Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ

Ամփոփիր հիմնական մտքերը

Ամփոփիր հիմնական մտքերը

Եղե՞լ է այնպես, որ դժվարանաս հիշել այն նյութը, որը նոր ես ուսումնասիրել։ Նման բան բոլորիս հետ էլ լինում է։ Ի՞նչ կարելի է անել դրանից խուսափելու համար։ Ամփոփիր հիմնական մտքերը։

Ուսումնասիրություն անելիս ժամանակ առ ժամանակ դադար տուր և մտածիր, թե որոնք են գլխավոր մտքերը։ Ուշադրություն դարձնենք, թե Պողոս առաքյալը ինչպես օգնեց իր հավատակիցներին, որոնք ուսումնասիրելու էին իր նամակը, այդպես վարվել։ Նա գրեց. «Մեր ասածի գլխավոր միտքը սա է» (Եբր. 8։1)։ Այս խոսքերով առաքյալն օգնեց իր ընթերցողներին հասկանալ իր հիմնական ասելիքը, և թե յուրաքանչյուր միտք ինչպես է կապված դրա հետ։

Ուսումնասիրության վերջում կարող ես ժամանակ տրամադրել, թերևս տասը րոպե, որպեսզի մտածես կարդացածդ նյութի գլխավոր մտքերի շուրջ։ Եթե չհիշես դրանք, հիշողությունդ խթանելու համար նորից նայիր ենթավերնագրերն ու գլխավոր մտքերը ընդգծող նախադասությունները, որոնք սովորաբար պարբերության առաջին նախադասություններն են։ Երբ նոր բան ես սովորում, փորձիր քո բառերով ձևակերպել այն։ Գլխավոր մտքերը ամփոփելով՝ ոչ միայն կբարելավես հիշողությունդ, այլև ավելի պարզ կտեսնես, թե ինչպես է տվյալ նյութը առնչվում քո կյանքին։