Ինչո՞ւ հավաքվել երկրպագության համար
«Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ.... և բաց չթողնենք մեր հավաքույթները» (ԵԲՐ. 10։24, 25)։
1–3. ա) Մեր հավատակիցները ինչպե՞ս են ցույց տվել, որ թանկ են գնահատում հանդիպումները (տես 18-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
ԿՈՐԻՆԱՆ 17 տարեկան էր, երբ մորը ձերբակալեցին և ուղարկեցին նախկին Խորհրդային Միության ուղղիչ աշխատանքային ճամբար։ Ավելի ուշ իրեն աքսորեցին Սիբիր՝ հազարավոր կիլոմետրեր հեռու։ Այնտեղ նրան ստիպեցին ստրուկի պես աշխատել, երբեմն էլ սարսափելի ցրտին՝ առանց տաք շորերի։ Չնայած վատ պայմաններին՝ Կորինան և մեկ ուրիշ քույր վճռեցին գնալ ժողովի հանդիպմանը։
2 Կորինան պատմում է. «Երեկոյան գործից դուրս եկանք և 25 կիլոմետր քայլեցինք դեպի երկաթգծի կայարան։ Գնացքը շարժվեց գիշերվա ժամը երկուսին, և ճանապարհը տևեց վեց ժամ։ Այնտեղից ևս 10 կիլոմետր քայլեցինք, մինչև որ հասանք ժողով»։ Արժե՞ր այդքան ջանք ներդնել հանդիպմանը մասնակցելու համար։ Կորինան ասում է. «Ժողովում ուսումնասիրեցինք «Դիտարանը» և երգեցինք Թագավորության երգերից։ Դա ոգևորեց ու ամրացրեց մեր հավատը»։ Թեև նրանք երեք օր հետո վերադարձան կոլխոզ, բրիգադիրը չէր էլ նկատել նրանց բացակայությունը։
3 Եհովայի ժողովուրդը միշտ գնահատել է երկրպագության համար կազմակերպված հավաքույթները։ Քրիստոնեական Գործեր 2։46)։ Հավանաբար դու նույնպես ցանկանում ես կանոնավորաբար մասնակցել ժողովի հանդիպումներին։ Սակայն բոլորս էլ ժողովի հանդիպումներին ներկա լինելու հարցում ունենում ենք որոշ դժվարություններ, օրինակ՝ աշխատանքի, զբաղված գրաֆիկի կամ գերհոգնածության պատճառով։ Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարել նման դժվարությունները և պահպանել հանդիպումներին ներկա լինելու մեր լավ սովորությունը։ [1] Ինչպե՞ս կարող ենք ուսումնասիրողներին և այլ մարդկանց օգնել, որ հասկանան հանդիպումներին հաճախելու կարևորությունը։ Այս հոդվածում կքննարկենք երկրպագության համար հավաքվելու ութ պատճառ, որոնք կարող ենք բաժանել երեք մասի. երբ ներկա ենք լինում ժողովի հանդիպումներին, ինչպես է դա անդրադառնում 1) մեզ վրա, 2) ուրիշների վրա և 3) Եհովայի վրա։ [2]
ժողովի ձևավորվելուց անմիջապես հետո Հիսուսի հետևորդները «ամեն օր միաբան տաճարում էին լինում» (ԻՆՉՊԵՍ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄԵԶ ՎՐԱ
4. Ինչպե՞ս ենք հանդիպումներին ավելին սովորում Եհովայի մասին։
