Աշխարհը քաոսի մեջ է. ի՞նչ անել
Ունե՞ք այնպիսի զգացում, որ աշխարհում տիրող իրավիճակը սկսել է ավելի շատ ազդել ձեզ վրա։ Ձեր տարածքում կա՞ն այսպիսի խնդիրներ՝
զինված հակամարտություններ
համաճարակներ
բնական աղետներ
աղքատություն
նախապաշարումներ
հանցագործություններ
Երբ ողբերգություն է լինում, շատերի մեջ տագնապի և հուսալքության զգացում է առաջանում։ Ոմանք հուզական անզգայություն են ունենում։ Դժբախտության պատճառով առաջացած տագնապի երկարատև զգացումը և հուզական անզգայությունը իրավիճակը է՛լ ավելի են բարդացնում։
Այդ քաոսի մեջ պետք է վճռական քայլեր ձեռնարկեք, որպեսզի պաշտպանեք ձեր սիրելիներին և ձեր առողջությունը, հոգաք ձեր նյութական կարիքները և պահպանեք ձեր ուրախությունը։
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի այս աշխարհում տիրող խառնաշփոթը հնարավորինս քիչ ազդեցություն ունենա ձեզ վրա։