Անցնել բովանդակությանը

Մի օր վերջ կլինի՞ տառապանքին

Մի օր վերջ կլինի՞ տառապանքին

Ձեր կարծիքով՝

  • այո

  • ոչ

  • միգուցե

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Աստված.... կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Համոզվածություն, որ Աստված չէ մեր խնդիրների պատճառը (Հակոբոս 1։13

Մխիթարություն, որ Աստված հասկանում է՝ ինչ ծանր է մեզ համար (Զաքարիա 2։8

Հույս, որ ամեն տեսակ տառապանք վերջ կգտնի մի օր (Սաղմոս 37։9–11

ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Աստված ատում է անարդարությունն ու տառապանքը։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչ էր զգում Աստված, երբ իր ժողովուրդը վատ վերաբերմունքի էր արժանանում։ Նա վշտանում էր՝ լսելով «նրանց հեծեծանքը» (Դատավորներ 2։18

    Աստված չի սիրում նրանց, ովքեր ցավ են պատճառում մյուսներին։ Աստվածաշունչն ասում է, որ «անմեղ արյուն թափող ձեռքերը» գարշելի են իր համար (Առակներ 6։16, 17

  • Աստված մտածում է յուրաքանչյուրիս մասին։ Ճիշտ է, «ամեն մեկը գիտի իր վերքն ու ցավը», բայց այդ մասին գիտի նաև Եհովան (2 Տարեգրություն 6։29, 30

Իր Թագավորության միջոցով Եհովան շուտով վերջ է դնելու այն ամենին, ինչ տառապանք է պատճառում մեզ (Մատթեոս 6։9, 10)։ Իսկ մինչ այդ նա կարեկցանքով մխիթարում է նրանց, ովքեր դիմում են իրեն (Գործեր 17։27; 2 Կորնթացիներ 1։3, 4

ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ տառապենք։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 5։12; 2 ՊԵՏՐՈՍ 3։9