Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ՔԵԶՆՈՎ

Աստված հասկանում է քեզ

Աստված հասկանում է քեզ

«Ո՛վ Եհովա, դու քննեցիր ինձ և ճանաչում ես ինձ» (ՍԱՂՄՈՍ 139:1

«Քո աչքերը տեսան իմ սաղմը» (ՍԱՂՄՈՍ 139:16)

ԻՆՉՈՒ ՈՄԱՆՔ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ։ Շատերը կարծում են, թե Աստված մարդկանց մեջ միայն մեղավորների՝ անմաքուր և իր ուշադրությանը անարժան արարածների է տեսնում։ Քենդրան, որը տառապում էր դեպրեսիայից, իրեն անչափ մեղավոր էր զգում, քանի որ չէր կարողանում կատարելապես համապատասխանել Աստծու պահանջներին։ Ի՞նչ եղավ արդյունքում։ «Ես դադարեցի աղոթելուց»,— ասում է նա։

ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։ Եհովան քո անկատարություններից այն կողմ է նայում և հասկանում է, թե ով ես դու իրականում։ «Նա լավ գիտի մեր կազմությունը,— ասում է Աստվածաշունչը,— հիշում է, որ հող ենք մենք»։ Ավելին, «նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ», այլ ողորմածաբար ներում է մեզ, երբ զղջում ենք (Սաղմոս 103:10, 14

Նկատի առնենք Իսրայելի Դավիթ թագավորի օրինակը, որի մասին նշվեց առաջին հոդվածում։ Աստծուն ուղղված իր աղոթքում նա ասաց. «Քո աչքերը տեսան իմ սաղմը, և քո գրքում գրված էին այն օրերը, երբ նրա բոլոր մասերը կազմավորվեցին.... Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը» (Սաղմոս 139:16, 23)։ Այո՛, Դավիթը համոզված էր, որ նույնիսկ երբ մեղք էր գործում ու երբեմն էլ ծանր մեղք, Եհովան նկատում էր իր զղջացող սիրտը։

Եհովան ցանկացած մարդուց քեզ ավելի լավ է հասկանում։ «Մարդը տեսնում է իր աչքի տեսածը,— ասում է Աստվածաշունչը,— իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16:7)։ Աստված գիտի, թե ինչու ես դու այդպես վարվում՝ թե ինչպես են ժառանգականությունը, դաստիարակությունը, շրջապատի ազդեցությունը և քո բնավորության գծերը ձևավորել քո անհատականությունը։ Նա տեսնում և գնահատում է այն անձնավորությանը, որը դու ձգտում ես լինել, թեև սխալներ ես գործում։

Սակայն ինչպե՞ս է քեզ մխիթարում այն, որ Աստված խորապես հասկանում է քո իրական էությունը։