4 Հանդիպումներին կրթվում ենք։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ մենք ավելի շատ բան ենք սովորում մեր Աստծու՝ Եհովայի մասին։ Օրինակ՝ վերջերս ուսումնասիրեցինք «Մոտեցիր Եհովային» գիրքը ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում։ Արդյո՞ք սերդ չավելացավ քո երկնային Հոր հանդեպ, մինչ ուսումնասիրում էիր նրա հատկությունները և լսում հավատակիցներիդ սրտաբուխ մեկնաբանությունները։ Մեր գիտելիքները նաև ավելանում են, երբ ուշադիր լսում ենք սուրբգրային թեմաներ, մատուցումներ և Աստվածաշնչի ընթերցանություն (Նեեմ. 8։8)։ Օրինակ՝ մտածիր այն հոգևոր գանձերի մասին, որ յուրաքանչյուր շաբաթ գտել ես Աստվածաշնչի ուշագրավ մտքերի բաժնին պատրաստվելիս և ուրիշների մեկնաբանությունները լսելիս։
5. Քրիստոնեական հանդիպումները ինչպե՞ս են օգնել կիրառել Աստվածաշնչից քո սովորածը և բարձրացնել ծառայությանդ որակը։
5 Հանդիպումները սովորեցնում են նաև կիրառել Աստվածաշնչի սկզբունքները կյանքի բոլոր բնագավառներում (1 Թեսաղ. 4։9, 10)։ Օրինակ՝ ուսումնասիրության «Դիտարանի» հոդվածները պատրաստվում են ըստ Աստծու ժողովրդի կարիքների։ «Դիտարանի» քննարկումը մղե՞լ է քեզ վերանայել նպատակներդ, ներել հավատակցիդ կամ բարելավել աղոթքներիդ որակը։ Իսկ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպումը կրթում և պատրաստում է մեզ ծառայության համար։ Այդ հանդիպման ընթացքում սովորում ենք ինչպես քարոզել բարի լուրը և ինչպես հմտորեն սովորեցնել ուրիշներին սուրբգրային սկզբունքները (Մատթ. 28։19, 20)։
6. Ինչպե՞ս ենք հանդիպումներին քաջալերվում և զորանում։
6 Հանդիպումներին քաջալերվում ենք։ Այս չար համակարգը կարող է բացասաբար ազդել մեր մտքի, զգացումների և հոգևոր վիճակի վրա։ Սակայն ժողովի հանդիպումներին քաջալերվում ենք և զորանում (կարդա Գործեր 15։30–32)։ Մեր հանդիպումներին հաճախ ուսումնասիրում ենք աստվածաշնչյան մարգարեություններ, որի արդյունքում ամրապնդվում է մեր համոզվածությունը, որ Եհովայի խոստումներն անպայման կկատարվեն։ Անշուշտ, մեզ քաջալերում և կերտում են ոչ միայն բեմից թեմաներ ներկայացնողները, այլ նաև մեր հավատակիցները՝ մեկնաբանություններ տալով և սրտանց երգելով (1 Կորնթ. 14։26)։ Իսկ երբ շփվում ենք մեր եղբայրների ու քույրերի հետ հանդիպումից առաջ ու հետո, ստանում ենք իսկական թարմություն և զգում մեզ ինչպես մեծ ընտանիքում (1 Կորնթ. 16։17, 18)։
7. Ինչո՞ւ է շատ կարևոր ներկա լինել հանդիպումներին։
7 Հանդիպումների ժամանակ Եհովան տալիս է իր սուրբ ոգին։ Փառավորված Հիսուս Քրիստոսն ասաց. «Ով ականջ ունի, թող լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին» (Հայտն. 2։7)։ Հիսուսը քրիստոնեական ժողովը առաջնորդում է սուրբ ոգու միջոցով։ Այդ ոգին օգնում է մեզ կյանքում ճիշտ որոշումներ կայացնել, գայթակղություններին դիմադրել, քաջություն դրսևորել և ծառայությանը պատրաստ լինել։ Ուստի թող որ բաց չթողնենք սուրբ ոգու օգնությունը ստանալու և ոչ մի առիթ, այդ թվում ժողովի հանդիպումները։
