ԴԱՍ 57
Ի՞նչ կարող ես անել, եթե լուրջ մեղք գործես
Ճիշտ է, դու շատ ես սիրում Եհովային և ամեն ինչ անում ես, որ նրան ցավ չպատճառես, բայց երբեմն սխալներ կգործես։ Սակայն կան նաև լուրջ մեղքեր (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Եթե լուրջ մեղք գործես, հիշիր, որ Եհովան չի դադարել սիրել քեզ։ Նա ուզում է ներել և օգնել քեզ։
1. Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան ների մեզ
Եհովային սիրող մարդիկ խոր ցավ են զգում, երբ հասկանում են, որ լուրջ մեղք են գործել։ Սակայն նրանք մխիթարություն են գտնում Եհովայի խոստման մեջ, որը նա տվել է իր ժողովրդին. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը որդան կարմիրի պես լինեն, ձյան պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1։18)։ Եթե անկեղծորեն զղջանք, Եհովան լիովին կների մեզ։ Իսկ ինչպե՞ս պետք է զղջանք։ Խոր ափսոսանք զգալով՝ մենք պետք է դադարեցնենք մեր սխալ ընթացքը և աղաչենք Եհովային, որ ների մեզ։ Հետո պետք է ջանքեր թափենք, որ ազատվենք այն մտածելակերպից կամ սովորություններից, որոնք դրդել են մեզ այդ մեղքը գործել, և շարունակենք հետևել Եհովայի չափանիշներին (կարդա Եսայիա 55։6, 7)։
2. Ինչպե՞ս է Եհովան երեցների միջոցով օգնում, երբ մեղք ենք գործում
Եհովան հորդորում է, որ լուրջ մեղք գործելու դեպքում «կանչենք ժողովի երեցներին» (կարդա Հակոբոս 5։14, 15)։ Նրանք սիրում են և՛ Եհովային, և՛ նրա գառներին։ Երեցները գիտեն՝ ինչպես օգնել մեզ, որ վերականգնենք Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (Գաղատացիներ 6։1)։
Երեցներն ինչպե՞ս են օգնում մեզ, երբ լուրջ մեղք ենք գործում։ Երկու կամ երեք երեց Աստվածաշնչի վրա հիմնված խրատ են տալիս։ Նրանք նաև գործնական խորհուրդներ են տալիս և աջակցում, որ այլևս լուրջ մեղք չգործենք։ Ժողովը վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար երեցները ժողովից հեռացնում են ցանկացած անհատի, ով լուրջ մեղքեր է գործում և չի զղջում։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե Եհովան ինչ կերպերով է օգնում մեզ, երբ լուրջ մեղք ենք գործում, և խորացրու գնահատանքդ նրա սահմանած այդ կարգի հանդեպ։
3. Մեղքը խոստովանելը կօգնի, որ հոգևորապես վերականգնվենք
Ցանկացած մեղք, որ գործում ենք, ազդում է Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։ Ուստի ճիշտ կլինի, որ խոստովանենք մեր մեղքը Եհովային։ Կարդացեք Սաղմոս 32։1–5 և քննարկեք հետևյալ հարցը։
-
Ինչո՞ւ լավ կլինի, որ ոչ թե թաքցնենք մեր մեղքերը, այլ խոստովանենք դրանք Եհովային։
Մենք թեթևացում կզգանք, եթե մեր մեղքերը Եհովային խոստովանելուց հետո օգնության համար դիմենք երեցներին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
-
Երեցներն ինչպե՞ս օգնեցին Քենոնին վերադառնալ Եհովայի մոտ։
Մենք պետք է անկեղծ ու ազնիվ լինենք երեցների հետ. նրանց նպատակը մեզ օգնելն է։ Կարդացեք Հակոբոս 5։16, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
-
Մեր ազնվությունն ինչպե՞ս կարող է օգնել երեցներին, որ աջակցեն մեզ։
4. Եհովան գթասիրտ է մեղք գործած մարդկանց հանդեպ
Եթե լուրջ մեղք գործած անհատը հրաժարվում է հետևել Եհովայի չափանիշներին, նա հեռացվում է ժողովից, և մենք չենք շփվում նրա հետ։ Կարդացեք 1 Կորնթացիներ 5։6, 11, հետո քննարկեք հետևյալ հարցը։
-
Եթե մի քիչ թթխմորը խմորում է ալյուրի ողջ զանգվածը, ապա ինչպե՞ս կազդի չզղջացող մեղավորի հետ շփումը ժողովի վրա։
Ընդօրինակելով Եհովայի գթասրտությունը, որը նա դրսևորում է մեղք գործած անկատար անձանց հանդեպ՝ երեցները նախաձեռնում են, որ օգնեն ժողովից հեռացված մարդկանց։ Շատերը վերադարձել են ժողով, որովհետև թեև խրատը ցավոտ է եղել, բայց օգնել է սթափվել (Սաղմոս 141։5)։
Մեղք գործած մարդկանց հանդեպ Եհովայի վերաբերմունքն ինչպե՞ս է ցույց տալիս, որ նա ողջամիտ է, գթառատ և սիրառատ։
5. Եհովան ներում է մեզ, երբ զղջում ենք
Հիսուսը մի օրինակի միջոցով ցույց տվեց, թե Եհովան ինչ է զգում, երբ մարդ զղջում է։ Կարդացեք Ղուկաս 15։1–7, հետո քննարկեք հետևյալ հարցը։
-
Այս առակից ի՞նչ ես սովորում Եհովայի մասին։
Կարդացեք Եզեկիել 33։11 և քննարկեք հետևյալ հարցը։
-
Զղջալն ի՞նչ կարևոր քայլ է ներառում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Վախենում եմ, որ եթե երեցներին ասեմ իմ գործած մեղքի մասին, ժողովից կհեռացվեմ»։
-
Ի՞նչ կասես այն մարդուն, որն այսպես է մտածում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եթե լուրջ մեղք գործենք, բայց անկեղծորեն զղջանք և վճռենք ուղղվել, Եհովան կների մեզ։
Վերհիշենք
-
Ինչո՞ւ լավ կլինի, որ մեր մեղքերը խոստովանենք Եհովային։
-
Ի՞նչ պետք է անենք, որ մեր մեղքերը ներվեն։
-
Եթե լուրջ մեղք գործենք, ինչո՞ւ պետք է երեցներից օգնություն խնդրենք։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Եհովան ինչպես մի մարդու հանդեպ այնպիսի ողորմածություն դրսևորեց, որի մասին գրված է Եսայիա 1։18-ում։
Երեցներն ինչպե՞ս են փորձում օգնել լուրջ մեղք գործած մարդկանց։
Տես, թե չզղջացող մեղավորների հանդեպ ինչպես է սեր ու գթասրտություն դրսևորվում։
«Օգնություն ժողովից հեռացվածներին» («Դիտարան», 2024 թ. օգոստոս)
Ընթերցիր «Պիտի վերադառնայի Եհովայի մոտ» պատմությունը և տես, թե մի մարդ, որը հեռացել էր ճշմարտությունից, ինչու է մտածում, որ Եհովան օգնեց իրեն վերադառնալ։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012 թ. ապրիլի 1)