Թող պատրաստակամության ոգիդ փառք բերի Եհովային
«Այն բանի համար, որ.... ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու, օրհնե՛ք Եհովային» (ԴԱՏ. 5։2)։
ԵՐԳ 150, 10
1, 2. ա) Եղիփազն ու Բաղդատը ի՞նչ պնդեցին Աստծուն ծառայելու վերաբերյալ։ բ) Եհովան ինչպե՞ս հայտնի դարձրեց իր տեսակետը Հոբի կեղծ մխիթարիչների պնդումների վերաբերյալ։
«ԿԱՐՈ՞Ղ է արդյոք մարդը օգտակար լինել Աստծուն, կամ հասկացողություն ունեցող մարդը օգուտ կտա՞ նրան։ Մի՞թե Ամենակարողին հաճելի է, որ դու արդար ես, կամ մի՞թե նա շահ ունի, որ քո ճանապարհը անարատ ես դարձնում» (Հոբ 22։1–3)։ Ինչպե՞ս կպատասխանեիր այս հարցերին։ Երբ Եղիփազ թեմանացին դրանք ուղղեց Հոբին, համոզված էր, որ դրանց պատասխանն է՝ ոչ։ Նրա ընկերը՝ Բաղդատ սովեցին, նույնիսկ պնդեց, որ մարդը չի կարող արդար լինել Աստծու առաջ (կարդա Հոբ 25։4)։
2 Այս կեղծ մխիթարիչները ասացին, թե Եհովային հավատարմորեն ծառայելու մեր ջանքերը զուր են, և որ մենք Աստծու համար արժեք չունենք, նրա աչքին ընդամենը ցեց ենք, որդ կամ ճիճու (Հոբ 4։19; 25։6)։ Առաջին հայացքից գուցե թվա, թե Եղիփազն ու Բաղդատը խոնարհ էին, դրա համար էին այսպիսի խոսքեր ասում (Հոբ 22։29)։ Ինչ խոսք, երբ բարձր լեռան գագաթից կամ թռչող օդանավի պատուհանից ներքև ես նայում, մարդիկ աննշան են թվում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի մասին։ Երբ նա իր բարձունքից նայում է մեզ, մի՞թե աննշան է համարում այն ծառայությունը, որ կատարում ենք իր Թագավորության շահերին ի նպաստ։ Եհովան հայտնի դարձրեց իր տեսակետը, երբ հանդիմանեց Եղիփազին, Բաղդատին ու Սոֆարին սխալ բաներ ասելու համար, իսկ Հոբի մասին խոսելիս ցույց տվեց իր հաճությունը՝ նրան անվանելով «իմ ծառա» (Հոբ 42։7, 8)։ Այո՛, մարդը կարո՛ղ է «օգտակար լինել Աստծուն»։
«Ի՞ՆՉ ԵՍ ՏԱԼԻՍ ՆՐԱՆ»
3. Եղիուսն ի՞նչ ասաց այն ջանքերի մասին, որ թափում ենք Եհովային ծառայելու համար, և ի՞նչ նկատի ուներ՝ այդ խոսքերն ասելով։
3 Եհովան չհանդիմանեց Եղիուսին, երբ վերջինս Հոբին ասաց. «Եթե դու ճիշտ ես, ապա ի՞նչ ես տալիս նրան, կամ ի՞նչ է նա ստանում քո ձեռքից» (Հոբ 35։7)։ Արդյո՞ք Եղիուսը նկատի ուներ, որ Եհովային ծառայելու համար մեր թափած ջանքերը զուր են։ Ո՛չ։ Նա ուզում էր ասել, որ Ամենակարողը ոչ մեկից և ոչ մի բանից կախում չունի, այդ թվում՝ մեր երկրպագությունից։ Աստված ոչ մի բանի կարիք չունի։ Մենք չենք կարող այնպես անել, որ նա ավելի հարուստ և ավելի զորեղ դառնա։ Իրականում ցանկացած լավ բան, որ ունենք, լինի լավ հատկություն, թե տաղանդ, Աստված է մեզ տվել, և նրա աչքից չի վրիպում, թե ինչպես ենք այդ ամենը գործի դնում։
4. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ուրիշների հանդեպ մեր դրսևորած բարությանը։