ԻՆՉՊԵՍ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՎՐԱ
8. Ինչպե՞ս ենք օգնում մեր եղբայրներին հանդիպումներին ներկա լինելով և մեր մասնակցությամբ (տես նաև «Վերջում միշտ ինձ ավելի լավ եմ զգում» շրջանակը)։
8 Հանդիպումներին հնարավորություն ունենք սեր դրսևորելու եղբայրների հանդեպ։ Մտածիր, թե ինչպիսի դժվարությունների են տոկում քո ժողովի եղբայրներն ու քույրերը։ Զուր չէ, որ Պողոս առաքյալը գրեց. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ»։ Նա շարունակում է իր խոսքը՝ բացատրելով, որ դա կարող ենք անել՝ «բաց չթողնելով մեր հավաքույթները» (Եբր. 10։24, 25)։ Հանդիպումներին ներկա գտնվելով՝ ցույց ես տալիս, որ հավատակիցներդ արժանի են ստանալու քո ուշադրությունը, հոգատարությունն ու ժամանակը։ Նաև քաջալերում ես նրանց երգելով և մեկնաբանություններ տալով (Կող. 3։16)։
9, 10. ա) Բացատրիր, թե Հովհաննես 10։16-ում արձանագրված Հիսուսի խոսքերը ինչպես են օգնում հասկանալ հանդիպումներին ներկա լինելու կարևորությունը։ բ) Կանոնավորաբար հանդիպումներին ներկա լինելով՝ ինչպես կարող ենք օգնել այն հավատակցին, ով մերժված է իր ընտանիքի կողմից։
9 Հանդիպումները միավորում են մեզ մեր հավատակիցների հետ (կարդա Հովհաննես 10։16)։ Հիսուսն իրեն համեմատեց հովվի հետ, իսկ իր հետևորդներին՝ ոչխարների։ Սովորաբար հոտի ոչխարները մի տեղ են լինում հավաքված՝ հովվի հսկողության տակ։ Եթե երկու ոչխար բլրի վրա լինեն, երկուսը՝ հովտում, մեկն էլ մի ուրիշ տեղ արածելիս, կարելի՞ է ասել, որ այս հինգ ոչխարները մեկ հոտ են կազմում։ Նմանապես, չենք կարողանա մեր Հովվին հետևել, եթե գիտակցաբար հեռանանք հոտից։ Մենք պետք է մյուս քրիստոնյաների հետ մեկտեղ հավաքվենք, որպեսզի լինենք «մեկ հոտի» անդամ «մեկ հովվի» հոգածության ներքո։
10 Հանդիպումներին հաճախելով՝ մենք նպաստում ենք ողջ եղբայրության միասնությանը (Սաղ. 133։1)։ Մեր հավատակիցներից ոմանք մերժված են իրենց ընտանիքի անդամների կողմից։ Սակայն Հիսուսը խոստացել է տալ նրանց սիրող ու հոգատար հոգևոր ընտանիք (Մարկ. 10։29, 30)։ Երբ կանոնավոր հաճախում ենք հանդիպումներին, այդպիսի հավատակիցների համար դառնում ենք հայր, մայր, եղբայր կամ քույր։ Արդյոք սա չի՞ մղում մեզ անել ամեն բան ներկա լինելու բոլոր հանդիպումներին։
ԻՆՉՊԵՍ Է ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՎՐԱ
11. Ինչո՞ւ են հանդիպումները լավ առիթ տալու Եհովային այն, ինչին նա արժանի է։
11 Հանդիպումներին տալիս ենք Եհովային այն, ինչին նա արժանի է։ Որպես Հայտնություն 7։12)։ Երբ ժողովում աղոթում ենք, երգում ու խոսում Եհովայի մասին, մենք երկրպագում ենք նրան, մի բան, ինչին միայն նա է արժանի։ Մենք թանկ ենք գնահատում Աստծուն պատվելու մեր առանձնաշնորհումը, նրան, ով այնքան շատ բան է արել մեզ համար։
