Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՄԱՏԹԵՈՍ 12, 13

Ցորենի և որոմների մասին առակը

Ցորենի և որոմների մասին առակը

Հիսուսը ցորենի և որոմների առակի միջոցով բացատրեց, թե երբ և ինչպես է մարդկանց միջից հավաքելու ողջ ցորեն դասակարգը՝ օծյալ քրիստոնյաներին, որի «ցանքը» սկսվել է 33 թ.-ին։

13։24

Մի մարդ լավ սերմ ցանեց իր արտում

  • Սերմնացան՝ Հիսուս Քրիստոս

  • Լավ սերմի ցանքը՝ Հիսուսի աշակերտները օծվում են սուրբ ոգով

  • Արտ՝ աշխարհ, կամ՝ մարդկություն

13։25

«Մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, որոմ ցանեց»

  • Թշնամի՝ Սատանա

  • Մարդիկ քնած էին՝ առաքյալների մահը

13։30

«Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը»

  • Ցորեն՝ օծյալ քրիստոնյաներ

  • Որոմներ՝ կեղծ քրիստոնյաներ

«Նախ որոմները հավաքեք.... հետո գնացեք և ցորենը հավաքեք»

  • Ծառաներ/հնձվորներ՝ հրեշտակներ

  • Ցորենը հավաքում են՝ կեղծ քրիստոնյաները առանձնացվում են օծյալ քրիստոնյաներից

  • Հավաքումը ամբարի մեջ՝ օծյալ քրիստոնյաները հավաքվում են վերականգնված ժողովում

Երբ հնձի ժամանակը սկսվեց, ճշմարիտ քրիստոնյաները ինչո՞վ էին տարբերվում կեղծ քրիստոնյաներից

Այս առակը հասկանալը ի՞նչ օգուտներ է բերում անձամբ ինձ