Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ եղբայր Վիկտոր Ուայթը, ով «Գաղաադի» շրջանավարտ է, ելույթ է ներկայացնում (Մինդանաո, Ֆիլիպիններ)։ Աջ կողմում՝ Ֆիլիպիններ ժամանած առաջին միսիոներներից մի քանիսը

ՀՈՒՆԻՍԻ 14, 2022
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ

Յոթանասունհինգ տարվա միսիոներական գործունեություն Ֆիլիպիններում

Յոթանասունհինգ տարվա միսիոներական գործունեություն Ֆիլիպիններում

1947 թ. հունիսի 14-ին Մանիլայի նավահանգիստ իջան երեք տղամարդիկ՝ եղբայրներ Լորենցո Ալպիչը, Էրլ Ստյուարտը և Վիկտոր Ուայթը: Նրանց ժամանումով Ֆիլիպիններում դրվեց միսիոներական գործունեության սկիզբը։ Մոտ մեկ ամիս անց այդ խմբին միացավ «Գաղաադն» ավարտած մեկ այլ միսիոներ՝ Նիկ Սկելպերիկը։

Այս եղբայրները կրթված էին և պատրաստ ծառայելու։ Նրանք միացան Ֆիլիպիններում քարոզչական գործին մասնակցող 2 400 քարոզիչներին։ 1958 թ.–ին՝ ընդամենը 11 տարի անց, Թագավորության քարոզիչների միջին թիվը գրեթե տասնապատկվեց՝ հասնելով 23 000–ի։ Այսօր՝ առաջին միսիոներների ժամանումից 75 տարի անց, Ֆիլիպիններում Եհովայի վկաների թիվը հասել է ավելի քան 230 000-ի։

Եղբայրներ Միլթոն Հենշելն ու Նաթան Նորը համաժողովի վայրում (Մանիլա)

Միսիոներների գալը ամենևին էլ պատահական չէր: Նախքան նրանց ժամանումը եղբայր Նաթան Նորը, որն այն ժամանակ Դիտարանի ընկերության նախագահն էր, ելույթ ունեցավ 1947 թ. մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ը Մանիլայում տեղի ունեցած Եհովայի վկաների պատմական համաժողովի ժամանակ։ Եղբայր Նորը հավաստիացրեց ներկաներին, որ շուտով «Գաղաադն» ավարտած միսիոներներ կուղարկվեն վերակազմակերպելու քարոզչական գործը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Ձախ կողմում՝ «Ազգեր, որոնք գովաբանում են Աստծուն» խորագրով համաժողովի առաջին օրը (1947 թ. մարտի 31, Մանիլա): Աջ կողմում՝ եղբայր Միլթոն Հենշելը ելույթ է ներկայացնում

Համաժողովի վերջին օրը Մանիլա բեյում՝ պատերազմից կործանված նավերի մոտ, մկրտվեցին 151 եղբայրներ և քույրեր։ Այդ օրը ավելի ուշ եղբայր Նորը 4 200 ունկնդիրների համար ներկայացրեց «Բոլոր մարդկանց ուրախությունը» վերնագրով հանրային ելույթը, որը հազարավոր մարդկանց համար միաժամանակ հեռարձակվեց ռադիոյով։ Եղբայր Նորը և եղբայր Միլթոն Հենշելը, որը նույնպես գլխավոր վարչությունից էր, հորդորեցին եղբայրներին կազմակերպված կերպով շարունակել քարոզչական գործը։

Մանիլա բեյում 1947 թ. ապրիլի 2-ին՝ համաժողովի վերջին օրը մկրտվողներից մի քանիսը

Անդրադառնալով անցած 75 տարիների գործունեությանը՝ եղբայր Դենտոն Հոպկինսոնը, ով 1954 թ.-ից ծառայում է Ֆիլիպիններում, ասում է. «Առաջին միսիոներները, որոնք ժամանեցին 1947 թ.-ին, մեծ դեր ունեցան ժողովների ամրապնդման և կազմակերպման գործում, ինչին էլ հաջորդեց մեծ աճը»։

Մենք երախտապարտ ենք մեր երկնային Հորը՝ Եհովային, Ֆիլիպիններում և ամբողջ աշխարհում իր ժրաջան ծառաների գործը օրհնելու համար (Եսայիա 60։22