մեր Ստեղծիչ՝ Եհովան արժանի է գովաբանության, փառքի, գոհության և պատվի (կարդա12. Ի՞նչ է Եհովան զգում, երբ հնազանդվում ենք հանդիպումներին ներկա լինելու պատվերին։
12 Եհովան արժանի է նաև մեր հնազանդությանը։ Նա պատվիրել է բաց չթողնել մեր հավաքույթները, առավել ևս այս վերջին օրերում։ Երբ հոժարակամորեն հնազանդվում ենք այս պատվերին, հաճեցնում ենք Եհովային (1 Հովհ. 3։22)։ Նա տեսնում և գնահատում է մեր ջանքերը, որ ներդնում ենք յուրաքանչյուր հանդիպմանը ներկա լինելու համար (Եբր. 6։10)։
13, 14. Ինչպե՞ս են հանդիպումները օգնում մեզ ավելի մտերմանալ Եհովայի ու Հիսուսի հետ։
13 Հանդիպումներին ներկա լինելով՝ ցույց ենք տալիս, որ ուզում ենք Եհովայի ու նրա Որդու հետ ավելի մտերմանալ։ Հանդիպումների ընթացքում մեր Մեծ Ուսուցիչը իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով կրթում է մեզ (Ես. 30։20, 21)։ Նույնիսկ ոչ Վկա անհատները, ովքեր ներկա են լինում մեր հանդիպումներին, երբեմն ասում են. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է» (1 Կորնթ. 14։23–25)։ Եհովան օրհնում է հանդիպումները իր սուրբ ոգու միջոցով և առաջնորդում է այնտեղ տրվող հոգևոր կրթական ծրագիրը։ Արդյունքում լսում ենք Եհովայի ձայնը և զգում նրա սիրով լի հոգատարությունը, ինչը էլ ավելի է մտերմացնում մեզ իրեն։
14 Հիսուսն ասել է. «Ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ» (Մատթ. 18։20)։ Այս խոսքերը վերաբերում են նաև մեր հանդիպումներին։ Որպես ժողովի գլուխ՝ Հիսուսը «քայլում է» ժողովների «մեջտեղում» (Հայտն. 1։20–2։1)։ Պատկերացրու՝ Եհովան ու Հիսուսը անձամբ զորացնում են մեզ ժողովներում։ Որքա՜ն է Աստված ուրախանում՝ տեսնելով մեր փափագը մտերմանալու իր և իր Որդու հետ։
15. Ինչպե՞ս ենք հանդիպումներին հաճախելով ցույց տալիս, որ Աստծուն ենք ուզում հնազանդվել։
15 Հանդիպումներին ներկա լինելով՝ թիկունք ենք կանգնում Աստծու գերիշխանությանը։ Թեև Եհովան պատվիրում է մեզ ներկա լինել հանդիպումներին, սակայն չի ստիպում դա անել (Ես. 43։23)։ Ուստի մեր որոշումը ցույց է տալիս, թե որքան խորն է մեր սերը նրա հանդեպ և որքան հաստատակամ ենք նրա գերիշխանությանը աջակցելու հարցում (Հռոմ. 6։17)։ Օրինակ՝ մեր գործատերը, ճնշում բանեցնելով մեզ վրա, միգուցե պնդի, որ պետք է աշխատենք ժողովի հանդիպման ժամերին։ Իշխանությունները գուցե արգելեն մեր հանդիպումները՝ սպառնալով, որ կտուգանեն, կբանտարկեն կամ ավելին դաժան կերպով կպատժեն, եթե չհնազանդվենք իրենց։ Կամ գուցե ժողովի հանդիպմանը ներկա լինելու փոխարեն՝ ուզում ենք մասնակցել ժամանցի որևէ ձևի։ Այս իրավիճակներից յուրաքանչյուրում ընտրության առաջ ենք կանգնում. ո՞ւմ ենք ծառայելու (Գործ. 5։29)։ Երբ որոշում ենք Եհովայի գերիշխանության կողմը դիրք բռնել, ուրախացնում ենք նրա սիրտը (Առակ. 27։11)։
