ԴԱՐՁԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԸՆԿԵՐԸ
«Ոգու առաջ բերած պտուղը». մտապահենք հատկությունները
Կարո՞ղ ես անգիր ասել Գաղատացիներ 5։22, 23 համարներում նշված ոգու պտղի հատկությունները։
Ծնողնե՛ր, ձեր երեխաների հետ կարդացեք և քննարկեք Գաղատացիներ 5։22, 23 համարները։
Բեռնեք և տպեք առաջադրանքը։
Ընտանիքով սովորեք ոգու պտղի ինը հատկությունները։ Նախ կտրեք քարտերը և բաժանեք դրանք՝ առանց ցույց տալու, թե ում մոտ ինչ քարտ է։ Միացրեք երգը և ձայնակցեք։ Երբ հնչի յուրաքանչյուր հատկության անվանումը, նա, ով ունի համապատասխան քարտը, թող բարձրացնի այն և բարձրաձայն երգի իր հատվածը։ Ապա քննարկեք, թե ընտանիքով ո՛ր հատկությունների ուղղությամբ կցանկանաք աշխատել։