Որտե՞ղ կարող ենք օգնություն գտնել խնդիրները լուծելու համար
Հատուկ հանրային ելույթ
Որտե՞ղ կարող ենք օգնություն գտնել խնդիրները լուծելու համար
Այսօր աշխարհը տարբեր հարցերի շուրջ բազմաթիվ խորհուրդներ է տրամադրում։ Գրքերն ու հեռուստատեսային ծրագրերը, որոնք տարբեր միջոցներ են առաջարկում խնդիրները լուծելու համար, շատ մատչելի են։ Սակայն հիմնական խնդիրները մնում են չլուծված։ Գուցե հարցնես ինքդ քեզ. «Կա՞ արդյոք վստահելի առաջնորդության աղբյուր»։ Իհա՛րկե։
Չնայած որ Աստվածաշունչը հազարավոր տարիների պատմություն ունի, այն պարունակում է ժամանակահարմար սկզբունքներ, որոնք կարող են պատասխանել հետևյալ հարցերին.
▪ Ինչպե՞ս կարող եմ հարթել տարաձայնությունները և լավ փոխհարաբերություններ վայելել ուրիշների հետ։
▪ Ինչպե՞ս կարող եմ երջանկության հասնել։
▪ Ինչպե՞ս կարող եմ պայքարել տնտեսական խնդիրների դեմ։
▪ Ինչպե՞ս կարող եմ թեթևացնել անհանգստություններս։
Այս հարցերի պատասխանները կքննարկվեն հետևյալ հանրային ելույթի մեջ. «Աստվածաշնչյան սկզբունքները կարո՞ղ են օգնել մեզ դիմանալու կյանքի խնդիրներին»։ Աստվածաշնչի վրա հիմնված այս ելույթը կներկայացվի ավելի քան 230 երկրներում։ Մի շարք վայրերում այն կանցկացվի Եհովայի վկաների Թագավորության սրահներում 2011թ. մայիսի 1-ին՝ կիրակի օրը։
Ձեր տարածքում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն տեղեկացնելու ձեզ ժամի և վայրի մասին։ Դուք սրտանց հրավիրվում եք ներկա լինելու այդ հանդիպմանը։