ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2018
ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում Եհովայի վկաներին անհիմն մեղադրում են «ծայրահեղական» գործունեություն ծավալելու նպատակով «զենք» պահելու մեջ
Որոշ միջազգային լրատվամիջոցներ հայտնել են, որ Ռուսաստանի Կիրովի մարզում վերջերս կատարված խուզարկումների արդյունքում իշխանությունները հայտնաբերել են «զենքեր», որոնք, նրանց խոսքերով, պատկանում են Եհովայի վկաներին։ Սակայն այդ «զենքերը» իշխանությունները հայտնաբերել են մի մարդու տանը, ով Եհովայի վկա չէ։ Դրանք, իրականում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած երեք ժանգոտած և օգտագործման համար ոչ պիտանի զենքեր են՝ երկու նռնակ և մեկ ական։ Այդ անհատի կինը, ով Եհովայի վկա է, նույնիսկ տեղյակ չէր, որ իր ամուսինը նման բաներ ունի։
«Զենքերի» տերը եղել է ռուսական հայտնի «Պոիսկ», կամ՝ «Որոնում» ջոկատի ղեկավարը։ Ջոկատը որոնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների մասունքները, որպեսզի դրանք պատշաճ կերպով հողին հանձներ։ Որոնողական աշխատանքների ժամանակ նրանք հաճախ գտնում էին պատերազմից մնացած տարբեր իրեր, այդ թվում՝ անպիտան զենքեր։
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են կեղծ տեղեկություններ տարածել, որպեսզի արատավորեն որպես խաղաղասեր մարդկանց մեր համբավը, ինչը մեզ հիշեցնում է Հիսուսի այն խոսքերը, ըստ որոնց՝ հակառակորդները «ստելով ամեն տեսակ չար բաներ» կխոսեն իր աշակերտների դեմ (Մատթեոս 5։11)։