ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ճշմարտությամբ հետաքրքրվող անհատներին հորդորենք այցելել ժողովի հանդիպումների

Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. ճշմարտությամբ հետաքրքրվող անհատներին հորդորենք այցելել ժողովի հանդիպումների

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Ժողովի հանդիպումները հնարավորություն են տալիս կանոնավորաբար «երգելու Եհովային» և գովաբանելու նրան (Սղ 149։1)։ Հանդիպումների ժամանակ մենք սովորում ենք կատարել Աստծու կամքը (Սղ 143։10)։ Ճշմարտությամբ հետաքրքրվող անհատները և Աստվածաշունչ ուսումնասիրողները սովորաբար հոգևորապես ավելի արագ են առաջադիմում, երբ սկսում են հաճախել ժողովի հանդիպումներին։

ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ

  • Հնարավորինս շուտ հրավիրիր նրան հանդիպման։ Կարիք չկա, որ սպասես, մինչև Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվի (Հտն 22։17

  • Հետաքրքրություն ցույց տվող անհատին բացատրիր, թե նա ինչ կարող է ակնկալել, և թե ինչ է քննարկվելու հաջորդ հանդիպմանը։ Այս հարցում կարող են օգնել ժողովի հանդիպումների հրավիրատոմսը, «Ի՞նչ են անում Թագավորության սրահում» տեսանյութը և «Եհովայի կամքը» գրքույկի 5-րդ և 7-րդ դասերը։

  • Օգնություն առաջարկիր։ Գուցե հետաքրքրություն ցույց տվող անհատը կարիք ունի, որ իրեն մեքենայով տանեն ժողովի հանդիպման, կամ իրեն օգնություն է հարկավոր պատշաճ հագուստ ընտրելու համար։ Հանդիպման ժամանակ նստիր նրա կողքը, և միասին հետևեք ծրագրին։ Ծանոթացրու նրան ուրիշների հետ։