Սաղմոս 27։1-14

Դավթի սաղմոսը։ 27  Եհովան է իմ լույսն+ ու իմ փրկությունը+։Ումի՞ց պիտի ես վախենամ+։Եհովան է իմ կյանքի ամրոցը+։Ումի՞ց պիտի ես դողամ+։   Երբ չարագործները մոտեցան ինձ, որ մարմինս ուտեն+՝Իմ հակառակորդներն ու ինձ թշնամություն անողները+,Իրե՛նք սայթաքեցին ու ընկան+։   Եթե զորքը բանակ դնի իմ դեմ+,Սիրտս վախ չի զգա+։Եվ եթե մինչև իսկ պատերազմի էլ դուրս գան իմ դեմ+,Դարձյալ նրան կապավինեմ+։   Մի բան խնդրեցի Եհովայից+,Եվ սա է իմ փափագը+,Որ կյանքիս բոլոր օրերում Եհովայի տանը բնակվեմ+,Եհովայի վայելչությունը տեսնեմ+Եվ հիացմունքով նրա տաճարին+ նայեմ։   Աղետի օրը նա կթաքցնի ինձ իր ծածկի տակ+,Իր վրանի ծածուկ տեղում կպահի+,Բարձր ժայռի վրա ինձ կդնի+։   Եվ հիմա գլուխս բարձր կլինի ինձ շրջապատող թշնամիների վրա+,Ու ես նրա վրանում ուրախության բացականչություններ կմատուցեմ՝ որպես զոհ+,Երգով ու երաժշտությամբ Եհովային կգովաբանեմ+։   Լսի՛ր, Եհո՛վա, իմ ձայնը, երբ կանչեմ քեզ+,Հաճությո՛ւնդ ցույց տուր ինձ և պատասխա՛ն տուր+։   Սրտիս մեջ քո խոսքը հնչեց. «Իմ երե՛սը փնտրեք»+։Քո երեսը, ո՛վ Եհովա, ես պիտի փնտրեմ+։   Մի՛ ծածկիր երեսդ ինձանից+։Բարկության մեջ մի՛ շրջվիր քո ծառայից+։Դու իմ օգնականը դարձիր+։Մի՛ թող ինձ և մի՛ հեռացիր ինձանից, ո՛վ իմ փրկության Աստված+։ 10  Նույնիսկ եթե հայրս ու մայրս ինձ թողնեն+,Եհովան կընդունի ինձ+։ 11  Սովորեցրո՛ւ ինձ, Եհո՛վա, քո ճանապարհը+,Առաջնորդի՛ր ինձ ուղղամտության ճանապարհով և պաշտպանի՛ր թշնամիներից։ 12  Մի՛ մատնիր ինձ իմ ոսոխների կամքին+,Որովհետև իմ դեմ սուտ վկաներ են կանգնել+,Եվ անօրենություն են փնչացնում+։ 13  Իսկ եթե ես չհավատայի, որ պիտի տեսնեմ Եհովայի բարությունը ողջերի աշխարհում+.⁠.⁠. 14  Հույսդ Եհովայի վրա դիր+. քա՛ջ եղիր և թող սիրտդ ամրապնդվի+։Այո՛, հույսդ Եհովայի վրա դիր+։

Ծանոթագրություններ