում մարդկանց կյանքը»։16. Ի՞նչը կարող է զորացնել նրանց, ովքեր չեն կարողանում տնից դուրս գալ։
16 Եհովան տեսնում է, որ մեզանից ոմանք մեծ ցանկություն ունեն քարոզելու բարի լուրը, բայց ի վիճակի չեն տնից դուրս գալ։ Նա կարող է հնարավորություն ստեղծել, որ վկայություն տանք մեզ խնամողներին կամ բուժաշխատողներին։ Եթե մեր ներկայիս արածը համեմատենք այն ամենի հետ, ինչ կարողանում էինք անել նախկինում, գուցե վհատվենք։ Բայց եթե մտածենք, թե Եհովան ինչպես է օգնում մեզ հիմա, կզորանանք և ուրախությամբ կհաղթահարենք մեր դժվարությունները։
17. Ժողովող 11։6-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է շարունակենք քարոզել, անգամ եթե արդյունքներն անմիջապես չեն երևում։
17 Մենք չգիտենք, թե մեր ցանած ճշմարտության սերմերից որոնք ծիլ կտան և կաճեն (կարդա Ժողովող 11։6)։ Բարբարա անունով 80-ն անց մի քույր կանոնավորաբար հեռախոսով և նամակներով վկայություն է տալիս։ Մի անգամ նա իր նամակներից մեկի հետ ծրարում դրեց «Դիտարանի» 2014 թ. մարտի 1-ի թողարկումը, որտեղ կար «Ինչ է Աստված արել քեզ համար» վերնագրով մի հոդված։ Առանց իմանալու՝ նա այդ նամակը ուղարկեց ընկերակցությունից զրկված մի ամուսնական զույգի։ Նրանք անընդհատ կարդում էին այդ ամսագիրը։ Ամուսինն ասում էր, որ Եհովան կարծես հենց իր հետ էր խոսում։ Նրանք սկսեցին այցելել ժողովի հանդիպումներին և ի վերջո ավելի քան քսանյոթ տարի անց վերականգնվեցին։ Պատկերացրու, թե որքան քաջալերվեց և զարմացավ Բարբարան, երբ իմացավ, թե ինչ դրական արդյունքներ է տվել իր գրած նամակը։
18. Ի՞նչ կարող ենք անել, որ Աստված զորացնի մեզ։
18 Եհովան իր զորությունը ստանալու բազմաթիվ հնարավորություններ է տվել մեզ, ինչպիսիք են՝ աղոթքը, Աստվածաշունչը, հավատակիցների հետ շփումը և ծառայությունը։ Օգտվելով այդ միջոցներից՝ ցույց ենք տալիս մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ Եհովան կարող է և ուզում է օգնել մեզ։ Թող որ միշտ ապավինենք մեր երկնային Հորը, ով ցանկանում է «իր զորությունը ցույց տալ հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։
ԵՐԳ 61 Առա՛ջ, ո՛վ Վկաներ
^ պարբ. 5 Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց Եհովան օգնում է, որ տոկանք։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես է նա օգնել Պողոս առաքյալին և Տիմոթեոսին, որ շարունակեն ծառայել իրեն՝ չնայած դժվարություններին։ Նաև կտեսնենք, թե ինչ չորս միջոցներով է Աստված օգնում մեզ այսօր։
^ պարբ. 2 Անունը փոխված է։
^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Հռոմում՝ տնային կալանքի տակ, Պողոսը նամակներ է գրում մի քանի ժողովների և քարոզում իրեն այցելողներին։
^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Տիմոթեոսը, այցելելով ժողովներ, քաջալերում է եղբայրներին։