Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ

Սթրեսային վիճակո՞ւմ եք

Սթրեսային վիճակո՞ւմ եք

«Յուրաքանչյուրն էլ ինչ-որ չափով ենթարկվում է սթրեսի, բայց իմ կյանքում սթրեսը չափից շատ է։ Դա ընդամենը մեկ խնդիր չէ, այլ բազմաթիվ լարված իրավիճակներ, ներքին պայքարներ, և այդ ամենին գումարվում է այն, որ տարիներ շարունակ հոգ եմ տանում ֆիզիկական ու մտային առումով հիվանդ ամուսնուս։ Թվում է՝ սա վերջ չունի» (Ջիլ)։ a

«Կինս լքել էր ինձ, և ես պետք է մենակ մեծացնեի մեր երկու երեխաներին։ Դժվար էր լինել միայնակ ծնող։ Այդքանը դեռ քիչ էր, կորցրի նաև աշխատանքս ու հնարավորություն չունեի մեքենաս տեխզննում անցկացնելու։ Չգիտեի ինչ անել։ Սթրեսն այնքան շատ էր, որ ուղղակի անտանելի էր։ Հոգուս խորքում գիտեի, որ ինքնասպան լինելը սխալ է, ուստի Աստծուց խնդրում էի, որ վերջ տա իմ թշվառ կյանքին» (Բերի)։

Ջիլի և Բերիի պես երբեմն դուք է՞լ եք զգում, որ սթրեսը չափից շատ է ձեր կյանքում։ Եթե այո, ապա հաջորդ հոդվածները կարող են սփոփել և օգնել ձեզ։ Դրանցում խոսվում է այն մասին, թե ինչից է առաջանում սթրեսը, ինչպես այն կարող է ազդել ձեզ վրա, և ինչպես կարող եք ինչ-որ չափով թեթևացում գտնել։

a Անունները փոխված են։