Անցնել բովանդակությանը

«Իդայ» ցիկլոնի պատճառած ավերածությունները Բեյրայի (Մոզամբիկ) արվարձանում

ՄԱՐՏԻ 27, 2019
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Իդայ» ցիկլոնը հարվածել է Աֆրիկայի հարավարևելյան շրջաններին

«Իդայ» ցիկլոնը հարվածել է Աֆրիկայի հարավարևելյան շրջաններին

2019 թ. մարտի 14-ին՝ հինգշաբթի, «Իդայ» ցիկլոնը հարվածեց Մոզամբիկին և, շարունակելով իր ավերածությունները, պատուհասեց Մալավին ու Զիմբաբվեն։ Այս ցիկլոնը, որն արդեն անվանում են հարավային կիսագնդի ամենակործանարար փոթորիկներից մեկը, ավերել է ճանապարհներ և շինություններ, ինչի հետևանքով տուժել է 2,6 միլիոնից ավելի մարդ։ Տարերքը արդեն խլել է ավելի քան 200 մարդու կյանք։ Ցավոք, Մոզամբիկում զոհվածների թվում են մեր երկու քույրերը, ինչպես նաև երկու երեխաներ, որոնք չմկրտված քարոզիչներ էին, իսկ Զիմբաբվեում՝ 14-ամյա եղբայր, որը զոհվեց, երբ նրա տունը փլուզվեց սողանքի պատճառով։

Ինհամիզուայում (Մոզամբիկ) գտնվող Թագավորության սրահը լրջորեն վնասվել է «Իդայ» ցիկլոնի հետևանքով

Մոզամբիկի մասնաճյուղը տեղեկացնում է, որ մեր եղբայրներից շատերի տներն ու մի շարք Թագավորության սրահներ վնասվել կամ ավերվել են։ Զիմբաբվեի մասնաճյուղը հաստատել է, որ վնասվել է մեր եղբայրներին պատկանող 15 տուն, ինչպես նաև 2 Թագավորության սրահ։ Մալավիի մասնաճյուղը հայտնում է, որ մեր հավատակիցներին պատկանող 764 տուն փլուզվել է, իսկ 201-ը՝ վնասվել։ Վնասվել է նաև երկու Թագավորության սրահ։ Հումանիտար օգնություն տրամադրելու աշխատանքները համակարգելու նպատակով կազմավորվել է աղետից տուժածներին օգնելու վեց կոմիտե, երկուսը՝ Մոզամբիկում, և չորսը՝ Մալավիում։

Երկու հաստ ճյուղեր որպես հենարան են ծառայում Մալավիում գտնվող մեր երկու եղբայրների տների համար, որոնց պատերը փլուզվել են

Մենք խոր ցավ ենք ապրում մեր եղբայրների ու քույրերի համար, ովքեր տառապանքներ են կրում այս բնական աղետի հետևանքով։ Աղոթում ենք, որ բոլոր տուժած քարոզիչները շարունակեն ապավինել Եհովային՝ վստահ լինելով, որ նա խաղաղություն կտա իրենց, ինչի կարիքը նրանք շատ ունեն (Հռոմեացիներ 15։13