Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԵՐԳ 31

Քայլենք Աստծու հետ

Քայլենք Աստծու հետ

(Միքիա 6։8)

  1. 1. Քայլենք Աստծու հետ հեզ ոգով,

    Լինենք համեստ ու խոնարհ։

    Աստծուն ծառայենք, նրան վստահենք,

    Խնդրենք, որ նա մեզ ուժ տա։

    Եթե Աստված ուղեկիցն է մեր,

    Ճամփից մենք չենք շեղվի։

    Հոր ձեռքը միշտ ամուր բռնենք

    Եվ լսենք նրա ձայնին։

  2. 2. Քայլենք Աստծու հետ և ձգտենք,

    Ազնիվ, արդար միշտ ապրել։

    Որտեղ էլ լինենք և ինչ էլ անենք,

    Յահին պատվենք գործով մեր։

    Որքան էլ որ այս ճամփան լինի

    Դժվար և քարքարոտ,

    Հիշենք, որ Հայրն է մեր կողքին,

    Ընթանանք կյանքի ուղով։

  3. 3. Քայլենք Աստծու հետ ողջ կյանքում,

    Ուրախ լինենք մշտապես։

    Եհովան ընկերն է մեր լավագույն,

    Օրհնում է, պաշտպանում մեզ,

    Օգնում է, որ մեր քայլերն ուղղենք,

    Մեզնից չի հեռանում։

    Ցնծանք, Աստծուն փառաբանենք.

    Մենք նրա՛ն ենք պատկանում։