Ձեզ հրավիրում ենք
Մաքուր երկրպագություն
2025 Եհովայի վկաների համաժողով
Գտեք համաժողովի Ձեզ ամենամոտ վայրը
Մուտքն ազատ է • Հանգանակություն չկա
Ծրագրի ուշագրավ մասերը
Ուրբաթ։ Կդիտեք տեսանյութերի շարք, որը Ձեզ կտեղափոխի այն վայրեր, որտեղ Հիսուսն ապրել ու քարոզել է։
Շաբաթ։ Կտեսնեք, թե ինչպես են դարեր առաջ ասված մարգարեությունները կատարվել Հիսուսի ծառայության վաղ շրջանում։
Կիրակի։ «Ինչի՞ վրա է հիմնված ձեր հավատը» վերնագրով ելույթից կիմանաք, թե ինչու է կարևոր, թե ինչին ենք հավատում, և թե ինչպես կարող ենք գտնել ճշմարտությունը։
Վիդեոբեմադրություն
«Ավետարան ըստ Հիսուսի.մաս 2 և 3»
Երբ Հիսուսը մկրտվեց, նա դարձավ Մեսիան, կամ՝ Քրիստոսը։ Դրան հաջորդող ամիսներին նա փորձվեց Սատանայի կողմից, սկսեց ընտրել իր աշակերտներին և գործել իր առաջին հրաշքները։ Դիտեք վիդեոբեմադրության այս և այլ դրվագները համաժողովի բոլոր օրերին։
Այցելեք jw.org կայք ու գտեք համաժողովի ամբողջական ծրագիրը և դիտեք հետևյալ տեսանյութերը։
Ինչպե՞ս են անցկացվում մեր համաժողովները
Իմացեք, թե ինչ է Ձեզ սպասում Եհովայի վկաների համաժողովին։
Եհովայի վկաների համաժողով 2025. «Մաքուր երկրպագություն»
Տեսեք, թե ինչի մասին է այս տարվա համաժողովը։
Աստվածաշնչյան վիդեոբեմադրության անոնս. «Ավետարան ըստ Հիսուսի»
Իր ծառայության հենց սկզբից Հիսուսը բախվեց հակառակության մարդկանց և Սատանայի ու դևերի կողմից։ Արդյոք նա զիջումների գնա՞ց։