Անցնել բովանդակությանը

Մեծ Բաբելոնը պատկերված է որպես մարմնավաճառ կին, ով մանուշակագույն և ալ կարմիր հագուստ է հագել և գրկախառնվել է թագավորի հետ։ Հետին պլանում կրոնական առաջնորդը թագադրում է արքային

Ի՞նչ է Մեծ Բաբելոնը

Ի՞նչ է Մեծ Բաբելոնը

Աստվածաշնչի պատասխանը

 «Հայտնություն» գրքում խոսվում է մի «կնոջ» մասին, ով «մեծ մարմնավաճառ» է և «առեղծվածային մի անուն» ունի՝ «Մեծ Բաբելոն» (Հայտնություն 17։1, 3, 5)։ Այս կինը ներկայացնում է աշխարհի բոլոր կեղծ կրոններին՝ միասին վերցրած, կրոններ, որոնք «Աստծու մասին ճշմարտությունը ստի հետ են փոխել» a (Հռոմեացիներ 1։25)։ Թեև այս կրոնները շատ առումներով տարբեր են իրարից, բայց ունեն մեկ ընդհանրություն. նրանք բոլորն էլ հեռացնում են մարդկանց ճշմարիտ Աստծուն՝ Եհովային մատուցվող պաշտամունքից (2 Օրենք 4։35

Առանձնահատկություններ, որոնք օգնում են պարզել՝ ինչ է Մեծ Բաբելոնը

  1.   Մեծ Բաբելոնը խորհրդանիշ է։ «Հայտնություն» գրքում արձանագրված տեսիլքները խորհրդանշական լեզվով են ներկայացված, ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Մեծ Բաբելոնը բառացի կին չէ, այլ խորհրդանիշ է (Հայտնություն 1։1)։ Բացի այդ՝ գրված է, որ նա «նստած է շատ ջրերի վրա», որոնք ներկայացնում են «տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներ, բազմություններ և ազգեր» (Հայտնություն 17։1, 15)։ Բառացի կինը չէր կարող նման բան անել։

  2.   Մեծ Բաբելոնը համաշխարհային ազդեցություն ունի։ Նա ներկայացվում է որպես մի «մեծ քաղաք, որն իշխում է երկրի թագավորների վրա» (Հայտնություն 17։18)։ Հետևաբար Մեծ Բաբելոնը գործում է և ազդեցություն է բանեցնում համաշխարհային մասշտաբով։

  3.   Մեծ Բաբելոնը կրոնական կազմակերպություն է, ոչ թե քաղաքական կամ առևտրային։ Հին Բաբելոնը կրոնամոլ քաղաք էր և հայտնի էր ոգեհարցությամբ՝ «մոգություններով» և «կախարդանքներով» (Եսայիա 47։1, 12, 13; Երեմիա 50։1, 2, 38)։ Քաղաքի բնակիչները կեղծ պաշտամունքի մեջ էին մխրճված և այդպիսով ընդդիմանում էին Եհովային՝ ճշմարիտ Աստծուն (Ծննդոց 10։8, 9; 11։2-4, 8)։ Բաբելոնի ղեկավարները մեծամտորեն իրենց բարձր էին դասում Եհովայից և արհամարհական վերաբերմունք էին դրսևորում նրան մատուցվող երկրպագության հանդեպ (Եսայիա 14։4, 13, 14; Դանիել 5։2-4, 23)։ Այսօր Մեծ Բաբելոնը նույնպես հայտնի է «ոգեհարցությամբ», ինչը ցույց է տալիս, որ այն կրոնական կազմակերպություն է (Հայտնություն 18։23

     Մեծ Բաբելոնը չի կարող քաղաքական կազմակերպություն լինել, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ «երկրի թագավորները» ողբալու են նրա կործանման համար (Հայտնություն 17։1, 2; 18։9)։ Այն ոչ էլ առևտրային կազմակերպություն է, քանի որ «երկրի վաճառականներն» էլ են ողբալու նրա համար (Հայտնություն 18։11, 15

  4. Photograph taken by courtesy of the British Museum

    Բաբելոնի թագավոր Նաբոնիդի տապանաքարը՝ Սին, Իշտար և Շամաշ եռաստվածության խորհրդանիշներով

