ՄԱՍ 1
Եհովան «սաստիկ զորություն ունի»
Գրքի այս մասում կքննենք աստվածաշնչյան այն արձանագրությունները, որոնք վկայում են Եհովայի արարելու, կործանելու, պաշտպանելու և վերականգնելու զորության մասին։ Երբ հասկանանք, թե «սաստիկ զորության» տեր Եհովա Աստված ինչպես է գործի դնում իր «հզոր ուժը», մեր սիրտը կլցվի քաջությամբ և հույսով (Եսայիա 40։26)։
ԱՅՍ ԲԱԺՆՈՒՄ
ԳԼՈՒԽ 4
«Եհովան.... մեծ զորության տեր է»
Արդյո՞ք պետք է վախենանք Աստծուց նրա ունեցած զորության պատճառով։ Ճիշտ են և՛ այո, և՛ ոչ պատասխանները։
ԳԼՈՒԽ 5
Արարելու զորություն. «երկնքի ու երկրի» Ստեղծիչը
Ստեղծագործությունը՝ հսկայական Արեգակից սկսած մինչև փոքրագույն կոլիբրին, մեզ կարևոր բան է սովորեցնում Աստծու մասին։
ԳԼՈՒԽ 6
Կործանելու զորություն. «Եհովան խիզախ պատերազմող է»
Ինչպե՞ս կարող է «խաղաղության Աստվածը» պատերազմներ մղել։
ԳԼՈՒԽ 7
Պաշտպանելու զորություն. «Աստված մեզ համար ապաստան է»
Աստված իր ծառաներին երկու ձևով է պաշտպանում, սակայն դրանցից մեկը ամենակարևորն է։
ԳԼՈՒԽ 8
Վերականգնելու զորություն. Եհովան «ամեն բան նոր է անում»
Եհովան արդեն վերականգնել է մաքուր երկրպագությունը։ Իսկ ապագայում ի՞նչ է վերականգնելու։
ԳԼՈՒԽ 9
«Քրիստոսը Աստծու զորությունն է»
Հիսուսի սովորեցրածներից և կատարած հրաշքներից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։
ԳԼՈՒԽ 10
«Ընդօրինակիր Աստծուն» զորություն գործադրելիս
Դու ավելի շատ զորություն ունես, քան կարծում ես։ Ինչպե՞ս կարող ես այն ճիշտ կերպով գործի դնել։