Գաղտնիության կարգավորումներ

Այս կայքից օգտվելիս ձեր հարմարավետությունն ապահովելու համար մենք քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաներ ենք օգտագործում։ Որոշ քուքիներ անհրաժեշտ են մեր կայքի աշխատանքի համար և չեն կարող մերժվել։ Դուք կարող եք ընդունել կամ մերժել լրացուցիչ քուքիները, որոնք մենք օգտագործում ենք միմիայն ձեր հարմարավետությունը բարելավելու համար։ Այս տվյալներից ոչ մեկը երբևէ չի վաճառվի կամ օգտագործվի մարքեթինգային նկատառումներով։ Ավելին իմանալու համար ընթերցեք Քուքիների և նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ համաշխարհային քաղաքականություն էջը։ Կարող եք ցանկացած պահի Գաղտնիության կարգավորումներ բաժնից փոփոխել ձեր կարգավորումները։

Նախորդ հոդվածներում պատկերված երիտասարդ տղամարդը կանգնած է լեռնային արահետին և նայում է քարտեզին։ Նրա առջև սյան վրա փակցված ցուցանակներ են, որոնք տարբեր ուղղություններ են ցույց տալիս, իսկ հեռվում երևում է լեռան գագաթը

Որտե՞ղ կարող եք հուսալի առաջնորդություն գտնել այսօր

Որտե՞ղ կարող եք հուսալի առաջնորդություն գտնել այսօր

Այսօրվա արագ փոփոխվող աշխարհում ինչպե՞ս կարող եք համոզված լինել, որ ձեր կայացրած որոշումները ձեզ երջանիկ կդարձնեն։ Ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ այն, ինչ այսօր ճիշտ է համարվում, վաղը սխալ չի համարվի։

Աստվածաշունչը կօգնի այնպիսի որոշումներ կայացնել, որոնց համար երբեք չեք ափսոսա։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Աստվածաշունչը մեր Արարչի կողմից է, իսկ նա գիտի՝ ինչը մեզ իսկապես երջանիկ կդարձնի ու կտա իրական ապահովության զգացում։

«Նա ասել է քեզ.... թե ինչ է բարին» (Միքիա 6։8

Մենք կարող ենք վստահել Աստվածաշնչի գործնական իմաստությանը։ Այն միշտ հուսալի է ու «հաստատված հավիտյանս հավիտենից» (Սաղմոս 111։8

Մի՞թե չարժե ուսումնասիրել ու տեսնել, թե ինչպես կարող է Աստվածաշունչը օգնել ձեզ այս անընդհատ փոփոխվող աշխարհում։