  5.   Մեծ Բաբելոնը կեղծ կրոններին լիովին համապատասխան խորհրդանիշ է։ Փոխանակ օգնելու, որ մարդիկ մտերմանան ճշմարիտ Աստված Եհովայի հետ՝ կեղծ կրոնները, ըստ էության, մղում են նրանց պաշտել այլ աստվածների։ Աստվածաշունչը դա անվանում է «հոգևոր պոռնկություն» (Ղևտական 20։6, ծնթ.; Ելք 34։15, 16, ծնթ.)։ Կեղծ կրոնները ներկայումս սովորեցնում են այնպիսի հավատալիքներ ու սովորույթներ, որոնք սկիզբ են առել հին Բաբելոնում։ Դրանցից են Երրորդությունը, հոգու անմահությունը և պաշտամունքի մեջ կուռքեր ու սրբապատկերներ օգտագործելը։ Բացի այդ՝ այս կրոնները փորձում են իրենց պաշտամունքը համատեղել աշխարհի հանդեպ սիրո հետ, աշխարհ, որը դեմ է գնում Աստծուն։ Աստվածաշունչը դա կոչում է անհավատարմություն՝ շնություն (Հակոբոս 4։4, ծնթ.)։

     Կեղծ կրոնների հարստությունը, ինչպես նաև այն, որ նրանք այդ ամենը ի ցույց են դնում, լիովին համապատասխանում է Մեծ Բաբելոնի աստվածաշնչյան նկարագրությանը։ Այնտեղ կարդում ենք, որ վերջինս «մանուշակագույն և ալ կարմիր հագուստ էր հագել, զարդարված էր ոսկով, թանկարժեք քարերով ու մարգարիտներով» (Հայտնություն 17։4)։ Մեծ Բաբելոնը «երկրի նողկալի բաների», կամ՝ Աստծուն անարգող գործերի և ուսմունքների աղբյուրն է (Հայտնություն 17։5)։ Կեղծ կրոնների անդամները «տարբեր լեզուներով խոսող ժողովուրդները, բազմությունները և ազգերն են», որոնք աջակցում են այդ «մարմնավաճառին»՝ Մեծ Բաբելոնին (Հայտնություն 17։15

 Մեծ Բաբելոնն է պատասխանատու «երկրի վրա սպանված բոլոր մարդկանց արյունը թափելու համար» (Հայտնություն 18։24)։ Մարդկության ողջ պատմության ընթացքում կեղծ կրոնները ոչ միայն հրահրել են պատերազմներ և ահաբեկչական գործողություններ, այլև թերացել են սովորեցնել մարդկանց Եհովայի՝ սիրո Աստծու մասին ճշմարտությունը (1 Հովհաննես 4։8)։ Դա էլ է պարարտ հող ստեղծել արյունահեղությունների համար։

Համակցված նկարներ։ Կրոնական շինություններ, որոնց շուրջը գտնվող նկարները ցույց են տալիս, թե ինչպես է կրոնը դարեր շարունակ աջակցել պատերազմներին։ 1. Խաչակրաց արշավանք։ 2. Առաջին համաշխարհային պատերազմ։ 3. Ուղղափառ եկեղեցու քահանան օրհնում է զինվորին։ 4. Աֆրիկացի եկեղեցականը միջցեղային բախումներ է հրահրում։ 5. Ճապոնացի զինվորները երկրպագում են կայսրին

Աստված ինչպե՞ս է վերաբերվում Մեծ Բաբելոնին

 Աստծու աչքին Մեծ Բաբելոնի հանցանքն ահռելի է. «նրա մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք» (Հայտնություն 18։4, 5)։ Աստված կեղծ կրոնների հանդեպ մեծ բարկությամբ է լցված իրեն սխալ ներկայացնելու և իր ծառաներին վատ վերաբերվելու համար։

Ի՞նչ կլինի Մեծ Բաբելոնին

 Աստվածաշնչում ասվում է, որ Աստված Մեծ Բաբելոնի դեմ «դատավճիռ է կայացրել» (Հայտնություն 18։20)։ Աստվածաշնչում խորհրդանշական լեզվով նկարագրվում է, թե Աստված ինչպես վերջ կդնի կեղծ կրոններին (Հայտնություն 18։8)։ Նա կմղի ալ կարմիր գազանին, որը քաղաքական մի հզոր կառույցի խորհրդանիշն է, դեմ դուրս գալ կեղծ կրոններին և հիմնովին կործանել նրանց (Հայտնություն 17։16, 17)։ «Այսպիսի արագությամբ վայր կգցվի մեծ քաղաք Բաբելոնը, և նա այլևս չի լինի» (Հայտնություն 18։21)։ Ուստի նրանք, ովքեր ուզում են Աստծու հավանությունն ունենալ, պետք է «դուրս գան նրանց միջից», այսինքն՝ խզեն կապերը կեղծ կրոնների հետ (2 Կորնթացիներ 6։14-17

a Կարդացեք «Ինչպե՞ս գտնեմ ճշմարիտ կրոնը» հոդվածը։