4 Երբ նվիրված սեր ենք ցուցաբերում մեր հավատակիցների հանդեպ, Եհովան համարում է, որ այդ բարությունն իր հանդեպ է դրսևորվում։ Առակներ 19։17-ում ասվում է. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան»։ Արդյո՞ք այս խոսքերը ցույց են տալիս, որ Եհովան նկատում է ամեն բարի գործ, որ արվում է ուրիշներին օգնելու համար։ Այո՛, տիեզերքի Ստեղծիչը համարում է, որ պարտք է հասարակ մարդկանց, ովքեր բարի գործեր են անում, և այդ պարտքը հատուցում է՝ նրանց իր հավանությունը տալով և օրհնելով։ Սա հաստատեց նաև Աստծու Որդին (կարդա Ղուկաս 14։13, 14)։
5. Ի՞նչ հարցեր ենք քննելու։
5 Եհովան Եսայիա մարգարեին առաջարկեց գնալ և իր անունից խոսել Իսրայել ժողովրդի հետ։ Դրանով Աստված ցույց տվեց, որ իրեն հաճելի է, երբ հավատարիմ մարդիկ մասնակցում են իր նպատակի իրագործմանը (Ես. 6։8–10)։ Եսայիան պատրաստակամորեն ընդունեց այդ առաջարկը՝ ասելով. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»։ Այսօր Աստծու հազարավոր ծառաներ պատրաստակամության նույն ոգին են դրսևորում և համաձայնվում են ծառայության մեջ դժվար հանձնարարություններ կատարել։ Սակայն հնարավոր է՝ ինչ-որ մեկը մտածի. «Ճիշտ է, Եհովան իր ողորմությամբ ինձ հնարավորություն է տվել մասնակցելու այս գործին, բայց արդյո՞ք իմ ջանքերը որևէ արժեք ունեն։ Մի՞թե Եհովան չի կատարի այն, ինչ ուզում է, անկախ այն բանից, թե որքան ջանք եմ ներդնում ծառայության մեջ»։ Եկեք նկատի առնենք Դեբորայի և Բարակի օրերում տեղի ունեցած դեպքերը, որոնք կօգնեն պատասխանելու այս հարցերին։
ԱՍՏՎԱԾ ՆՐԱՆՑ ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԼՑՐԵՑ
6. Ինչպե՞ս էին սպառազինված իսրայելացի գյուղացիները և Հաբինի զորքը։
6 Քանանի թագավոր Հաբինը «քսան տարի դաժանորեն ճնշում էր» իսրայելացիներին։ Գյուղերի բնակիչները նույնիսկ վախենում էին տնից դուրս գալ։ Նրանք լավ սպառազինված չէին ո՛չ պաշտպանվելու, ո՛չ էլ հարձակվելու համար։ Իսկ թշնամին երկաթե գերանդիներով 900 մարտակառք ուներ (Դատ. 4։1–3, 13; 5։6–8)։ *
7, 8. ա) Եհովան սկզբում ի՞նչ հրահանգ տվեց Բարակին։ բ) Իսրայելն ինչպե՞ս հաղթեց Հաբինի զորքին (տես հոդվածի սկզբի նկարը)։
7 Այնուամենայնիվ, Եհովան Դեբորա մարգարեուհու միջոցով Բարակին հետևյալ հստակ հրահանգը տվեց. «Գնա՛ և դիրքավորվի՛ր Թաբոր լեռան վրա և քեզ հետ Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից տասը հազար մարդ վերցրու։ Եվ ես քեզ մոտ՝ Կիսոն հեղեղատ կբերեմ Դատ. 4։4–7)։
Հաբինի զորագլուխ Սիսարային, նրա մարտակառքերն ու զինվորների բազմությանը, և նրան քո ձեռքը կտամ» (8 Պատերազմի պատրաստվելու կոչ արվեց։ Կամավորները հավաքվեցին Թաբոր լեռան վրա։ Ապա Բարակն առանց հապաղելու հետևեց Եհովայի հաջորդ հրահանգին և գնաց թշնամու դեմ կռվելու (կարդա Դատավորներ 4։14–16)։ Մարտը տեղի ունեցավ Թանաք կոչվող վայրում։ Հանկարծ տեղատարափ անձրև սկսվեց, և տարածքը վերածվեց ճահճուտի։ Բարակը Սիսարայի զորքին հետապնդեց մինչև Արիսոթ-Գոյիմ՝ 24 կիլոմետր (15 մղոն)։ Ճանապարհին Սիսարան իջավ իր ահազդու, բայց արդեն անպիտան դարձած կառքից և փախավ Սանանիմ։ Այնտեղ կենեցի Քաբերի կինը՝ Հայելը, դիմավորեց նրան և իր վրանում ապաստան տվեց։ Սիսարան՝ հոգնած և ուժասպառ, քուն մտավ։ Մինչ նա քնած էր, Հայելը խիզախորեն սպանեց նրան (Դատ. 4։17–21)։ Իսրայելի թշնամիները պարտվեցին։ *
