Ճի՞շտ, թե՞ սխալ. Աստվածաշունչ՝ վստահելի ուղեցույց
Հիմնվելով միայն մեր զգացողության կամ մյուսների տեսակետների վրա՝ չենք կարող վստահ լինել, որ բարոյական արժեքներին առնչվող հարցերում մեր կատարած ընտրությունը լավը կլինի։ Այս հարցի մասին ավելի շատ տեղեկություն գտնում ենք Աստվածաշնչում։ Այն օգնում է մեզ հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, և դա իր հերթին նպաստում է, որ երջանիկ կյանքով ապրենք։
ՄԵՆՔ ԱՍՏԾՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ
Եհովա a Աստված Աստվածաշնչի միջոցով մեզ բացատրում է, որ մարդկությունը ունի իր առաջնորդության կարիքը. մարդը չի կարող ինքն իրեն առաջնորդություն տալ (Երեմիա 10։23)։ Ահա թե ինչու է Աստվածաշնչի միջոցով բարոյական արժեքների վերաբերյալ առաջնորդություն տրամադրում մեզ։ Նա սիրում է մեզ և չի ուզում, որ սխալ որոշումներ կայացնենք ու կրենք դրանց դառը հետևանքները (2 Օրենք 5։29; 1 Հովհաննես 4։8)։ Դեռ ավելին, որպես մեր Արարիչ՝ նա ունի իմաստություն և գիտելիքներ մեզ լավագույն բարոյական արժեքները տրամադրելու համար (Սաղմոս 100։3; 104։24)։ Չնայած այս ամենին՝ Աստված չի ստիպում մարդկանց, որ ապրեն իր չափանիշներով։
Ծննդոց 1։28, 29; 2։8, 15)։ Նա նաև պարզ հրահանգներ էր տվել նրանց և ակնկալում էր, որ կենթարկվեն։ Սակայն նա թույլ էր տվել, որ նրանք ինքնուրույն որոշեն՝ հետևել այդ հրահանգներին, թե ոչ (Ծննդոց 2։9, 16, 17)։ Ցավոք, Ադամն ու Եվան սեփական չափանիշները Աստծու չափանիշներից վեր դասեցին (Ծննդոց 3։6)։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Արդյո՞ք մարդկությունը ավելի երջանիկ դարձավ ճիշտն ու սխալը ինքնուրույն որոշելու արդյունքում։ Ո՛չ։ Պատմությունը փաստում է, որ Աստծու սկզբունքներն անտեսելը հարատև խաղաղություն և երջանկություն չի բերում (Ժողովող 8։9)։
Նա առաջին մարդկային զույգին՝ Ադամին ու Եվային, իսկական երջանկության համար տվել էր ամեն բան (Անկախ մեր ծագումից՝ Աստվածաշունչը իմաստուն առաջնորդություն է տալիս, որ բարոյական չափանիշների հարցում ճիշտ ընտրություն կատարենք (2 Տիմոթեոս 3։16, 17; տես « Գիրք բոլորի համար» շրջանակը)։ Մտածեք, թե ինչպես է Աստվածաշունչը առաջնորդում այդ հարցում։
Իմացեք ավելին, թե ինչու է Աստվածաշունչը իրավամբ կոչվում «Աստծու խոսք» (1 Թեսաղոնիկեցիներ 2։13)։ Դիտեք «Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը» տեսանյութը jw.org կայքում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ Է, ԹԵ ԻՆՉ Է ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
Աստվածաշնչում գրված է, թե մարդկության պատմության հենց սկզբից ինչպիսի հարաբերություններ են եղել Աստծու ու մարդկանց միջև։ Այդ արձանագրությունները օգնում են մեզ հասկանալ Աստծու տեսակետը ճշտի ու սխալի, օգտակարի և վնասակարի վերաբերյալ (Սաղմոս 19։7, 11)։ Այն ամենը, ինչ սովորում ենք Աստվածաշնչից, միշտ ճիշտ է և օգնում է՝ մեր առօրյա կյանքում բարոյական արժեքների վերաբերյալ իմաստուն որոշումներ կայացնենք։
Օրինակ՝ մտածենք Առակներ 13։20-ում գրվածի շուրջ. «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի»։ Այս սկզբունքը այսօր նույնքան գործնական է, որքան անցյալում։ Աստվածաշունչը լի է նման գործնական և արժեքավոր սկզբունքներով (տես « Աստվածաշնչի չհնացող իմաստությունը» շրջանակը)։
Սակայն գուցե հարց ծագի. «Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ աստվածաշնչյան խորհուրդները այսօր կարող են օգնել ինձ»։ Հաջորդ հոդվածում կխոսենք կյանքից վերցված մի քանի օրինակների մասին։
a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։