Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ողորմածություն

Ողորմածություն

Ի՞նչ է ներառում ողորմածությունը

  • Առնչվող արձանագրություններ

    • Սղ 51։1, 2— Դավիթ թագավորը Եհովայից ողորմություն է աղերսում՝ խնդրելով, որ ների իրեն և մաքրի մեղքերից

    • Ղկ 10։29-37— Հիսուսը ողորմածության դաս է սովորեցնում՝ պատմելով մի սամարացու մասին, ով հրեայի հանդեպ բարություն ու հոգատարություն է դրսևորում

Ինչո՞ւ բոլոր մարդիկ կարիք ունեն, որ իրենց հանդեպ ողորմածություն դրսևորվի

Եհովան ի՞նչ օրինակ է թողել ողորմած լինելու հարցում

Ելք 34։6; Նեմ 9։17; Սղ 103։8; 2Կթ 1։3

  • Առնչվող արձանագրություններ

    • Հոբ 42։1, 2, 6-10; Հկ 5։11— Եհովան ողորմածաբար է վարվում Հոբի հետ և սովորեցնում, թե ինչպես նա էլ կարող է ողորմած լինել

    • Ղկ 15։11-32— Հիսուսը նկարագրում է Եհովայի ողորմածությունը՝ պատմելով, թե ինչպես է մի հայր ներում իր որդուն, ով ըմբոստանում է, բայց հետո զղջում

Եհովան ինչո՞ւ է ողորմած մեր հանդեպ

Քրիստոսի զոհն ի՞նչ դեր է խաղում մեր մեղքերի ներման հարցում

Ինչո՞ւ պետք է խնդրենք, որ Եհովան ողորմած լինի մեր հանդեպ, և միշտ շնորհակալ լինենք դրա համար

Ղկ 11։2-4; Եբ 4։16

  • Առնչվող արձանագրություններ

    • Սղ 51։1-4— Իր կատարած սխալների համար մեղավորության ուժգին զգացումով լցված՝ Դավիթ թագավորը խոնարհաբար խնդրում է, որ Եհովան ողորմի իրեն

    • Ղկ 18։9-14— Հիսուսը առակի միջոցով ընդգծում է, որ Եհովան ողորմած է նրանց հանդեպ, ովքեր խոնարհաբար ընդունում են իրենց թերացումները

Ինչո՞ւ նույնիսկ լուրջ մեղք գործած անհատի հանդեպ կարող է ողորմություն դրսևորվել

2Օր 4։29-31; Ես 55։7

  • Առնչվող արձանագրություններ

    • 2Տգ 33։9-13, 15— Չնայած Մանասեն չափազանց չար թագավոր է, բայց զղջում է և ողորմություն աղերսում։ Նա կրկին գահ է նստում, ինչից հետո իր գործերով փաստում է, որ իսկապես փոխվել է

    • Հվն 3։4-10— Թեև նինվեցիները դաժան են ու արյունապարտ, նրանք զղջում են և Աստծուց ներում ստանում

Եհովայի ողորմությունը ստանալու համար ինչո՞ւ է անհրաժեշտ խոստովանել մեղքերը և փոխել սխալ ընթացքը

Եհովայի ողորմությունը երաշխիք չէ, որ չենք պատժվի մեր մեղքերի համար ու չենք կրի դրանց դառը հետևանքները

Ինչո՞ւ պետք է ողորմած լինենք

Եթե ողորմած չլինենք, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ Եհովայի հետ մեր մտերմության վրա

Մթ 9։13; 23։23; Հկ 2։13

Տես նաև Առ 21։13

  • Առնչվող արձանագրություններ

    • Մթ 18։23-35— Հիսուսը առակի միջոցով ցույց է տալիս, որ եթե անհատը ողորմած չէ, Եհովան էլ նրա հանդեպ ողորմած չի լինի

    • Ղկ 10։29-37— Հանրահայտ առակից պարզ է դառնում, որ Եհովան և Հիսուսը չեն ընդունում այն մարդկանց, ովքեր ողորմած չեն, սակայն հավանություն են տալիս նրանց, ովքեր վարվում են գթասիրտ սամարացու պես

Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ողորմած մարդկանց