ՈՄԱՆՔ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԷԻՆ, ՄՅՈՒՍՆԵՐԸ՝ ՈՉ
9. Դատավորներ 5։20, 21 համարներից ի՞նչ ենք իմանում Սիսարայի դեմ մղված մարտի մասին։
9 «Դատավորներ» գրքի 4-րդ և 5-րդ գլուխները պետք է միասին ուսումնասիրվեն, քանի որ դրանք իրար լրացնում են։ Օրինակ՝ Դատավորներ 5։20, 21-ում գրված է. «Երկնքից աստղերը պատերազմեցին, իրենց ուղեծրից պատերազմեցին Սիսարայի դեմ։ Կիսոն հեղեղատը քշեց նրանց»։ Հրեշտակնե՞րը օգնության եկան, թե՞ ասուպային անձրև տեղաց։ Աստվածաշունչը մանրամասներ չի հայտնում։ Բայց այն, որ ճիշտ վայրում և ճիշտ պահին տեղատարափ անձրև տեղաց, այնպես որ 900 մարտակառքերը ցեխի մեջ խրվեցին և դարձան անպիտան, միայն Աստծու միջամտությամբ կարող էր լինել։ Դատավորներ 4։14, 15 համարներում հաղթանակը երեք անգամ վերագրվում է Եհովային։ 10 000 իսրայելացի կամավորներից և ոչ ոք չէր կարող պարծենալ, թե իր շնորհիվ է թշնամին պարտություն կրել։
10, 11. Ի՞նչ էր «Մարոզը» և ինչո՞ւ անիծվեց։
10 Թշնամուն հրաշքով հաղթելուց հետո Դեբորան ու Բարակը Եհովային հաղթական երգով փառաբանեցին։ Սակայն տարօրինակ է, որ այդ երգում այսպիսի խոսքեր կան. ««Անիծե՛ք Մարոզին»,— ասաց Եհովայի հրեշտակը, «անդադար անիծե՛ք նրա բնակիչներին, որովհետև նրանք Եհովային օգնության չեկան, Եհովային օգնության չեկան հզորների հետ»» (Դատ. 5։23)։
11 Ըստ ամենայնի, Մարոզն այնպես է անիծվել, որ այսօր դժվար է ասել, թե դա ինչ վայր է եղել։ Հնարավոր է՝ այն քաղաք է եղել, որի բնակիչները չեն արձագանքել մարտի դուրս գալու Եհովայի կոչին։ Մի՞թե նրանք անտեղյակ էին, որ կամավորների կարիք կա, հատկապես այն դեպքում, երբ այդ տարածքից 10 000 մարդ արդեն արձագանքել էր այդ կոչին։ Կամ եթե Մարոզը գտնվել է Սիսարայի փախուստի ճանապարհին, մի՞թե այնտեղի բնակիչները չէին կարող օգտվել առիթից և բռնել նրան։ Պատկերացրու՝ նրանք տեսնում են, թե ինչպես է այդ դաժան ռազմիկը մենակ ու շփոթված փախչում իրենց փողոցներով։ Դա կարող էր հրաշալի առիթ լինել ինչ-որ կերպ նպաստելու Եհովայի նպատակի իրագործմանը և նրա կողմից օրհնվելու։ Սակայն այդ վճռորոշ պահին, երբ Մարոզի բնակիչները կարող էին մի բան անել, նրանք անտարբեր մնացին ու ոչինչ չարեցին։ Որքա՜ն էին նրանք տարբերվում Հայելից, որի համարձակ արարքի մասին կարդում ենք հաջորդ համարներում (Դատ. 5։24–27)։
12. Դատավորներ 5։9, 10 համարների համաձայն՝ ինչպե՞ս էր տարբերվում մարդկանց վերաբերմունքը Եհովայի գործի հանդեպ, և ի՞նչ դաս կարող ենք քաղել այդ պատմությունից։
