Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

JW LIBRARY

Ինչպես տեղադրել JW Library հավելվածը, երբ այն հասանելի չէ հավելվածների խանութում—Windows

Ինչպես տեղադրել JW Library հավելվածը, երբ այն հասանելի չէ հավելվածների խանութում—Windows

Եթե ձեր Windows սարքի վրա չեք կարողանում Microsoft Store-ից տեղադրել JW Library հավելվածը, կարող եք անել դա ձեռքով՝ օգտագործելով Windows-ի համար JW Library-ի տեղադրման փաթեթը։

Գուցե կարիք լինի, որ փոխեք ձեր սարքի կարգավորումները՝ թույլ տալով այլ աղբյուրներից հավելվածների տեղադրումը։ Բացեք Կարգավորումներ հավելվածը և գտեք մշակողի համար կարգավորումները։ Ապա միացրեք ցանկացած աղբյուրից կամ այլ աղբյուրներից հավելվածներ տեղադրելու ֆունկցիան։ Նշում. կախված ձեզ մոտ առկա Windows-ի տարբերակից՝ այդ ֆունկցիան գուցե կոչվի «Developer Mode» կամ «Sideload apps»։

Բեռնեք և տեղադրեք Windows-ում JW Library հավելվածը տեղադրելու համար անհրաժեշտ ֆայլերը։

  1. Սեղմեք այս էջի վրա գտնվող Բեռնել կոճակը և տեղադրման ֆայլերի փաթեթը պահպանեք լոկալ կրիչի վրա։

  2. Մկնիկի աջ կոճակով սեղմեք .zip ընդլայնմամբ ֆայլը և ապաարխիվացրեք այն։

  3. Բացեք թղթապանակը, մկնիկի աջ կոճակով սեղմեք Install.ps1 ֆայլը և ընտրեք կատարել PowerShell-ի միջոցով կետը։

  4. Եթե անհրաժեշտ է, հաստատեք ստորագրման սերտիֆիկատի տեղադրումը։

  5. Երբ տեղակայումն ավարտվի, այդ մասին տեղեկացնող ծանուցում կհայտնվի։

Ժամանակ առ ժամանակ ստուգեք հավելվածի ավելի թարմ տարբերակների առկայությունը։

  1. JW Library հավելվածում բացեք Կարգավորումներ բաժինը տեսնելու համար, թե ձեր սարքի վրա որ տարբերակն է տեղադրված։

  2. Եթե Կարգավորումներ բաժնում հավելվածի տարբերակի թիվը ավելի ցածր լինի ստորև նշված թվից, ապա հետևելով վերոնշյալ քայլերին՝ բեռնեք և տեղադրեք հավելվածը։

Տարբերակ 15.0.398 (536532)