ՇԱՐՈՒՆԱԿԻՐ «ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ ՀԱՎԱՔՈՒՅԹՆԵՐԸ»
16, 17. ա) Որտեղի՞ց գիտենք, որ ժողովի հանդիպումները անչափ կարևոր էին առաջին դարի քրիստոնյաների համար։ բ) Ինչպե՞ս էր եղբայր Գանգասը վերաբերվում ժողովի հանդիպումներին։
16 Առաջին դարի քրիստոնյաները մ.թ. 33-ի Պենտեկոստեին տեղի ունեցած տպավորիչ հրաշքից հետո էլ շարունակեցին հավաքվել և սովորել առաքյալներից, ինչպես տեսնում ենք Գործեր 2։42-ում։ Այս համարում «շարունակել» թարգմանված հունարեն բառը ունի ջանքեր ներդնելով տոկալու կամ հաստատակամ մնալու իմաստ։ Քանի որ առաջին դարի քրիստոնյաները գտնվում էին Հռոմի իշխանության տակ և հալածվում էին հրեա կրոնական առաջնորդների կողմից, նրանց համար հեշտ չէր մասնակցել հանդիպումներին։ Այնուամենայնիվ, նրանք հաստատակամությամբ շարունակում էին դա անել։
17 Եհովայի ծառաներից շատերը նույն խոր գնահատանքն են ցույց տալիս հանդիպումների համար։ Եղբայր Ջորջ Գանգասը, որը ավելի քան 22 տարի եղել է Կառավարիչ մարմնի անդամ, ասաց. «Ինձ համար եղբայրների հետ միասին հավաքվելը կյանքում ամենահաճելի բաներից մեկն է և քաջալերության աղբյուր է։ Նախընտրում եմ հնարավորության դեպքում շուտ գալ Թագավորության սրահ և ուշ գնալ տուն։ Աստծու ժողովրդի հետ շփվելիս ներքին բավականություն եմ ստանում։ Երբ [Աստծու ծառաների] հետ եմ լինում, ես ինձ զգում եմ ինչպես տանը՝ ընտանիքիս հետ, հոգևոր դրախտում»։ Հետո նա ավելացրեց. «Ինչպես կողմնացույցի սլաքն է միշտ ուղղված դեպի հյուսիս, այնպես էլ իմ ներքին «սլաքը»՝ միտքն ու ցանկությունն են ուղղված դեպի ժողովի հանդիպումները»։
18. Ինչպե՞ս ես վերաբերվում մեր հանդիպումներին և ի՞նչ ես վճռել անել։
18 Դու նույն ձևո՞վ ես վերաբերվում մեր հանդիպումներին։ Վճռիր տոկունությամբ և հաստատակամությամբ ջանքեր ներդնել կանոնավոր հաճախելու համար։ Այդպես դու ցույց կտաս, որ համաձայն ես Դավիթ թագավորի հետ, որն ասաց. «Եհո՛վա, սիրում եմ քո բնակության տունը» (Սաղ. 26։8)։
^ [1] (պարբերություն 3) Մեր հավատակիցներից ոմանք չեն կարողանում կանոնավոր հաճախել հանդիպումներին, որովհետև գտնվում են խիստ սահմանափակ վիճակում, օրինակ՝ ունեն լուրջ հիվանդություն։ Նրանք կարող են համոզված լինել, որ Եհովան հասկանում է իրենց իրավիճակը և խորապես գնահատում է ամբողջ սրտով իրենց մատուցած երկրպագությունը։ Երեցները այսպիսի մարդկանց կարող են օգնել՝ ծրագիրը ձայնագրելով կամ կազմակերպելով, որ ունկնդրեն հեռախոսակապով։
^ [2] (պարբերություն 3) Տես «Հանդիպումներին...» շրջանակը։