12 Դատավորներ 5։9, 10 համարներից ևս տեսնում ենք, որ Բարակի հետ կռվի գնացած մարդկանց վերաբերմունքը տարբերվում էր մյուսների վերաբերմունքից, ովքեր չցանկացան միանալ նրան։ Այդ համարներում Բարակն ու Դեբորան գովում են Իսրայելի զորապետներին, ովքեր «կամավորներ էին ժողովրդի մեջ»։ Որքա՜ն էին նրանք տարբերվում «շիկավուն ավանակ հեծնողներից», որոնք այնքան հպարտ էին, որ չմասնակցեցին կռվին, և «հարուստ գորգերի վրա նստողներից», որոնք սիրում էին պերճաշուք կյանքը։ Ի տարբերություն «ճանապարհով քայլողների», որոնք կյանքում հեշտ ուղի էին ընտրել՝ Բարակի հետ գնացողները պատրաստ էին մարտնչելու Թաբոր լեռան քարքարոտ լանջերին և Կիսոն հեղեղատի ճահճուտներում։ Հեշտ կյանք սիրող բոլոր մարդկանց հետևյալ հորդորը տրվեց. «Խորհրդածե՛ք»։ Այո՛, նրանք պետք է մտածեին այն մասին, որ բաց էին թողել Եհովայի գործին աջակցելու հնարավորությունը։ Նույնը այսօր պետք է անեն նրանք, ովքեր չեն օգտվում Եհովային լիարժեքորեն ծառայելու հնարավորությունից։
13. Ռուբենի, Դանի և Ասերի ցեղերի վերաբերմունքը ինչպե՞ս էր տարբերվում Զաբուղոնի և Նեփթաղիմի ցեղերի վերաբերմունքից։
13 Նրանք, ովքեր հոժարակամորեն գնացին պատերազմի, իրենց աչքերով տեսան, թե ինչ արեց Եհովան՝ որպես Գերիշխան։ Նրանք պատմելու բան ունեին, երբ խոսում էին «Եհովայի արդար գործերի մասին» (Դատ. 5։11)։ Իսկ Ռուբենի, Դանի և Ասերի ցեղերը ավելի շատ հետաքրքրված էին նյութական բաներով, քան Եհովայի հանձնարարած գործով։ Ինչպես տեսնում ենք Դատավորներ 5։15–17 համարներից, նրանց միտքը կենտրոնացած էր իրենց հոտերի, նավերի ու նավահանգիստների վրա։ Ի տարբերություն նրանց՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի ժողովուրդը «արհամարհեց իր հոգին մինչև մահ», որպեսզի աջակցի Դեբորային ու Բարակին (Դատ. 5։18)։ Այսպիսով՝ տեսնում ենք, թե որքան տարբեր կարող է լինել մարդկանց վերաբերմունքը կամավոր ծառայության հանդեպ։ Դրանից մենք կարևոր դաս ենք քաղում։
«ՕՐՀՆԵ՛Ք ԵՀՈՎԱՅԻՆ»
14. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը։
14 Աստծու ներկայիս ծառաները չեն գնում պատերազմելու։ Սակայն մենք պատիվ ունենք քաջությամբ ու նախանձախնդրությամբ մասնակցելու քարոզչական գործին։ Այսօր առավել, քան երբևէ, Եհովայի կազմակերպության մեջ կամավորների կարիք կա։ Միլիոնավոր եղբայրներ ու քույրեր, այդ թվում՝ բազմաթիվ երիտասարդներ Եբր. 6։10)։
հոժար կամքով մասնակցում են լիաժամ ծառայության տարբեր ձևերի՝ ծառայելով որպես ռահվիրաներ, բեթելցիներ, Թագավորության սրահների շինարարության կամավորներ։ Շատերն էլ որպես կամավորներ են ծառայում համաժողովների ժամանակ։ Մտածիր նաև այն երեցների մասին, ովքեր տքնաջան աշխատում են հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում և համաժողովներ են կազմակերպում։ Վստահ եղիր, որ Եհովան խորապես գնահատում է պատրաստակամության ոգիդ. նա երբեք չի մոռանա քո ջանքերը (15. Ինչպե՞ս կարող ենք որոշել՝ Եհովայի գործի հանդեպ անտարբեր ենք, թե ոչ։
