1 Պետրոս 5։1-14
5 Ես, որ նույնպես երեց եմ+, Քրիստոսի չարչարանքների վկան+ և մասնակից այն փառքին, որ պիտի հայտնվի+, ձեր մեջ եղող երեցներին այս հորդորն եմ տալիս.
2 հովվեք+ ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը+ ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն+, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված+, այլ ջանասիրությամբ,
3 ոչ թե իշխելով+ նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են+, այլ հոտին օրինակ լինելով+։
4 Եվ երբ հովվապետը+ հայտնվի, դուք փառքի անթառամ+ պսակը կստանաք+։
5 Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք+ տարեցներին*։ Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհամտություն դրսևորեք*+, որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում+։
6 Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ+,
7 և ձեր ամբողջ հոգսը+ նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին+։
8 Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք+։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա+։
9 Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան+՝ իմանալով, որ նույնանման չարչարանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում+։
10 Աստված, որը ամեն ինչում անզուգական բարություն է դրսևորում և որը ձեզ դեպի իր հավիտենական փառքը+ կանչեց Քրիստոսի հետ միության+ մեջ լինելու շնորհիվ, ձեր մի փոքր ժամանակ չարչարվելուց հետո+ ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ+ ու կզորացնի+։
11 Նրանն է զորությունը+ հավիտյան։ Ամեն։
12 Սիլվանոս+ հավատարիմ եղբոր միջոցով, ինչպես որ ես եմ նրան համարում, մի քանի խոսքով գրեցի ձեզ+, որպեսզի քաջալերեմ և լրջորեն վկայեմ, որ սա է Աստծու ճշմարիտ անզուգական բարությունը. ամուր կառչեք դրանից+։
13 Ձեզ իր բարևներն է ուղարկում նա*, որ Բաբելոնում է+՝ ձեզ նման ընտրվածը, ինչպես նաև Մարկոսը+՝ իմ որդին։
14 Ողջունեք իրար սիրո համբույրով+։
Խաղաղություն+ լինի ձեզ բոլորիդ, որ Քրիստոսի հետ միության մեջ եք։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «երեցներին»։
^ Բռց.՝ «խոնարհամտությամբ գոտևորվեք»։
^ Հուն-ում սա իգ. սեռի դերանուն է, և հվնբր խոսքը Բաբելոնում գտնվող ժողովի մասին է։