ԵՐԳ 30
Իմ Հայր, իմ Աստված, իմ Ընկեր
-
1. Կյանքը այս չար աշխարհում
Վիշտ է բերում, արցունքներ ու ցավ,
Բայց ամեն օր ես կասեմ.
«Իմ կյանքն իզուր չանցավ»։
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ Հա՛յր, դու անարդար չես,
Որ մոռանաս գործն ու սերը իմ։
Երբեք դու չես լքում ինձ,
Ես մենակ չեմ ամենևին։
Կյանքով է լի իմ սիրտը,
Եվ զգում եմ սերդ հավատարիմ։
Դու իմ Հայրն ես, իմ Աստվածն ես,
Ընկերն անգին։
-
2. Հին, լավ օրերը անհոգ
Հուշ են դարձել իմ տկար սրտում,
Բայց հավատիս աչքերով
Առաջ եմ ես նայում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Իմ Հա՛յր, դու անարդար չես,
Որ մոռանաս գործն ու սերը իմ։
Երբեք դու չես լքում ինձ,
Ես մենակ չեմ ամենևին։
Կյանքով է լի իմ սիրտը,
Եվ զգում եմ սերդ հավատարիմ։
Դու իմ Հայրն ես, իմ Աստվածն ես,
Ընկերն անգին։
(Տես նաև Սաղ. 71։17, 18)։