15 Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Ծառայության մեջ գործի մեծ մասը ուրիշի ուսերի՞ն եմ թողնում։ Տարված եմ նյութակա՞ն բաներով, թե՞ ձգտում եմ ծառայության մեջ պատրաստակամության ոգի դրսևորել։ Բարակի, Դեբորայի, Հայելի ու 10 000 կամավորների պես՝ հավատ ու քաջություն դրսևորո՞ւմ եմ և իմ ունեցած ամեն բան օգտագործո՞ւմ եմ Եհովայի հստակ պատվերը կատարելու համար։ Եթե տնտեսական նկատառումներից ելնելով՝ ցանկանում եմ այլ քաղաք կամ երկիր տեղափոխվել, աղոթում ու խորհրդածո՞ւմ եմ այն մասին, թե դա ինչպես կանդրադառնա իմ ընտանիքի և ժողովի վրա»։ *
16. Թեև Եհովան ամեն ինչ ունի, ի՞նչ կարող ենք նրան տալ։
16 Եհովան մեզ պատվում է՝ թույլ տալով իր գերիշխանությանն աջակցել։ Ադամի ու Եվայի ժամանակներից ի վեր Սատանան ձգտում է մարդկանց իր կողմը քաշել։ Ուստի երբ դու Եհովայի իշխանությանն ես թիկունք կանգնում, դրանով հստակ ցույց ես տալիս քո դիրքորոշումը։ Հավատն ու նվիրվածությունը քեզ մղում են պատրաստակամության ոգի դրսևորելու, և դա շատ է ուրախացնում Եհովային (Առակ. 23։15, 16)։ Տեսնելով քո աջակցությունը՝ Աստված պատասխան է տալիս իրեն չարախոսող Սատանային (Առակ. 27։11)։ Փաստորեն, քո հավատարմությամբ ու հնազանդությամբ դու Եհովային տալիս ես մի բան, ինչը նա թանկ է համարում, և այդպիսով բերկրանք ես պատճառում նրան։
17. Դատավորներ 5։31-ից ի՞նչ ենք իմանում ապագայի մասին։
17 Շուտով երկրի վրա կապրեն միայն նրանք, ովքեր թիկունք են կանգնում Եհովայի գերիշխանությանը։ Որքա՜ն ենք փափագում տեսնել այդ օրը։ Դեբորայի ու Բարակի հետ մենք երգում ենք. «Թող այսպես կործանվեն քո բոլոր թշնամիները, ո՛վ Եհովա, իսկ քեզ սիրողները թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ» (Դատ. 5։31)։ Այս խնդրանքը Եհովան կկատարի այն ժամանակ, երբ վերջ դնի Սատանայի չար աշխարհին։ Երբ սկսվի Արմագեդոն պատերազմը, կարիք չի լինի, որ մարդկանցից կամավորներ մասնակցեն դրան ու ջախջախեն թշնամուն։ Այդ ժամանակ մենք պետք է «կանգնենք ու տեսնենք, թե Եհովան ինչպես է մեզ փրկում» (2 Տար. 20։17)։ Իսկ մինչ այդ բազում հնարավորություններ ունենք քաջությամբ ու նախանձախնդրությամբ աջակցելու Եհովայի գործին։
18. Քո պատրաստակամության ոգին ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ուրիշների վրա։
18 «Այն բանի համար, որ.... ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու, օրհնե՛ք Եհովային»։ Դեբորան ու Բարակը իրենց հաղթական երգը այս խոսքերով սկսեցին՝ գովելով ոչ թե մարդկանց, այլ Բարձրյալին (Դատ. 5։1, 2)։ Թող որ քո պատրաստակամության ոգին էլ ուրիշներին մղի «օրհնելու Եհովային»։
^ պարբ. 6 Այդ մարտակառքերից, հավանաբար անիվներից գերանդիներ էին ցցված՝ սուր, երկար, երբեմն էլ կոր շեղբեր։ Ո՞վ կհամարձակվեր մոտենալ այդ ահարկու ռազմամեքենաներին։
^ պարբ. 8 Այս հետաքրքիր պատմությունը մանրամասնորեն ներկայացված է «Դիտարանի» 2015 թ. օգոստոսի 1-ի համարում, էջ 12–15։
^ պարբ. 15 Տես «Մտահոգություն փողի մասին» հոդվածը «Դիտարանի» 2015 թ. հուլիսի 1-ի համարում։